Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

04.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-282-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «և ներդրումային ընկերություններին,» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերություններին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը «կենտրոնական դեպոզիտարիան,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք,» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին»,» բառերից հետո` ««Կրիպտոակտիվների մասին»,» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հունիսի 23
Երևան
ՀՕ-186-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 29.05.2025
N ՀՕ-186-Ն օրենք