Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

06.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2025 թվականի N 1278-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ և 18-րդ ենթակետերով.

«17) ամենօրյա երկարաթև լրակազմ, որը ներառում է (N 13 ձև, նկար 1)`

ա. բաճկոն` մուգ կապույտ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը` վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են` ուղղանկյուն կափույրներով: Կողային գրպանները` շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնը գոտիով է` կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Օձիքը` ծալովի: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Ուսադիրների շրջանում` երկու փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև` ասեղնագործ թևքանշան` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից` գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը` արծաթագույն,

բ. տաբատ` մուգ կապույտ գույնի, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի (մանժետների), 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է մետաղյա ամրակով, մեկ կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ` մուգ կապույտ գույնի բամբակյա կտորից` 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով` եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը` ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով.

18) ամենօրյա երկարաթև լրակազմ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար, որը ներառում է (ձև N 14, նկար 1)`

ա. բաճկոն` մուգ կանաչ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը` վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են` ուղղանկյուն կափույրներով: Կողային գրպանները` շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնը գոտիով է` կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Օձիքը` ծալովի: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Ուսադիրների շրջանում` երկու փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև` ասեղնագործ թևքանշան` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից` գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը` արծաթագույն,

բ. տաբատ` մուգ կանաչ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի (մանժետների), 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է մետաղյա ամրակով, մեկ կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ` մուգ կանաչ գույնի բամբակյա կտորից` 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով` եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը` ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով:».

i

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ և 17-րդ ենթակետերով.

«16) ամենօրյա երկարաթև լրակազմ, որը ներառում է (ձև N 13, նկար 2)`

ա. բաճկոն` մուգ կապույտ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը` վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են` ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները` շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Օձիքը` ծալովի: Բաճկոնը գոտիով է` կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում` երկու փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև` ասեղնագործ թևքանշան` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից` գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը` արծաթագույն,

բ. տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է կարմիր վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ` մուգ կապույտ գույնի բամբակյա կտորից` 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով` եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը` ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով.

17) ամենօրյա երկարաթև լրակազմ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար, որը ներառում է (ձև N 14, նկար 2)`

ա. բաճկոն` մուգ կանաչ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը` վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են` ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները` շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնի թևքերը կարճաթև են: Օձիքը` ծալովի: Բաճկոնը գոտիով է` կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում` երկու փակօղակներ և երկու կամրջակներ` ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև` ասեղնագործ թևքանշան` Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից` գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը` արծաթագույն,

բ. տաբատ` մուգ կանաչ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է կարմիր վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ` մուգ կանաչ գույնի բամբակյա կտորից` 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով` եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը` ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով:».

i

3) N 1 հավելվածը լրացնել նոր` NN 13 և 14 ձևերով` համաձայն հավելվածի:

i

2. Որոշման N 3 հավելվածի`

1) աղյուսակի 5-րդ կետի 4-րդ` «Կրելու ժամկետները (տարի)» սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով.

2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ և 30-րդ կետերով.

«

29. Ամենօրյա երկարաթև լրակազմ, որը ներառում է մուգ կապույտ գույնի բաճկոն,
տաբատ և շապիկ
1 հատ 2
30. Ամենօրյա երկարաթև լրակազմ` ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար, որը ներառում է մուգ կանաչ գույնի
բաճկոն, տաբատ և շապիկ
1 հատ 2

»:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան


2025 թ. սեպտեմբերի 5
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի սեպտեմբերի 4-ի
N 1278-Ն որոշման

 

«Ձև N 13

 

հավ 1, ձև 13


Արական և իգական սեռի դատախազների ամենօրյա երկարաթև լրակազմ

 

Ձև N 14

 

հավ 1, ձև 14

 

ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության արական և իգական սեռի դատախազների ամենօրյա երկարաթև լրակազմ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 5 սեպտեմբերի 2025 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2025
N 1278-Ն
Որոշում