04.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀO-123-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական» բառից հետո լրացնել «, ծառայողական» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով.
«5.2) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք` 90.000 դրամ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-184-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական: