Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱ ...

 

08.12.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1698-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի

N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի» բառերով.

i

2) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) սույն որոշման N 1 հավելվածի N 4 ձևով սահմանված տեղեկանքը տրվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված ՎԱԾ-ի վավերականության ժամկետը լրանալուց հետո (անժամկետ հաշմանդամության դեպքում): ՎԱԾ-ով կամ բուժատեխնիկական հանձնաժողովի կամ Միասնական սոցիալական ծառայության եզրակացությամբ չերաշխավորված նոր աջակցող միջոց ստանալու համար անձին տրվում է ծառայությունների անհատական ծրագիր` ֆունկցիոնալության գնահատման արդյունքում.».

3) որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

i

4) որոշման 2-րդ կետը 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով`

«8) կոխլեար իմպլանտ կրող հաշմանդամություն ունեցող անձանց խոսակցական պրոցեսորը տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված կարգով` հետևյալ ժամանակացույցով`

ա. 2026 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրացել է մինչև 2018 թվականը ներառյալ, ինչպես նաև այն անձանց, ովքեր կրում են Նուկլեուս 5 (Nucleus 5) մոդելի խոսակցական պրոցեսորը,

բ. 2027 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրացել է 2019 թվականից մինչև 2023 թվականը ներառյալ,

գ. 2028 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրացել է կամ կլրանա 2024 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ,

դ. 2029 թվականի հունվարի 1-ից խոսակցական պրոցեսոր կստանան այն անձինք, ում խոսակցական պրոցեսոր ստանալու ժամկետը լրանում է 2027 թվականից մինչև 2029 թվականը ներառյալ.

9) 2030 թվականից սկսած խոսակցական պրոցեսորը կտրամադրվի սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներով:».

i

5) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ծննդյան վկայական» բառերից հետո լրացնել «կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք» բառերով.

i

6) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ. անձնագրի դեպքում ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք.».

i

7) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ. վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ` ՎԱԾ) կամ ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ` ԾԱԾ) կամ տեղեկանք աջակցող միջոցների ցուցման վերաբերյալ` համաձայն սույն հավելվածի N 4 ձևի: ՎԱԾ կամ աջակցող միջոցների երաշխավորման վերաբերյալ տեղեկանք չի պահանջվում, եթե «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգում (այսուհետ` տեղեկատվական համակարգ) առկա է բուժատեխնիկական հանձնաժողովի կամ ՄՍԾ եզրակացությունը տվյալ աջակցող միջոցի վերաբերյալ.».

i

8) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8) կոխլեար իմպլանտի պրոցեսորի և դրա մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ` տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքը ներկայացվում է առաջին անգամ հավաստագիր ստանալու դեպքում, որտեղ նշվում են կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.».

i

9) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը: Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին: Սույն ենթակետում նշված բժշկական կազմակերպությունների ցանկը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում: Այն փոփոխվում է` կնքված պայմանագրերը խզելու կամ նոր բժշկական կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում (բացառությամբ` սույն հավելվածի 35-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձինք): Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար` անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության փոխարեն հիմք կարող են հանդիսանալ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում և Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա տվյալները.».

i

10) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 14-րդ ենթակետը «կրծքագեղձի» բառից առաջ լրացնել «վերին և ստորին վերջույթների պրոթեզներ,» բառերով.

i

11) որոշման N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով`

«7.1. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքն ստանալու համար ներկայացրած դիմումի մեջ շահառուն միաժամանակ նշում է նաև ՎԱԾ-ում գրված այն աջակցող միջոցի անվանումը, որը ցանկանում է ստանալ: ՄՍԾ-ն կազմակերպում է հավաստագրի տրամադրումը առանց լրացուցիչ դիմում վերցնելու:».

i

12) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերությունը «պայմանավորված վիճակ» բառերից հետո լրացնել «(հասակի աճ, գիրանալ, նիհարել, Կոբի անկյան փոփոխություն, ծայրատի հիպոտրոֆիա և այլն)» բառերով, իսկ «, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության» բառերը հանել.

i

13) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց համապատասխան պրոթեզ և սույն կարգի N 2 հավելվածով սահմանված անհրաժեշտ այլ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում.».

i

14) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին ենթակետով`

«9.1) հաշմանդամություն ունեցող անձանց բուժամարզական պրոթեզի հավաստագիր տրամադրելու դեպքում.».

i

15) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը «օրվա ընթացքում:» բառերից հետո լրացնել «ՄՍԾ եզրակացությունը կարող է տրամադրվել նաև ՄՍԾ կողմից տեսակապ ապահովելու միջոցով:» բառերով.

i

16) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը «պրոցեսորի» բառից հետո լրացնել «և դրա» բառերով.

i

17) որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը «անձը հաստատող փաստաթղթերը:» բառերից հետո լրացնել «Մեկանգամյա օգտագործման տակդիրի դեպքում ներկայացվում է նաև ԾԱԾ-ը:» բառերով.

i

18) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ «տեղեկանքի համարը» բառերից հետո հանել «իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,» բառերը.

i

19) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը «պրոթեզի աղեկապը» բառերից հետո լրացնել «, ազդրի կամ սրունքի պրոթեզի պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան, մեկանգամյա օգտագործման տակդիրը» բառերով.

i

20) որոշման N 1 հավելվածը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետով`

«29.1. Ազդրի կամ սրունքի պրոթեզ կրող շահառուն իր ցանկությամբ սրունքի սիլիկոնե լայների փոխարեն կարող է ստանալ պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա:».

i

21) որոշման N 1 հավելվածի 33-րդ կետը «(այսուհետ` ֆունկցիոնալ պրոթեզ):» բառերից հետո լրացնել «Սույն կարգի 35-րդ կետում նշված անձանց, իրենց ցանկության դեպքում, ֆունկցիոնալ պրոթեզի կամ միոպրոթեզի հավաստագրի հետ տրամադրվում է նաև կոսմետիկ պրոթեզի հավաստագիր:» բառերով.

i

22) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետը «բուժամարզական պրոթեզի հավաստագիր» բառերից հետո լրացնել «` ՄՍԾ եզրակացության հիման վրա» բառերով.

i

23) որոշման N 1 հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին կետով`

«35.1. Սույն կարգի 35-րդ կետում նշված անձինք իրենց ցանկությամբ ֆունկցիոնալ պրոթեզի փոխարեն կարող են ստանալ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված այլ տեսակի պրոթեզներ:».

i

24) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետում « 3.2.5-3.2.8-րդ» բառերը փոխարինել «II բաժնի 7-րդ և 8-րդ» բառերով.

i

25) որոշման N 1 հավելվածի 38-րդ կետում «Յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «Տարեկան» բառով.

i

26) որոշման N 1 հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«39. Պրոթեզավորված անձանց տրամադրվում են պրոթեզի կոշիկներ` բացառությամբ ոտնաթաթի մակարդակում պրոթեզավորված անձանց, իսկ օրթեզավորված անձանց` օրթեզի կոշիկներ: Եթե պրոթեզավորված կամ օրթեզավորված անձի մոտ առկա է պետական հավաստագրի հիման վրա օրթոպեդիկ կոշիկի տրամադրման ցուցումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցով սահմանված ցուցում, ապա ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով կարող է ցուցվել օրթոպեդիկ կոշիկ: Այս դեպքում տրամադրվում է ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով երաշխավորված կոշիկը:».

i

27) որոշման N 1 հավելվածը 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-ին կետով`

«40.1. Անվասայլակ երաշխավորված` հաշմանդամություն ունեցող անձանց իրենց ցանկությամբ կարող է տրամադրվել 2 անվասայլակի հավաստագիր` դրսում և ներսում օգտագործման համար:».

i

28) որոշման N 1 հավելվածի 47-րդ կետի 3-րդ ենթակետում «աշխատանքային ռեսուրսներ (» բառերը փոխարինել «աշխատանքային ռեսուրսներ`» բառերով, «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ)» բառերը փոխարինել «տեղեկատվական համակարգ» բառերով.

29) որոշման N 1 հավելվածի 63-րդ կետում «, հաշիվ-ապրանքագիրը:» բառերը փոխարինել «և դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը: Օրենքով չարգելված այլ աղբյուրներով կազմակերպություններին վճարելու դեպքում հաշվարկային փաստաթուղթը ենթակա է դուրսգրման անմիջապես ֆինանսավորող կողմին, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը ներկայացվում են լիազոր մարմին: Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորող կողմին է ներկայացնում դրական եզրակացությունը և արձանագրությունը: Եզրակացությունն ու արձանագրությունն ստանալուց հետո ֆինանսավորող կողմը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան վճարումները հաշվարկային փաստաթղթերը դուրս գրած կազմակերպություններին:» բառերով.

i

30) որոշման N 1 հավելվածի N 4 ձևում «Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը» բառերից հետո հանել «(սոցիալական քարտի N -ը)» բառերը.

i

31) որոշման N 2 հավելվածի «Մեկ պետական հավաստագրի գնային արժեքը (դրամ)» վերտառությամբ սյունակը «Մեկ պետական հավաստագրի» բառերից հետո լրացնել «առավելագույն» բառով.

i

32) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 2.8-րդ կետում «էկզոսկելիտար» բառը փոխարինել «էնդոսկելիտար մոդուլյար» բառերով, «535000» թիվը փոխարինել «610000» թվով.

33) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 3.2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.1.1-ին կետով`

« 

3.2.1.1 Ազդրի միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզ (միկրոպրոցեսորային կամ ոչ միկրոպրոցեսորային թաթով)     հատ 21000000

».
 

34) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 3.2.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.5-րդ և 3.2.6-րդ կետերով`

 « 

3.2.5 Ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ` ըստ Շոպարի     հատ 704000
3.2.6 Ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ` ըստ Լիս Ֆրանկի հատ 257000

 ».
 

i

35) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.5-րդ կետում «Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով (AF)» բառերը փոխարինել «Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, սիլիկոնից (AFO)» բառերով, «116000» թիվը փոխարինել «340000» թվով.

36) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 6.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.5.1-ին կետով`

 «

6.5.1 Սրունք-թաթային դինամիկ օրթեզ առանց հոդի, պլաստիկից (DAFO) մեծահասակներին` մեկ տարի երեխաներին` վեց ամիս   հատ 75000

».
 

37) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.7-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերով.

38) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

39) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.12-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, կաշվից» բառերով.

40) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.13-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, պլաստիկից» բառերով.

41) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 9.3-րդ կետում «30000» թիվը փոխարինել «40000» թվով.

42) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 10.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ կետով`

 «

10.3. Անկյունային հենակ/ դաստակի հենակ 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 2 (երկու) տարի   հատ 17000

».
 

43) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 11.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.5-րդ և 11.6-րդ կետերով`

 «

11.5. Բարձրությունը կարգավորող եռակետ ձեռնափայտ չսահող գլխիկներով 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 2 (երկու) տարի   հատ 9900
11.6. Բարձրությունը կարգավորող քառակետ ձեռնափայտ 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 2 (երկու) տարի հատ 9900

».
 

i

44) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 12.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3-12.8-րդ կետերով`

 «

12.3. Երկու մակարդակ ունեցող ծալովի քայլակ մեծահասակներին` երեք տարի   հատ 24000
14-18 տարեկան երեխաներին` երկու տարի
12.4. Անիվներով քայլակ (ռոլլատորներ)` եռանիվ մեծահասակներին` երեք տարի հատ 34500
14-18 տարեկան երեխաներին` երկու տարի
12.5. Անիվներով քայլակ (ռոլլատորներ)` քառանիվ մեծահասակներին` երեք տարի   հատ 18000
14-18 տարեկան երեխաներին` երկու տարի
12.6. Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ) 2-14 տարեկան երեխաներին` երկու տարի հատ 30000
12.7. Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ) հետհենակային 2-14 տարեկան երեխաներին` երկու տարի հատ 97000
12.8. Անիվներով քայլակ (ռոլլատորներ) հետհենակային մեծահասակներին` երեք տարի հատ 44000

».
 

45) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 17.2-րդ կետում «16» թիվը փոխարինել «14» թվով.

46) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 17.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-17.6-րդ կետերով`

 «

17.4. Մանուալ անվասայլակ կեցվածքային աջակցությամբ 7 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց   հատ 222000
17.5. Ակտիվ անվասայլակ` ստանդարտ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` երեք տարի հատ 180000
17.6. Ակտիվ անվասայլակ` ոչ ստանդարտ հատ 270000

».

47) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 19-րդ կետում «ՊՐՈՑԵՍՈՐԻ» բառը փոխարինել «ՊՐՈՑԵՍՈՐ ԵՎ ԴՐԱ» բառերով.

48) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 19.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.7-րդ կետով` 

 «

19.7. Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսոր 7 տարի   հատ 2000000

».

49) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին և 20.2-րդ կետերով`

«

20.1. Լոգանքի աթոռ` գերգիրություն ունեցող անձանց համար 2 տարի   հատ 71000
20.2. Լոգանքի բազմոց 3-14 տարեկան երեխաներին` 3 տարի հատ 140000

».

 

50) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-22.3-րդ կետերով`

 «

22.1. Մանկական սանիտարական հենարան 6-18 տարեկան երեխաներին` 3 տարի   հատ 12000
22.2. Աթոռ-սայլակ սանիտարական հարմարանքով փոքր անիվներով 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 3 տարի հատ 75000
22.3. Աթոռ-սայլակ սանիտարական հարմարանքով մեծ անիվներով 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 3 տարի հատ 120000

».
 

51) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I` «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով`

 «

27. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐ
27.1. Ձայնի անհատական ուժեղացուցիչ 1 տարի Հաշմանդամություն ունեցող անձինք հատ 42000
27.2. Զգայական էկրանով պլանշետներ, սմարթֆոններ 3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 7 տարի Հաշմանդամություն ունեցող անձինք հատ 150000
27.3. Համակարգչի կառավարման համար նախատեսված աչքերով կառավարվող սարք և ծրագրային ապահովում հատ 932000
27.4. Աչքի շարժումներով համակարգիչ կառավարելու սարքի դիրքավորման ձող` սայլակին կամ ցանկացած այլ մակերևույթին ամրացնելու համար հատ 195000
27.5. Հայացքի հետագծով համակարգիչը կառավարելու սարքը և պլանշետը պահող դիրքավորման ձողին ամրացնող պարագա/աքսեսուար հատ 162000
27.6. Հատակին տեղադրվող պարագա/ աքսեսուար հայացքի հետագծով համակարգիչը կառավարելու սարքը և պլանշետը դիրքավորելու համար հատ 580000
27.7. Ծրագիր` աչքերով կառավարվող սարքի օգտագործման հմտությունները զարգացնելու և կիրառելու համար հատ 194000
27.8. Հասանելի AAC ծրագրային ապահովում: Ներառում է հավելված, որն ապահովում է լրացուցիչ ուսուցողական հնարավորություններ հատ 270000
27.9. Հասանելի AAC ծրագրային ապահովում հատ 93000
28. ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
28.1. Տեղորոշման սարքեր` ներդիրներ 3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 2 տարի   հատ 58000
28.2. Տեղորոշման սարքեր` գրպանի կամ այլ օգտագործման 3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց` 2 տարի   հատ 140000
29. ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿՂԱՆՔԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
29.1. Միզահեռացման միջոց (քոնվի արտաքին միզաընդունիչ, մաչո միզատոպրակ` քոնվիի հետ տրվող) ամսական 1 տուփ Հաշմանդամություն ունեցող անձինք տուփ 14000
29.2. Ընդմիջվող միզային կատետոր ամսական 120 հատ կատետր հատ 700
29.3. Ստոմայի պարկ ամսական 8 հատ հատ 1200

».
 

52) որոշման N 2 հավելվածի աղյուսակի II` «ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով`

 « 

6.1 Ազդրի կամ սրունքի պրոթեզի պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա 1 տարի (տրամադրվում է ֆունկցիոնալ պրոթեզ տրամադրելուց 6 ամիս հետո)     220000

».
 

53) որոշման N 2 հավելվածի աղյուսակի II` «ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

 «

9 Մեկանգամյա օգտագործման տակդիր Ամսական` յուրաքանչյուր անձին 120 տակդիր Ֆունկցիոնալության խորը աստիճանի, երեխաների դեպքում` նաև ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հատ 300

 ».
 

i

54) որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը «գումարի չափը» բառերից հետո լրացնել «: Աղյուսակ 1-ի 12-րդ կետում նշված վերանորոգման փոխարեն շահառուին կարող է տրամադրվել ազդրի կամ սրունքի պրոթեզի պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա» բառերով.

i

55) որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 15-րդ, 16-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «ծայրատ» բառը փոխարինել «ծայրատի ընդունիչ» բառերով.

56) որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերը «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառով.

57) որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 28-րդ կետում «12» թիվը փոխարինել «6» թվով.

i

58) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի «Վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը (օրացուցային)» վերտառությամբ սյունակում «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային օր» բառերով.

59) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 3-րդ կետում «12» թիվը փոխարինել «6» թվով.

60) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 7-րդ կետում «Ընդունիչի փոխարինում» բառերը փոխարինել «Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզի ընդունիչի փոխարինում» բառերով.

61) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 51-րդ, 52-րդ, 54-րդ և 55-րդ կետերը «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառով.

62) որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 53-րդ կետում «Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում» բառերը փոխարինել «Սիլիկոնե լայներով ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման`

1) 1-ին կետի 32-36-րդ, 48-րդ, 52-րդ, 57-րդ, 59-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.

2) 1-ին կետի 27-րդ, 41-44-րդ, 46-րդ, 49-51-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 04.12.25 թիվ 1718-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. նոյեմբերի 28
Երևան

Պաշտոնական հրապարակման օրը` 28 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2025
N 1698-Ն
Որոշում