Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0218.090302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2002 թվականի N 218

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված (շենքերի 1 քառակուսի մետրը 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով հաշվարկված) 61170 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

1.2. Սահմանել «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 22655 հազ. դրամ, որը համապատասխանում է 22655 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մասնավորեցման ենթակա «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 22655 հազ. դրամ, որը համապատասխանում է 22655 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5664 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 38515 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 760 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1508 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 19625 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 555 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 16067 հազ. դրամ:

1.6. «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պատվիրակություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

1.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված (շենքերի 1 քառակուսի մետրը 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով հաշվարկված) 73535 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Պրոֆ. Գ. Մ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2.2. Սահմանել «Պրոֆ. Գ. Մ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 47389 հազ. դրամ, որը համապատասխանում է 47389 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մասնավորեցման ենթակա «Պրոֆ. Գ. Մ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 47389 հազ. դրամ, որը համապատասխանում է 47389 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 11847 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Պրոֆ. Գ. Մ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 26146 հազ. դրամ, այդ թվում`

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ պարտքեր` 3000 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր` 2712 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 14022 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 6271 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 141 հազ. դրամ:

2.6. «Պրոֆ. Գ. Մ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պատվիրակություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Պրոֆ. Գ. Մ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

2.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված (շենքերի 1 քառակուսի մետրը 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով հաշվարկված) 46615 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ուրոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3.2. Սահմանել «Ուրոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 28171 հազ. դրամ, որը համապատասխանում է 28171 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մասնավորեցման ենթակա «Ուրոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 28171 հազ. դրամ, որը համապատասխանում է 28171 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7043 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Ուրոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 18444 հազ. դրամ, այդ թվում`

հաշվարկներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հետաձգված հարկերի գծով` 526 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 611 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 1491 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 10807 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 152 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 4857 հազ. դրամ:

3.6. «Ուրոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պատվիրակությունները կազմում են 1632,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Ուրոլոգիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

3.8. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2002
N 218
Որոշում