Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ...

Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.09.2026  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

01.09.2026 - 01.09.2026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «առկա ուսուցման ձևով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ` լրիվ բեռնվածությամբ)» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում`

1) «հաստատություններում առկա ուսուցման» բառերը փոխարինել «հաստատություններ առկա ուսուցման ձևով (Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ` լրիվ բեռնվածությամբ) սովորելու նպատակով» բառերով.

2) «ասպիրանտներին,» բառը հանել:

 

i

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը «հեռակա ուսուցման ձևով» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնակի բեռնվածությամբ» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 11-րդ կետի «հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում» բառերը փոխարինել «հաստատությունում` մասնակի բեռնվածությամբ» բառերով.

2) 11.2-րդ կետի «հեռակա ուսուցման ձևով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասում`

1) «և հետբուհական» բառերը հանել.

2) «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-296-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-296-Ն  օրենք