Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1318-Ա ՈՐՈՇՄԱ ...

 

18.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2025 թվականի N 945-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1318-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1318-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) ցանկը 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 54-55-րդ կետերով`

«

54. 1803100000 Կակաո լոսած (քերուկ) կամ կակաո զանգված Կակաո զանգված յուղազերծված կամ ոչ յուղազերծված կգ 300 000 ԵՄ երկրներ, Գանա, Կոտ դ’Իվուար, Մալայզիա, Ինդոնեզիա, Նիգերիա ԵՄ երկրներ, Գանա, Կոտ դ’Իվուար, Մալայզիա, Ինդոնեզիա, Նիգերիա 1970000000  
55. 1804000000 Կակաո յուղ 100% կակաոյի յուղ, հալման ջերմաստի- ճանը 31-35C կգ 150 000 ԵՄ երկրներ, Գանա, Կոտ դ’Իվուար, Մալայզիա, Ինդոնեզիա, Նիգերիա ԵՄ երկրներ, Գանա, Կոտ դ’Իվուար, Մալայզիա, Ինդոնեզիա, Նիգերիա 1606000000  

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «10 612 737 000» թիվը փոխարինել «14 188 737 000» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. հուլիսի 17
Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2025
N 945-Ա
Որոշում