Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

20.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

i

1) 8.5.3-րդ ենթակետի «բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության առաջին մակարդակին (բակալավրին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.

i

2) 8.5.5-րդ ենթակետի «մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին (մագիստրոսին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար» բառերով.

i

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.6-րդ և 8.5.7-րդ ենթակետերով.

 

«8.5.6  բարձրագույն կրթության երրորդ մակարդակին (դոկտորին) համապատասխան կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի
300-ապատիկի չափով
8.5.7 բարձրագույն կրթության ծառայությունների իրականացման համար բազային տուրքի
3000-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-290-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-290-Ն  օրենք