10.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
««ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՕԳՈՒՏՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»» ՆԱԳՈՅԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյայում ընդունված` ««Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին»» Նագոյայի արձանագրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-103-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2026 թվական: