05.03.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 26. |
Գետերի վարարումների հետևանքով հեղեղումների կանխումը, ոռոգելի աղակալված հողերի լվացումը, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելը և ջրային ռեսուրսների նվազման հետևանքների մեղմումը |
1. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջուրը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում է անհատույց` կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
2. Ջրային ռեսուրսների նվազման հետևանքները մեղմելու և ջրալրում իրականացնելու, ինչպես նաև ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրային ռեսուրսները տեղափոխվում են անհատույց` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-43-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 23 փետրվարի 2026 թվական: