01.11.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող» բառերը:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից:
2. Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձի հետ ամուսնացած օտարերկրացիները շարունակում են օգտվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արտոնությունից` մինչև իրենց ամուսնու հատուկ կացության կարգավիճակի ժամկետի ավարտը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-16-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2026 թվական: