Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱՍՏԱՆ ...

 

21.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2026 թվականի N 184-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետը և 2-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

2) 3-րդ կետից հանել «և վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերը.

3) N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության,» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության,» բառերով.

բ. 2-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

գ. 3-րդ կետից հանել «(բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային)» բառերը.

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակ վճարող բանկի անվանումը ներառվում է համապատասխան դիմումում: Կենսաթոշակառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել (առցանց եղանակով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում) կենսաթոշակ վճարող բանկը փոխելու համար:».

ե. 5-րդ կետում «եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով)» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով.

զ. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը.».

է. 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում)» բառերը.

ը. 6.3-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարող» բառերով.

թ. 6.5-րդ կետում «կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող» բառերով, և հանել «և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին» բառերը.

ժ. 6.6-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարող» բառերով.

ժա. 6.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6.8. Կենսաթոշակ վճարող բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ դիմումում նշված բանկը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել: Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու կամ փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին` մերժելու դեպքում նշելով նաև մերժման հիմքերը:».

ժբ. 7-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակին (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ կենսաթոշակառուի» բառերը փոխարինել «Կենսաթոշակառուի» բառով, իսկ «կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող» բառերով.

ժգ. 8-րդ կետում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով (բանկի միջոցով)» բառերը փոխարինել «` կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով, իսկ «վրա` կանխիկ կամ անկանխիկ եղանակով» բառերը փոխարինել «վրա` դրանում նշված կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով, իսկ 8-րդ կետի 1-ին ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով» բառերով.

ժդ. 8.4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «վճարման եղանակի,» բառերը.

ժե. 16.8-րդ կետը «սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, որի 4-րդ ենթակետը սույն կարգի 16.12-րդ կետում նշված դեպքում կիրառվում է, եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում» բառերով.

ժզ. 16.8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.9-16.16-րդ կետերով`

«16.9. Մինչև 2026 թվականի մարտի 1-ը նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել (այդ թվում` լիազորագրով) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը: Այս դեպքում, եթե մինչև 2026 թվականի մարտի 5-ը ներկայացվում է կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմում, ապա այդ դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը, և դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` դիմումում նշված բանկի միջոցով:

16.10. Եթե սույն կարգի 16.9-րդ կետում նշված դիմումը չի ներկայացվում մինչև 2026 թվականի մարտի 5-ը, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա կենսաթոշակը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով:

16.11. 2026 թվականի մարտի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը`

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում, եթե մինչև վճարման ցուցակ ձևավորելը կենսաթոշակառուն չի ներկայացրել կենսաթոշակ վճարող բանկի ընտրության դիմում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով` սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով ընտրված` կենսաթոշակ վճարող բանկի միջոցով:

16.12. 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի (այդ թվում` 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար կենսաթոշակ վճարող բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը: Եթե անձն ունի սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար, ապա ընտրվում է այդ գումարը վճարող բանկը, հակառակ դեպքում կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով` հաշվի առնելով անձի բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառված` կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնությունները` ըստ կենսաթոշակ վճարող այն բանկերի, որոնք սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության կամ իր աշխատողների միջոցով իրականացնում են կենսաթոշակ ստացող անձի` բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի ակտիվացման կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրելու համար անհրաժեշտ գործողությունները: Եթե 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, ապա սույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է կենսաթոշակառուի համար, իսկ կենսաթոշակը լիազորագրով վճարվում է սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված կարգով:

16.13. Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ծառայության կողմից կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի (այդ թվում` 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար կենսաթոշակ վճարող բանկը ընտրելուց հետո`

1) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում.

2) 2026 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխվում է սույն կարգով սահմանված կարգով:

16.14. Եթե կենսաթոշակ ստացող անձը սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ծառայության կողմից ընտրված` կենսաթոշակ վճարող բանկի հետ չի կնքել բանկային հաշվի պայմանագիր կամ բանկին չի ներկայացրել կենսաթոշակի գումար ստանալու պահանջ, ապա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու և նախորդ բանկ փոխանցված կենսաթոշակի գումարն իր կողմից ընտրված բանկի միջոցով վճարելու դիմում ներկայացնելու դեպքում ծառայությունը փոխում է կենսաթոշակ վճարող բանկը և դիմում է նախորդ բանկ` փոխանցված գումարը վերադարձնելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ: Այս դեպքում ծառայությունը գումարը պահանջում է, և բանկը այդ գումարը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումարների համար սահմանված կարգով և ժամկետներում:

16.15. Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ընտրված` կենսաթոշակ վճարող բանկերին կենսաթոշակառուների տվյալները ծառայությունը տրամադրում է 1 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընտրված կենսաթոշակ վճարող բանկի մասին կենսաթոշակ ստացող անձին ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է, առկայության դեպքում, հետադարձ կապի միջոցներին` բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

16.16. Եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի կենսաթոշակի վճարումը դադարեցված է, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից հետո կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար ներկայացվող դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը:».

ժէ. 3-րդ բաժինը ճանաչել ուժը կորցրած.

ժը. 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

27. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված լիազորագրով կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի կողմից կամ սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով ընտրված` կենսաթոշակ վճարող բանկի միջոցով:

28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա վճարելու համար անձը դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա լիազորագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը տեսաներածում է (սկանավորում է) լիազորագրի բնօրինակը, էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան և վերադարձնում բնօրինակը:

30. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայությունը տրամադրում է կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարող բանկին` լիազորված անձի տվյալները շտեմարան մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

30.1. Լիազորված անձի տվյալները կենսաթոշակ վճարող բանկին տրամադրվելուց հետո լիազորված անձը կարող է շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիրը կամ բանկին ներկայացնել շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն:

30.2. Կենսաթոշակը լիազորագրով վճարելու` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետների հաշվառումն ապահովում է ծառայությունը:».

4) N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման`

1) N 1 հավելվածի`

i

ա. 56-61-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

i

բ. 62-րդ կետում «Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Ընդ որում, եթե» բառերը փոխարինել «Եթե» բառով.

i

գ. 65.1-ին կետից հանել «, իսկ 14 տարին լրացած անչափահասին` կանխիկ եղանակով,» բառերը.

i

դ. 66.1-ին կետից հանել «, իսկ 14 տարին լրացած անչափահասին` կանխիկ եղանակով» բառերը.

i

2) N 9 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

i

3) N 10 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

4) N 18 հավելվածի`

i

ա. 67-րդ կետից հանել «, այդ թվում` կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)» բառերը.

i

բ. 68-րդ կետից հանել «կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)`» բառերը.

i

գ. 69-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

դ. 69-րդ կետի 1-ին ենթակետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետից հանել «կամ կանխիկ» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան


2026 թ. փետրվարի 19
Երևան

Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2026
N 184-Ն
Որոշում