Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

20.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ինտերնատուրայում» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ինտերնատուրան» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրան» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով, «օրդինատոր» բառը` «կլինիկական ռեզիդենտ» բառերով.

2) «կամ դոկտորանտ» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում`

1) «դիպլոմավորված մասնագետի» բառերը փոխարինել «մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող» բառերով, «ինտեգրացված» բառը` «ինտեգրված» բառով.

2) «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի «Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)» բառերը փոխարինել «Դոկտորանտուրա» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից և 3-րդ մասի 4-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի 6-րդ կետի «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով, իսկ «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը` «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.

2) 8-րդ մասի «պրոֆեսորադասախոսական բնույթի» բառերը փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում`

1) «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ» բառերով.

2) «ասպիրանտուրա,» բառը հանել.

3) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 7-րդ կետից հանել «ասպիրանտուրա,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.

2) 8-րդ կետից հանել «ասպիրանտուրայից,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայից (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրայից)» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածում`

1) 14-րդ մասի «ինտերնատուրայում կամ օրդինատուրայում», «ինտերնատուրայի» և «ինտերնատուրայում և օրդինատուրայում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում», «կլինիկական ռեզիդենտուրայի» և «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով.

2) 15-րդ մասը`

ա. «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ» բառերով,

բ. «ասպիրանտուրա,» բառը հանել,

գ. «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում` ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 15. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 4-րդ հոդվածի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխությունը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 10-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխությունը և 2-րդ կետի առաջին փոփոխությունը, 11-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և 14-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-300-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-300-Ն  օրենք