Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱ ...

 

 

031.1055.090202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2002 թվականի հունվարի 23-ի «Արդարադատության խորհրդի աշխատակազմի 2002 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրի վերաբերյալ» եզրակացությունը` որոշում եմ.

1. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի 2002 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի 2002 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմիններում ուսումնասիրություններ կատարելու կանոնները` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին` աջակցել արդարադատության խորհրդի աշխատակազմին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների աշխատանքներն ուսումնասիրելիս:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

9 փետրվարի 2002թ.

ՆԿ-1055

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ՆԿ-1055 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

._________________________________________________________________________.

|N |       ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ                |ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ          |

|__|___________________________________________|__________________________|

|1 | Երևան  քաղաքի Կենտրոն և  Նորք-Մարաշ       |                          |

|  | համայնքների առաջին ատյանի դատարանում և    |                          |

|  | դատախազությունում ուսումնասիրությունների  |փետրվարի 18 - մարտի 7     |

|  | կատարում                                  |                          |

|__|___________________________________________|__________________________|

|2 | Երևանի  կայազորի զինվորական դատախազու-    |                          |

|  | թյունում ուսումնասիրությունների           |                          |

|  | կատարում                                  |մարտի 18 - մարտի 29       |

|__|___________________________________________|__________________________|

|3 | Ավան և  Նոր-Նորք համայնքների առաջին       |                          |

|  | ատյանի դատարանում և  դատախազությունում    |                          |

|  | ուսումնասիրությունների կատարում           |ապրիլի 1 - ապրիլի 19      |

|__|___________________________________________|__________________________|

|4 | Արագածոտնի մարզի առաջին ատյանի            |                          |

|  | դատարանում և  դատախազությունում           |                          |

|  | ուսումնասիրությունների կատարում           |ապրիլի 22 - մայիսի 3      |

|__|___________________________________________|__________________________|

|5 | Շենգավիթ համայնքի առաջին ատյանի           |                          |

|  | դատարանում և  դատախազությունում           |                          |

|  | ուսումնասիրությունների կատարում           |մայիսի 5 - մայիսի 24      |

|__|___________________________________________|__________________________|

|6 | Երևան  քաղաքի դատախազությունում           |                          |

|  | ուսումնասիրությունների կատարում           |մայիսի 27 - հունիսի 14    |

|__|___________________________________________|__________________________|

|7 | Թիվ`  1, թիվ 2  և   Զանգեզուրի կայազոր-   |                          |

|  | ների զինվորական դատախազություններում      |                          |

|  | ուսումնասիրությունների կատարում           |հունիսի 17 - հուլիսի 12   |

|__|___________________________________________|__________________________|

|8 | Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում    |                          |

|  | և  դատախազությունում ուսումնասիրու-       |                          |

|  | թյունների կատարում                        |հուլիսի 15 - օգոստոսի 2   |

|__|___________________________________________|__________________________|

|9 | Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում,   |                          |

|  | դատախազությունում և  Սևանի  կայազորի      |                          |

|  | զինվորական դատախազությունում              |                          |

|  | ուսումնասիրությունների կատարում           |օգոստոսի 5 - օգոստոսի 30  |

|__|___________________________________________|__________________________|

|10| Տնտեսական դատարանում ուսումնասիրու-       |սեպտեմբերի 2 -            |

|  | թյունների կատարում                        |սեպտեմբերի 20             |

|__|___________________________________________|__________________________|

|11| Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն համայնքների    |                          |

|  | առաջին ատյանի դատարանում և  դատախազու-    |                          |

|  | թյունում ուսումնասիրությունների           |սեպտեմբերի 23 -           |

|  | կատարում                                  |հոկտեմբերի 1              |

|__|___________________________________________|__________________________|

|12| Հայաստանի Հանրապետության քրեական և        |                          |

|  | զինվորական գործերով վերաքննիչ դատարանում  |հոկտեմբերի 14 -           |

|  | ուսումնասիրությունների կատարում           |հոկտեմբերի 2              |

|__|___________________________________________|__________________________|

|13| Էրեբունի և  Նուբարաշեն համայնքների        |                          |

|  | առաջին ատյանի դատարանում և  դատախազու-    |նոյեմբերի 4 -             |

|  | թյունում ուսումնասիրությունների կատարում  |նոյեմբերի 22              |

|__|___________________________________________|__________________________|

|14| Աջափնյակ և  Դավթաշեն համայնքների առաջին   |                          |

|  | ատյանի դատարանում և  դատախազությունում    |նոյեմբերի 25 -            |

|  | ուսումնասիրությունների կատարում           |դեկտեմբերի 13             |

._________________________________________________________________________.

 

Ծանոթություն.

 

Սույն աղյուսակի 1-7 կետերում նշված դատարաններում և դատախազություններում ուսումնասիրվում է 2001թ. երկրորդ կիսամյակի, իսկ 8-14 կետերում նշված դատարաններում և դատախազություններում` 2002թ. առաջին կիսամյակի գործունեությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ՆԿ-1055 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմի 2002 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների 2001թ. երկրորդ և 2002թ. 1-ին կիսամյակների գործունեության ուսումնասիրությունները կատարել տեղերում:

2. Հանրապետության դատարաններում և դատախազություններում ուսումնասիրել հետևյալ հարցերը`

- քրեական, քաղաքացիական և տնտեսական գործերի նախապատրաստումը դատական քննությանը.

- քրեական, քաղաքացիական և տնտեսական գործերով դատավարական ժամկետների պահպանման վիճակը.

- քրեական, քաղաքացիական և տնտեսական գործերով դատավարական փաստաթղթերի (որոշում, վճիռ, դատավճիռ, դատական նիստի արձանագրություն) համապատասխանությունը դատավարական նորմերով նախատեսված կարգին.

- քրեական, քաղաքացիական և տնտեսական գործերի կասեցման, կարճման, հայցն առանց քննության թողնելու վիճակը.

- իրեղեն ապացույցների պահպանման և տնօրինման վիճակը.

- նախաքննության և դատաքննության փուլում պատճառված նյութական վնասի վերականգնման և հայցի ապահովման վիճակը.

- դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման պրակտիկան.

- դատարաններում անչափահասների վերաբերյալ քրեական գործերով դատավարական նորմերի կիրառման վիճակը.

- պատժի նշանակման ընդհանուր սկզբունքների կիրառման վիճակը:

3. Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփող տեղեկանքները մեկշաբաթյա ժամկետում տրամադրել համապատասխան դատավորներին և դատախազներին, որոնց վերաբերյալ վերջիններս մեկշաբաթյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց կարծիքը:

4. Ուսումնասիրությունների արդյունքներն ու կարծիքները յուրաքանչյուր ամիս ներկայացնել արդարադատության խորհրդի նախագահին, փոխնախագահներին և անդամներին:

5. Ուսումնասիրությունների ամփոփ արդյունքները կիսամյակը մեկ անգամ քննարկել արդարադատության խորհրդի նիստում:

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.02.2002
N ՆԿ-1055
Կարգադրություն