01.09.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.
«26.1. |
սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով»:
| |
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.
«1.1. |
որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար
|
բազային տուրքի վեցապատիկի չափով |
1.2. |
վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար
|
քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար` բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար` բազային տուրքի երեսնապատիկի չափով |
1.3. |
տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործողության արդյունքով տպագրված փաստաթղթերը և (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-259-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հուլիսի 2025 թվական: