07.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 68-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր:».
2) 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «սահմանված քվեաթերթիկի» բառերը փոխարինել «սահմանված նմուշի քվեաթերթիկի» բառերով.
3) 3-րդ մասի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության «քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ» բառերը փոխարինել «քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով)» բառերով.
4) 3-րդ մասի երկրորդ պարբերության հինգերորդ նախադասությունը հանել.
5) 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր:».
6) 4-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասության «քվեարկության ծրարը մարվում է, կամ քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ» բառերը փոխարինել «քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով), մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով)» բառերով.
7) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր (այդ թվում` չսահմանված նմուշի քվեաթերթիկ) պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը:
7. Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր:»:
i
Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող` համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում` չսահմանված նմուշի քվեաթերթիկ):».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) ծրարը պարունակում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում, սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր (այդ թվում` չսահմանված նմուշի քվեաթերթիկ).»:
i
Հոդված 3. Օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) երկրորդ նախադասությունը հանել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությունով.
«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 7 Երևան ՀՕ-95-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 ապրիլի 2026 թվական: