06.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին մասով.
«15.1. Սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ որոշումը կայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:
i
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման հետ միաժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:
i
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ վարչապետի որոշման հետ միաժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:
i
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին մասով.
«17.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` ատեստավորման արդյունքների հիման վրա որոշում կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է առաջխաղացման ենթակա հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-67-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2026 թվական: