Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԱՆԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱ ...

 

 

050.0050.190202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2002 թվականի թիվ 50

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 2-րդ կետը և 922-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում սույն որոշումը և դրանով հաստատված կարգն առաքել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բանկային հաշիվ (այդ թվում` թղթակցային) ունեցող հաճախորդներին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» ձեռնարկում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի փետրվարի 19-ի

թիվ 50 որոշմամբ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳ

 

Սույն կարգը սահմանված է համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 915-րդ հոդվածի 2-րդ կետի և 922-րդ հոդվածի 1-ին կետի և նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետև` Կենտրոնական բանկ) վարվող Կենտրոնական բանկի հաճախորդների բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունների սպասարկումը:

 

ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելը:

 

ԿԱՆՈՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ.

 

Սույն կարգի իմաստով`

- բանկային հաշիվ` Կենտրոնական բանկում վարվող հաճախորդի հաշիվ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներին (այդ թվում` բանկերի թղթակցային հաշիվներն ու ենթահաշիվները).

- հաճախորդ` քաղաքացիական իրավունքի ցանկացած սուբյեկտ, որը Կենտրոնական բանկում ունի բանկային հաշիվ.

- անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություն` հաճախորդի կողմից երրորդ անձի հանդեպ գրավոր կերպով ստանձնված ցանկացած դրամական պարտավորություն, որի պայմանների համաձայն` երրորդ անձն իրավունք է ստացել բանկային հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով ստանալ դրամական միջոցներ.

- երրորդ անձ` Կենտրոնական բանկից և հաճախորդից բացի ցանկացած այլ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ.

- դրամական միջոցներ` բանկային հաշվին առկա փող (Հայաստանի Հանրապետության դրամ կամ արտարժույթ).

- բանկային օր` Կենտրոնական բանկի աշխատանքային օր:

 

ԿԱՆՈՆ 3. ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Այն դեպքում, երբ հաճախորդը երրորդ անձին տալիս է բանկային հաշվից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություն, որը երրորդ անձի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկ` ի կատարումն, Կենտրոնական բանկը երրորդ անձի պահանջով կատարում է բանկային հաշվից վճարումներ, եթե անակցեպտ ենթակա դրամական պարտավորությունը մինչև երրորդ անձի կողմից պահանջ ներկայացնելը հաճախորդի կողմից ներկայացվել է Կենտրոնական բանկ` հաշվառման:

2. Օրենքով կամ անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությամբ այդ պարտավորության անհետկանչելիությունը ամրագրված լինելու դեպքում Կենտրոնական բանկը կատարում է անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությամբ նախատեսված դրամական միջոցները երրորդ անձին չվճարելու հաճախորդի հանձնարարականը` բացառապես երրորդ անձի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

3. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները սույն կարգով սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում բանկային հաշվից դրամական միջոցների անակցեպտ դուրս գրելու երրորդ անձի պահանջը Կենտրոնական բանկի կողմից մերժվում է:

 

ԿԱՆՈՆ 4. ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Հաճախորդը անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ուղեկցող գրությամբ, որը Կենտրոնական բանկին պետք է հանձնարարի երրորդ անձի պահանջով հաճախորդի բանկային հաշվից դուրս գրել դրամական միջոցներ` առանց լրացուցիչ կարգադրության կամ համաձայնության: Ընդ որում, ուղեկցող գրությունը պետք է ստորագրված և կնքված լինի հաճախորդի իրավասու ղեկավարի կողմից:

2. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունն ուղեկցող գրության մեջ պետք է նշվեն տվյալներ, որոնք Կենտրոնական բանկին հնարավորություն կընձեռեն երրորդ անձի կողմից համապատասխան պահանջ ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող երրորդ անձին:

 

ԿԱՆՈՆ 5. ԱՆԱԿՑԵՊՏ ԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

 

1. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունը Կենտրոնական բանկում հաշվառում է հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը` արտահաշվեկշռային 9335 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ դրամով» և 9355 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր արտարժույթով» հաշիվներում:

2. Հաճախորդից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորության ստացման պահին դրամական պարտավորության գումարի չափով Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը կատարում է`

Կ-տ 9335 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ

դրամով»,

կամ

Կ-տ 9355 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր

արտարժույթով» ձևակերպումը:

3. Երրորդ անձի կողմից վճարման համապատասխան պահանջ ստանալու դեպքում Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը կատարում է անակցեպտ գանձման վճարային հանձնարարականը և կատարված դրամական պարտավորության գումարի չափով կատարում է`

Դ-տ 9335 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր ՀՀ

դրամով»,

կամ 9355 «Վճարման և կատարման ենթակա վճարային հանձնարարագրեր

արտարժույթով» ձևակերպումը:

4. Եթե այլ բան նախատեսված չէ անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությամբ, կատարման ժամկետի ընթացքում բանկային հաշվում համապատասխան միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում Կենտրոնական բանկը չի կատարում երրորդ անձի պահանջը` այդ մասին պատշաճ ձևով ծանուցելով երրորդ անձին և հաճախորդին:

5. Անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունների հաշվառման նպատակով հաշվապահական հաշվառման համար պատասխանատու ստորաբաժանումը վարում է գրանցումների մատյան, որտեղ նշվում են հաճախորդի անվանումը, գրության մտից համարն ու ամսաթիվը, գրության հերթական համարն ու ամսաթիվը, երրորդ անձի ռեկվիզիտները, անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորության չափը, այլ անհրաժեշտ տեղեկություններ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.02.2002
N 50
Որոշում