Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

10.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2025 թվականի N 1420-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 3.4 ստուգաթերթի 77-րդ կետը «պայմաններն են.» բառերից հետո լրացնել «Նշում 2*» բառերով.

2) N 3.5 ստուգաթերթի 95-րդ կետը «պայմաններն առկա են.» բառերից հետո լրացնել «Նշում 2*» բառերով.

3) N 3.4 և N 3.5 ստուգաթերթերի «Ծանոթագրություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «Նշում 2*»-ով`

«Նշում 2*

1. Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական և մանկական ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:

2. Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի թերապևտիկ և մանկաբուժական ընդհանուր պրոֆիլի բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:».

4) N 3.5 ստուգաթերթի հարցաշարի 74-րդ կետի 1-3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

5) N 3.9 ստուգաթերթի հարցաշարի 84-րդ կետի 3-րդ ենթակետում «Բժշկական կշեռք» բառերը փոխարինել «Կշեռք» բառով.

6) N 3.12 ստուգաթերթի հարցաշարի`

ա. 6-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 63-66-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 81-րդ կետի 20-րդ ենթակետում «Տորսիոն կշեռք» բառերը փոխարինել «Էլեկտրոնային կշեռք» բառերով, իսկ 22-րդ ենթակետում «Լաբորատոր և բժշկական պահարաններ» բառերը` «Լաբորատոր պահարաններ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


2025 թ. հոկտեմբերի 9
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.10.2025
N 1420-Ն
Որոշում