20.10.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածում`
1) հինգերորդ պարբերությունից հանել «և բարձրագույն» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բուհերի (նաև դրանց մասնաճյուղերի) կամ կազմակերպությունների մասնակցությամբ և միջպետական համաձայնագրերով ստեղծված, հայոց լեզվի ընդունելության քննության և հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-303-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական: