Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

20.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «մասնագիտական կրթության» բառերը փոխարինել «մասնագիտական կամ բարձրագույն կրթության» բառերով, իսկ «մասնագիտական կրթություն» բառերը` «մասնագիտական կամ բարձրագույն կրթություն» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական» բառերը փոխարինել «կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «և պրոֆեսորադասախոսական կազմին» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 174-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով.

2) 2-րդ մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 200-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով.

2) 2-րդ մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթության» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 201.3-րդ հոդվածի 2-րդ մասում «բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակներով կրթական ծրագրեր» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-305-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-305-Ն օրենք