Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

06.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը «որոնք ենթակա չեն հրապարակման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում`

1) 7.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքով արձանագրված խնդիրների և անհամապատասխանությունների առնչությամբ Հանձնաժողովը թեկնածուից պահանջում և ստանում է պարզաբանումներ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ և 7.3-րդ մասերով.

«7.2. Թեկնածուից ստացված պարզաբանումների վերլուծության և համադրման արդյունքով կազմվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության նախագիծը: Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծն ուղարկվում է անձին (թեկնածուին) բարեվարքության հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագծում Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության նախնական արդյունքներն ապանձնավորվում են: Անձը (թեկնածուն) եռօրյա ժամկետում կարող է բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ և լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր:

7.3. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի և անձի (թեկնածուի) կողմից ներկայացված առարկությունների համադրության արդյունքով կազմում է անձի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:».

3) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Հանձնաժողովն անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը միաժամանակ ներկայացնում է անձին (թեկնածուին) և նրան նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմին: Անձը (թեկնածուն) կարող է նշանակող կամ ընտրող մարմին և Հանձնաժողով ներկայացնել նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ իր առարկությունները:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-65-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 04.03.2026
N ՀՕ-65-Ն օրենք