28.02.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի փետրվարի 13-ին
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի 14.9-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումները» բառից հետո լրացնել «համապատասխան գործողությունը կատարելու (անգործություն ցուցաբերելու) կամ որոշման ծանուցման կամ հրապարակման օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրավասու մարմնի կամ գնահատող հանձնաժողովի կատարած գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացրած որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 26 Երևան ՀՕ-53-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 փետրվարի 2026 թվական: