Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒ ...

 

01.03.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ մասով.

«11.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել անհետաձգելի միջամտության որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել պաշտպանական որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 3
Երևան
ՀՕ-384-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 դեկտեմբերի 2025 թվական:

 

pin
ՀՀ 13.11.2025
N ՀՕ-384-Ն օրենք