Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԶԱԿԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԶԱԿԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0195.020302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2002 թվականի N 195

 

«ԱՐԶԱԿԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Արզական» փակ բաժնետիրական ընկերություն:

2. Սահմանել, որ`

ա) «Արզական» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինն է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, որին վերապահվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված լիազորությունները.

բ) «Արզական» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Արզականի ամառանոցային տնտեսության գույքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2002
N 195
Որոշում