031.1066.280202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Նեյլ-Նորայր Ալիքսանյանին (ԱՄՆ)
Հարութիուն Արոյին (Սիրիա)
Սավան Բաբախանյան-Ղալեհխաջեհին (Իրան)
Հագոպ Բոզյակալյանին (Սիրիա)
Հովսեպ Բոզյակալյանին (Սիրիա)
Գրեգորի-Ռիչարդ Երիտզյանին (ԱՄՆ)
Եղիա Էստեփանյանին (Լիբանան)
Արբինա Թաչեջյանին (Սիրիա)
Ներսես Թարզյանին (Սիրիա)
Թամար Թորոսսյանին (Լիբանան)
Ռաֆֆի Թորոսսյանին (Լիբանան)
Ագոպ Կալիսյանին (Սիրիա)
Սակո Կորոմլյանին (Սիրիա)
Զարեհ Հադաջյանին (Լիբանան)
Հարաչ Ղուկասսյանին (Իրան)
Լենա Մանսուրյանին (Լիբանան)
Արմեն Մարդին (ԱՄՆ)
Մարի Մեդժագոպյանին (Հորդանան)
Հագոպ Մեկիգջյանին (Հորդանան)
Վերգինե-Մամաս Միսսերլյանին (ԱՄՆ)
Հարություն Մուրադյանին (Լիբանան)
Հովսեփ Նատարյանին (Ավստրալիա)
Սարկիս-Օհանես Չուլդջյանին (ԱՄՆ)
Սեթրակ Սուլակյանին (Սիրիա)
Զիա Վարտաբեդյանին (ԱՄՆ)
Սարհատ Ութուկյանին (Լիբանան)
Վիլսոն Քեուշկարյանին (Լիբանան)
Անահիդ Քինգին (Մեծ Բրիտանիա)
Ռազմիգ Քոշկարյանին (Լիբանան):
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
28 փետրվարի 2002թ.
ՆԿ-1066