20.10.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավրի, մագիստրոսի, դոկտորի)» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 13-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավրի, մագիստրոսի, դոկտոր)» բառերով, իսկ ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը` ««Բարձրագույն կրթության և գիտության մասին»» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`
1) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «7. |
Բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
|
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
| 8. |
Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
|
- |
- |
- |
- |
Հ |
Վ». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.
| «9. |
Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացում |
ԿՄ |
|
- |
- |
- |
- |
Հ |
Վ |
| 10. |
Բարձրագույն կրթության ծառայության իրականացում |
ԿՄ |
|
|
- |
- |
- |
Հ |
Վ»: |
| Հոդված 4. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը տրված լիցենզիաները շարունակում են գործել մինչև 2028 թվականի հունիսի 1-ը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը լիցենզիա ստացած կազմակերպությունները պետք է դիմեն բուհի լիցենզիա ստանալու համար մինչև 2028 թվականի հունիսի 1-ը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-289-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական: