Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

20.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «օրդինատորների» բառը փոխարինել «ռեզիդենտների (օրդինատորների)» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի (կլինիկական ռեզիդենտուրայի)» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առողջապահության ոլորտի մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգը, ներառյալ` հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, նեղ մասնագիտացմամբ ուսումնառություն), դրանց կազմակերպման և իրականացման պայմանները և վերջնարդյունքները հաստատում է Կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ` կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում`

1) 1-ին, 8-րդ, 20-րդ մասերի «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով.

2) 4-րդ մասի «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառության» բառերով.

3) 7-րդ մասից հանել «և հետբուհական մասնագիտական» բառերը.

4) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 19-րդ մասի «հետբուհական մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-292-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-292-Ն  օրենք