09.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Եթե պետական միասնական գրանցամատյանում գրառված են իրավաբանական անձի` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ, ապա որոշումը պարունակում է նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին».
2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ գրառված լինելու դեպքում` նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին.».
3) 7-րդ մասի «բացառությամբ նույն մասի 5-րդ» բառերից հետո «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ նույն մասը «6-րդ» բառից հետո լրացնել «և 6.1-ին» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ մասով.
«30. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված փոփոխությունների գրանցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոխարեն գրառվում են ժամանակավոր կառավարչի մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի` սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը և գտնվելու վայրը):
i
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ մասերով.
«3.2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու դեպքում ներկայացվում են նաև`
1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը իրավաբանական անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին.
2) ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի` սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեպքում` նաև անձնագրի կամ օտարերկրյա պետության իրավաբանական անձի գրանցում իրականացնող մարմնի տված` իրավաբանական անձի գրանցումն ու գոյությունը հաստատող փաստաթուղթը` օրենքով սահմանված կարգով վավերացված և հայերեն թարգմանված:
3.3. Սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման մասին գրառումը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա: Սույն մասով կատարվող փոփոխության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ-մանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-198-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2025 թվական: