Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

17.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին

 

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 125-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե գրավ ընդունված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա գրավի առարկան փոխարինվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով նախատեսված համարժեք փոխհատուցման գումարով, որը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձի կողմից փոխանցվում է համապատասխանաբար դատարանի կամ դատախազության դեպոզիտ:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, իսկ վարույթն իրականացնող մարմինն արգելադրում է դեպոզիտ հանձնված փոխհատուցման գումարը կամ միջոցներ է ձեռնարկում համարժեք այլ գույք արգելադրելու ուղղությամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-36-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 11.02.2026
N ՀՕ-36-Ն օրենք