Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

09.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «պետական պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերով.

2) 2-րդ մասը «Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերով:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող դատավոր չհանդիսացող անդամները և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրանց ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում միայն պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և տարեկան հայտարարագրեր:

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող դատավոր չհանդիսացող անդամները և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրանց ընտանիքի անդամներն առաջին տարեկան հայտարարագիրը ներկայացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մարտի 27
Երևան
ՀՕ-73-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մարտի 2026 թվական:

 

pin
ՀՀ 04.03.2026
N ՀՕ-73-Ն օրենք