040.0212.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 212
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՇԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Շիրակի մարզի Աշոցքի ներքին գործերի բաժնի վարչական շենքի վթարային վիճակը և Աշոցքի գյուղական համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող մանկապարտեզի շենքի երկու չշահագործվող մասնաշենքը` 650 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 19337 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվեկշռում Աշոցքի ներքին գործերի բաժնին որպես վարչական շենք տրամադրելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և ձևակերպման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: