Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

21.03.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2026 թվականի N 326-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը լրացնել նոր` N 1.26 ստուգաթերթով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2026 թ. մարտի 19
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 19-ի
N 326-Ն որոշման
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 1.26
ԱՂՄՈՒԿԻ, ԹՐԹՌՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

___________________________________________________________

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ)
ստորաբաժանման անվանումը,

__________________________

հեռախոսահամարը, տնվելու վայրը

_______________________________________________

ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը

_________________________________

ազգանունը, անունը, հայրանունը

_______________________________________________

ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը

_________________________________

ազգանունը, անունը, հայրանունը

 

Ստուգման սկիզբը (ամսաթիվը)` ____20 ___ թ._____________

ավարտը`___ 20___ թ.

_________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,

_____________________________________________

Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը

ՀՎՀՀ
               
   
_______________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները

 

______________________

(հեռախոսահամարը)

   

____________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ փոխարինող անձի ազգանունը, անունը, հայրանունը

 

_______________________

(հեռախոսահամարը)

 

 

Ստուգման հանձնարարագրի համարը` _____________տրված`________________ 20___ թ.

Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`

 

2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

N Հարց Պատասխան
1. Դիմումատուի անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար  
2. Աղմուկի հավանական աղբյուր  
3. Թրթռման(վիբրացիայի)  
4. Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀ ԷՄՃ)  

 

3. ՀԱՐՑԱՇԱՐ
ԱՂՄՈՒԿԻ, ԹՐԹՌՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

N Հարց Հղում նորմատիվ իրավական ակտերին Պատասխան Կշիռ Ստուգման մեթոդ

Մեկնաբա-

նություն

Այո Ոչ Չ/Պ
1. Բնակելի տարածքում հասարակական և բնակելի շենքերի սենքերում թափանցող աղմուկի առավելագույն և համարժեք ձայնի մակարդակները համապատասխանում են սահմանված պահանջներին Նշում 1 Առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի
6-ի N 138 հրաման, գլուխ 5, կետ 5.3, աղյուսակ 3
      3 Գործիքաչափում  
2. Ձայնավերարտադրող և ձայնաուժեղացուցիչ սարքերից առաջացած ձայնի թույլատրելի մակարդակները հանրային սննդի կամ զվարճանքի կազմակերպման օբյեկտում և բաց հարթակներում համապատասխանում են սահմանված պահանջներին Նշում 2 Առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրաման, գլուխ 5, կետ 5.5, աղյուսակ 4       3 Գործիքաչափում  
3. Բնակելի սենքերում, հիվանդասենյակներում և հանգստյան տներում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները համապատասխանում են սահմանված պահանջներին Նշում 3 Առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրաման, գլուխ 6, կետ 6.1, աղյուսակ 7       3 Գործիքաչափում  
4. Հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները համապատասխանում են սահմանված պահանջներին Նշում 4 Առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրաման, գլուխ 7, կետ 7.1, աղյուսակ 8       3 Գործիքաչափում  
5. Առկա է շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող օբյեկտի սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի վերաբերյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությունը Առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրաման, գլուխ 5, կետ 5.1       3 Փաստաթղթային  
6. Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների (ՌՀ ԷՄՃ) ինտենսիվությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի մակարդակները Նշում 5 Առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրաման, գլուխ 2, կետ 2.10 աղյուսակ 4, 5 գլուխ 5, կետ 5.3, աղյուսակ 1       3 Գործիքաչափում  
7. Բնակելի և հասարակական այլ շենքերի տանիքների վրա տեղակայված ալեհավաքների (շենքի ներսում և հարակից տարածքներում) ՌՀ ԷՄՃ ինտենսիվությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի մակարդակները Առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրաման, գլուխ 5, կետ 5.5       3 Գործիքաչափում  

 

4. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. «Այո» 1) առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V    
2. «Ոչ» 2) բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ   V  
3. «Չ/պ» 3) չի պահանջվում, չի վերաբերում     V

 

Նշում 1
Աղյուսակ 3

 

ԹԱՓԱՆՑՈՂ ԱՂՄՈՒԿԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

N Սենքերի և տարածքների նշանակությունը Օրվա ժաման ակը (ժամ) Ձայնային ճնշման մակարդակը դԲ օկտավային շերտերում միջին երկրաչափական հաճախականություններով, Հց Ձայնի մակար- դակները Լա և ձայնի համարժեք մակար- դակները LԱհմժ դԲԱ Ձայնի առավե- լագույն մակար- դակները դԲԱ
      31.5 63 125 250 500 1000 2000 4000 8000    
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1. Առողջարանների և հիվանդանոցների հիվանդասենյակներ, հիվանդանոցների վիրահատարաններ 700 - 2300 2300- 700 76 69 59 51 48 39 40 31 34 24 30 20 27 17 25 14 23 13 35 25 50 40
2. Պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների հիվանդանոցների և առողջարանների բժիշկների կաբինետներ   76 59 48 40 34 30 27 25 23 35 50
3. Դասասենյակներ, ուսումնական սենյակներ, ուսուցչանոցներ, ուսումնական հաստատությունների և դպրոցների լսարաններ, կոնֆերենց դահլիճներ, գրադարանների ընթերցասրահներ   79 63 52 45 39 35 32 30 28 40 55
4. Բնակարանների սենյակներ, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների տուն- ինտերնատներ, բնակելի տարածքներ, մանկապարտեզների և դպրոց- ինտերնատների, ննջասենյակներ 700 - 2300 2300- 700 79 72 63 55 52 44 45 35 39 29 35 35 32 32 30 20 28 18 40 30 55 45
5. Հանրակացարանի բնակելի սենյակներ և հյուրանոցի համարներ 700 - 2300 2300- 700 83 76 67 59 57 48 49 40 44 34 40 30 37 27 35 25 33 23 45 35 60 50
6. Սրճարանների, ռեստորանների, ճաշարանների սրահներ   90 75 66 59 54 50 47 45 44 55 70
7. Խանութների առևտրի սրահներ, օդանավակայանների և կայարանների սպասասրահներ, կենցաղային սպասարկման կազմակերպությունների ընդունման կետեր   93 79 70 63 59 55 53 54 49 60 75
8. Առողջարանների և հիվանդանոցների շենքերին անմիջապես հարող տարածքներ 700 - 2300 2300- 700 83 76 67 59 57 48 49 40 44 34 40 30 37 27 35 25 33 23 45 35 60 50
9. Բնակելի շենքերին, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների համար տուն-ինտերնատների, մանկապարտեզների, դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների, գրադարանների շենքերին անմիջապես հարող տարածքներ 700 - 2300 2300- 700 90 83 75 67 66 57 59 49 54 44 50 40 47 37 45 35 44 33 55 45 70 60
10. Հյուրանոցներին, հանրակացարաններին անմիջապես հարող տարածքներ 700 - 2300 2300- 700 93 86 79 71 70 61 63 54 59 49 55 45 53 42 51 40 49 39 60 50 75 65
11. Առողջարանների և հիվանդանոցների տարածքում հանգստյան հրապարակներ   76 59 48 40 34 30 27 25 23 35 50
12. Միկրոշրջանների և բնակելի շենքների խմբերի, հանգստյան տների պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատների տարածքում հանգստյան հրապարակներ, մանկապարտեզների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հրապարակներ   83 67 57 49 44 40 37 35 33 45 60

 

Ծանոթություն.

 

1. Սենքերի արտաքին աղբյուրներից առաջացող աղմուկի թույլատրելի մակարդակները սահմանվում են սենքերում նորմատիվային օդափոխություն ապահովելու պայմանով (բնակելի սենքերի, հիվանդասենյակների, դասասենյակների համար` բաց օդանցքների, պատուհանների նեղ փեղկերի միջոցով):

2. Աղմուկից պաշտպանված տեսակների բնակելի շենքերի պարսպող կառուցվածքներից 2մ հեռավորության վրա, քաղաքային և շրջանային նշանակության հիմնական փողոցներին և երկաթուղային գծերին հարող հյուրանոցների և հանրակացարանների շենքերում, տարածքներում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտից առաջացող աղմուկի համարժեք և առավելագույն մակարդակները դԲԱ-ով թույլատրվում է ընդունել աղյուսակ 3-ի 9 և 10 տողերում նշված մեծություններից 10 դԲԱ-ով ավելի (ուղղում =+10դԲԱ):

3. Սենքերում և շենքերին հարող տարածքներում օդի լավորակման, օդային ջեռուցման, օդափոխանակության և այլ ինժեներատեխնիկական սարքավորումներից առաջացող հաճախականությունների օկտավային շերտերում աղմուկային ճնշման մակարդակները դԲ-ով, աղմուկի մակարդակները և աղմուկի համարժեք մակարդակները դԲԱ-ով անհրաժեշտ է ընդունել աղյուսակ 3-ում նշվածներից 5դԲԱ-ով ցածր (ուղղում=5դԲԱ), (տոնային և իմպուլսային աղմուկի համար ուղղումը այս դեպքում պետք չէ):

4. Տոնային և իմպուլսային աղմուկի համար ուղղումը պետք է ընդունվի -5 ԴԲԱ:

 

Նշում 2
Աղյուսակ 4

 

ՁԱՅՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՁԱՅՆԱՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՁԱՅՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԶՎԱՐՃԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՐՈՇ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՑ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ

 

 

Կազմակերպության անվանում Չափման վայր Ձայնի թույլատրելի մակարդակներ դԲԱ
    LԱԷԿՎ ԼԱառ
1. Համերգային, թատրոնների, կինոթատրոնների և այլ դահլիճներ համերգի կամ ներկայացման ժամանակ: Ռադիո, հեռուստա և կինոստուդիաներ` հանդիսատեսի մասնակցությամբ համերգի կամ ներկայացման ժամանակ հանդիսատեսի համար նախատեսված պարտերի առաջին 5 շարքերի նստատեղերի մոտ 85 90
2. Պարելու համար նախատեսված դահլիճներ ձայնի աղբյուրից 2 մետր հեռավորության վրա 85 90
3. Ռեստորանների, սրճարանների, բարերի, հանրային սննդի այլ կազմակերպությունների (մերկապար, կարաոկե, դիսկոտեկ ակումբ և այլն) հաճախորդների սպասարկման տարածքներում, այդ թվում` բացօթյա ձայնի աղբյուրին ամենամոտ տեղակայված սեղանների մոտ 80 85
4. Բաց պարային հարթակներ այգիներում, հանգստի գոտիներում և այլն ձայնի աղբյուրից 2 մետր հեռավորության վրա 85 90

 

Նշում 3
Աղյուսակ 7

 

ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՈՒՄ

 

Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր Հց

Թույլատրելի մեծությունները X0, Y0 և Z0 առանցքներով

Թրթռման արագացում

Թրթռման արագություն

մ/վրկ .10-3

դԲ

մ/վ. 10-4

դԲ

2

4

8

16

31,5

63

4,0

4,5

5,6

11,0

22,0

45,0

72

73

75

81

87

93

3,2

1,8

1,1

1,1

1,1

1,1

76

71

67

67

67

67

Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց մակարդակները

4,0

72

1,1

67

1. Թույլատրվում է ցերեկային ժամերին թույլատրելի մակարդակներից գերազանցում 5 դԲ-ով:

2. Ոչ մշտական թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին մտցվում է ուղղում -10 դԲ, իսկ բացարձակ արժեքները բազմապատկվում են 0,32-ով:

3. Հիվանդասենյակներում, հանգստյան տներում, մանկական և նախադպրոցական կազմակերպություններում թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակները անհրաժեշտ է նվազեցնել 3 դԲ-ով:

 

Նշում 4
Աղյուսակ 8

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր, Հց

Թույլատրելի արժեքները X0, Y0 և Z0  առանցքներով

Թրթռման արագացում

Թրթռման արագություն

մ/վրկ2 .10-3

դԲ

մ/վ .10-3

դԲ

2

4

8

16

31,5

63

10,0

11,0

14,0

28,0

56,0

110,0

80

81

83

89

95

101

0,79

0,45

0,28

0,28

0,28

0,28

84

79

75

75

75

75

Ճշգրտված ու համարժեքային ճշգրտված արժեքները և դրանց

մակարդակները

10

80

0,28

75

1. Ոչ մշտական թրթռման (վիբրացիայի) համար թույլատրելի արժեքներին մտցվում է ուղղում -10դԲ, իսկ բացարձակ արժեքները բազմապատկվում են 0,32-ով:

2. Դպրոցների սենքերի, ուսումնական հաստատությունների, գրադարանների ընթերցասրահների համար մտցվում է ուղղում -3դԲ:

 

Նշում 5
Աղյուսակ 1

 

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԷՔՍՊՈԶԻՑԻԱՅԻ (ԷԷ) ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

 

Հաճախականության
միջակայքեր

Սահմանային թույլատրելի էներգետիկ

էքսպոզիցիան (ԷԷ)

 

ըստ էլեկտրական բաղադրիչների

(E) (Վ/մ)2.ժ

ըստ մագնիսական բաղադրիչների

(H) (Ա/մ)2 .ժ

ըստ էներգիայի

հոսքի խտության (ԷՀԽ) (մկ.Վտ/սմ2).ժ

30 կՀց-3 ՄՀց

20000.0

200.0

-

3-30 ՄՀց

7000.0

մշակված չէ

 

30-50 ՄՀց

800.0

0.72

 

50-300 ՄՀց

800.0

մշակված չէ

 

0 ՄՀց-300 ԳՀց

-

-

200.0

 

Աղյուսակ 4

 

ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակները բնակչության 18 տարին չլրացած անձանց և հղի կանանց համար

 

Սենքի կամ տարածքի նշանակությունը

Հաճախականության տիրույթ

30

կՀց- 300

կՀց

0.3-

3

ՄՀց

3-

30

ՄՀց

30-300 ՄՀց

300 ՄՀց-30 ԳՀց

ՌՀ ԷՄՃ սահմանային թույլատրելի մակարդակ

Վ/մ

Վ/մ

Վ/մ

Վ/մ

ՄկՎտ/սմ2

Կառուցապատված բնակելի տարածքներ և զանգվածային հանգստի վայրեր

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերում (արտաքին ՌՀ ԷՄՃ, ներառյալ` երկրորդային ճառագայթումը) 18 տ.

Չլրացած անձանց և հղի

կանանց աշխատատեղեր

25.0

15.0

10.0

3.0

բացառությամբ շրջանային կամ սկաներացման ռեժիմով աշխատող հեռուստացուցային և ռադիոլոկացիոն կայանների

10.0-100.0

շրջանային դիտարկման կամ սկաներացման ռեժիմով աշխատող ալեհավաքներից ճառագայթման դեպքում, կետ 3.5-ում նշված պայմանների կատարմամբ

 

Աղյուսակ 5

 

Հեռուստատեսային կայաններում ստեղծվող ՌՀ ԷՄՃ թույլատրելի սահմանային մակարդակներ

 

Հ/հ

Հաճախականություն, ՄՀց

ՍԹՄ, Վ/մ

1

48.4

5.0

2

88.4

4.0

3

192.0

3.0

4

300.0

2.5

 

 

5. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`

1) Առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրաման.

2) Առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրաման.

3) Առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրաման:

 

Տեսչական մարմնի ծառայող ____________________                                                     (ստորագրությունը)   Տնտեսավարող ____________________»:                             (ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 մարտի 2026 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2026
N 326-Ն
Որոշում