07.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
| «Հոդված 17.1. |
Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափը |
1. Մշակութային աճուրդի տան լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով:
2. Մշակութային աճուրդի կազմակերպչի լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-279-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2025 թվական: