Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ Ե ...

 

06.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «մարմնի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնի,» բառերով, իսկ նույն նախադասության «և ոստիկանության» բառերը հանել:

 

i

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «իրավասու մարմնի եզրակացություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունն էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվելու պահից ինքնաշխատ եղանակով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստր, որի հիման վրա տվյալ անձի վարելու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարում է:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված` վարելու իրավունքը դադարելու մասին տվյալ անձը տեղեկացվում է համապատասխան տեղեկությունը տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման էլեկտրոնային հարթակի իր անձնական էջում արտացոլելու միջոցով, իսկ առկայության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովելու օրվանից:

3. Էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-62-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 04.03.2026
N ՀՕ-62-Ն օրենք