01.09.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասը «վարելու իրավունքի վարորդական վկայական» բառերից հետո լրացնել «(այդ թվում` թվային)» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Սույն հոդվածի իմաստով` վարորդական վկայական է համարվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հատկացված վարորդական վկայականի թվային տարբերակը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-258-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հուլիսի 2025 թվական: