Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋ ...

 

01.09.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը «առկա ցերեկային ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

i

«8. Սույն օրենքի` բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաև առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների վրա մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-309-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 11.09.2025
N ՀՕ-309-Ն  օրենք