04.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 10-րդ մասը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը «ածանցյալ գործիք» բառերից հետո լրացնել «կամ կրիպտոակտիվ» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 269-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 269. |
Արժեթղթերի կամ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը»: |
Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասը «գնային չարաշահումը» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված` կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-183-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական: