Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ Մ ...

 

01.12.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 1645-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածով հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաները էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 2 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

2) N 1 հավելվածով հաստատված կարգի 14-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում` արագ արձագանքման ծածկագրերը (QR Code),» բառերով.

i

3) N 3 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով» բառերով.

i

4) N 3 հավելվածով հաստատված կարգը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 4 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 4 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

5) N 3 հավելվածով հաստատված կարգի 41-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում` արագ արձագանքման ծածկագրերը (QR Code),» բառերով.

i

6) N 5 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով» բառերով.

i

7) N 5 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 6 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

8) N 5 հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների դեպքում` արագ արձագանքման ծածկագրերը (QR Code),» բառերով.

i

9) N 9 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 10 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 10 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

10) N 9 հավելվածով հաստատված կարգը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Դեղերի մեծածախ իրացման` էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը ևս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձևերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձևով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

11) N 9 հավելվածով հաստատված կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.

«18. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը`

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):»:».

i

12) N 17 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիայի ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 18 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 18 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

13) N 17 հավելվածով հաստատված կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Բժշկական արտադրատեսակների արտադրության` էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը ևս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձևերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձևով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են սույն հավելվածի 17.1-ին կետով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

14) N 17 հավելվածով հաստատված կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը`

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):»:».

i

15) N 19 հավելվածով հաստատված կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Լիցենզիաների էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում լիցենզիաների ձևերը կարող են տարբերվել սույն որոշման N 20 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաների ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են N 20 հավելվածով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

16) N 19 հավելվածով հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Բժշկական արտադրատեսակների սպասարկման` էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների հետ տրամադրվող ներդիրը ևս տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Ներդիրի էլեկտրոնային եղանակով տրվելու դեպքում ներդիրի ձևերը կարող են տարբերվել սույն հավելվածի N 1 ձևով հաստատված թղթային եղանակով տրվող ներդիրի ձևերից` պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակում են սույն հավելվածի 14.1-ին կետով սահմանված` էլեկտրոնային եղանակով տրվող ներդիրներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ:».

i

17) N 19 հավելվածով հաստատված կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Էլեկտրոնային եղանակով տրված ներդիրները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը`

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):»:».

i

18) N 3 հավելվածով հաստատված կարգի 9.1-ին կետի 3-րդ ենթակետը, N 5 հավելվածով հաստատված կարգի 10.1-ին կետի 3-րդ ենթակետը, N 9 հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, N 17 հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետը, N 19 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների)» բառերով.

i

19) N 3 հավելվածի N 7 ձևով հաստատված «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 11-րդ կետը, N 5 հավելվածի N 9 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 14-րդ կետը, N 9 հավելվածի N 4 ձևով հաստատված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտի 8-րդ կետը, N 17 հավելվածի N 4 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 6-րդ կետը, N 19 հավելվածի N 4 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 7-րդ կետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների)» բառերով.

i

20) NN 4 և 6 հավելվածների NN 1 և 2 ձևերից հանել «անժամկետ» բառը.

i

21) NN 2, 4, 6, 10, 18, 20 հավելվածները «Ձև N 1» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին կետով.

«1. Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR Code) և հետևյալ նշումը`

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ` _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել` https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR Code):»:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


2025 թ. նոյեմբերի 21
Երևան

Պաշտոնական հրապարակման օրը` 21 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.2025
N 1645-Ն
Որոշում