Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.

«7.2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կարգով համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-66-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 04.03.2026
N ՀՕ-66-Ն օրենք