28.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքում`
i
1) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Վարչապետն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ պետական վերահսկողական ծառայության միջոցով:».
i
2) հավելվածի 17-րդ կետից հանել «ֆինանսաբյուջետային վերահսկողության,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-191-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2025 թվական: