Սեղմել Esc փակելու համար:
ՀՀԿՀ 11-102-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀԿՀ 11-102-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՀԱ ...

 

09.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

3 ապրիլի 2026 թվականի N 13-Ն

 

ՀՀԿՀ 11-102-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀԿՀ 11-102-2026 «Ինժեներաերկրաբանական հետազննություններ շինարարության համար» Հայաստանի Հանրապետության կանոնների հավաքածուն` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


4/3/2026 

Ե. Վարդանյան

 

Հավելված
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2026 թվականի
ապրիլի 3-ի N 13-Ն հրամանի

 

ՀՀԿՀ 11-102-2026 «ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

 

1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կանոնների հավաքածուն (այսուհետ` հավաքածու) սահմանում է աշխատանքների կատարման ընդհանուր կանոններ, որոնք իրականացվում են ինժեներաերկրաբանական հետազննության կազմում` տարածքային հատակագծման և շինարարության հրապարակի (ծրագծերի) ընտրության փաստաթղթերի,  շինարարական օբյեկտների կառուցման և վերակառուցման նախագծային փաստաթղթերի նախապատրաստման համար:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ  ՀՂՈՒՄՆԵՐ

 

2. Հավաքածուում հղումներ են կատարված հետևյալ օրենսդրական ակտերին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին.

 

1) ՀՀ հողային օրենսգիրք ՀՀ օրենսգիրք
2) ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրաման
3) ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրաման
4) ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական նորմեր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրաման
5) ՀՀՇՆ 20-03-2024 «Վտանգավոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա» շինարարական նորմեր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N 24-Ն հրաման
6) ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմեր ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրաման
7) ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» շինարարական նորմեր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 09-Ն հրաման
8) ՍՆիՊ 2.02.03 - 85 «Ցցային հիմքեր» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրաման
9) ԳՕՍՏ 9.602-2016 «Հնացումից և քայքայումից պաշտպանության միասնական համակարգ. Ստորգետնյա կառույցներ. Քայքայումից պաշտպանության նկատմամբ ընդհանուր պահանջներ» ստանդարտ
10) ԳՕՍՏ 21.302-2013 «Նախագծային փաստաթղթերի համակարգ շինարարության համար. Պայմանական գրաֆիկական նշանակումներ ինժիներաերկրաբանական հետազննություններին վերաբերող փաստաթղթերում» ստանդարտ
11) ԳՕՍՏ 4011-72 «Խմելու ջուր. Ընդհանուր երկաթի զանգվածային պարունակության չափման մեթոդներ» ստանդարտ
12) ԳՕՍՏ 4245-72 «Խմելու ջուր. Քլորիդների պարունակության որոշման մեթոդներ» ստանդարտ
13) ԳՕՍՏ 4389-72 «Խմելու ջուր. Սուլֆատների պարունակության որոշման մեթոդներ» ստանդարտ
14) ԳՕՍՏ 5180-2015 «Բնահողեր. Ֆիզիկական բնութագրերի լաբորատոր որոշման մեթոդներ» ստանդարտ
15) ԳՕՍՏ 5686-2020 «Գրունտներ. Ցցերի միջոցով դաշտային փորձարկումների մեթոդներ» ստանդարտ
16) ԳՕՍՏ 8269.0-97 «Խիճ և կոպիճ խիտ ապարներից և արդյունաբերական արտադրության թափոններից շինարարական աշխատանքների համար. Ֆիզիկամեխանիկական փորձարկման մեթոդներ» ստանդարտ
17) ԳՕՍՏ 12071-2014 «Գրունտներ. Նմուշառում, նմուշների փաթեթավորում, փոխադրում և պահում» ստանդարտ
18) ԳՕՍՏ 12248-2020 «Գրունտներ. Ամրության բնութագրերի որոշումը մեկ հարթության կտրվածքի մեթոդով» ստանդարտ
19) ԳՕՍՏ 12536-2014 «Գրունտներ. Հատիկաչափական (հատիկային) և միկրոագրեգատային կազմի լաբորատոր որոշման մեթոդներ» ստանդարտ
20) ԳՕՍՏ 18164-72 «Խմելու ջուր. Չոր մնացորդների պարունակության որոշման մեթոդներ» ստանդարտ
21) ԳՕՍՏ 19912-2012 «Գրունտներ. Ստատիկ և դինամիկ զոնդման միջոցով դաշտային փորձարկուման մեթոդներ» ստանդարտ
22) ԳՕՍՏ 20276-2012 «Գրունտներ. Ամրության և ձևախախտման բնութագրերի դաշտային որոշման մեթոդներ» ստանդարտ
23) ԳՕՍՏ 20522-2012 «Գրունտներ. Փորձարկումների արդյունքների վիճակագրական մշակման մեթոդներ» ստանդարտ
24) ԳՕՍՏ 22733-2016 «Գրունտներ. Առավելագույն խտության լաբորատոր որոշման մեթոդ» ստանդարտ
25) ԳՕՍՏ 23161-2012 «Գրունտներ. Նստելիության բնութագրերի լաբորատոր որոշման մեթոդ» ստանդարտ
26) ԳՕՍՏ 23278-2014  «Գրունտներ. Թափանցելիության դաշտային փորձարկումների մեթոդներ» ստանդարտ
27) ԳՕՍՏ 24846-2019 «Գրունտներ. Շենքերի և շինությունների հիմքերի դեֆորմացիաների չափման մեթոդներ» ստանդարտ
28) ԳՕՍՏ 24902-81 «Խմելու-կենցաղային նշանակության ջուր. Դաշտային եղանակով անալիզի ընդհանուր պահանջներ» ստանդարտ
29) ԳՕՍՏ 25100-2020 «Գրունտներ. Դասակարգում» ստանդարտ
30) ԳՕՍՏ 25584-2023 «Գրունտներ. Ծծանցման գործակցի որոշման լաբորատոր մեթոդներ» ստանդարտ
31) ԳՕՍՏ 26423-85 «Հողեր. Ջրային լուծամզուկում կարբոնատի և բիկարբոնատի իոնների որոշման մեթոդ» ստանդարտ
32) ԳՕՍՏ 26424-85 «Հողեր. Ջրային լուծամզուկում տեսակարար էլեկտրահաղորդականության, pH և խիտ մնացորդի որոշման մեթոդներ» ստանդարտ
33) ԳՕՍՏ 28514-90 «Շինարարական երկրատեխնիկա. Գրունտներ խտության որոշում ծավալի տեղակալման մեթոդով» ստանդարտ
34) ԳՕՍՏ 28622-2012 «Գրունտներ. Ուռչվածության աստիճանի որոշման լաբորատոր մեթոդ» ստանդարտ
35) ԳՕՍՏ 30416-2020 «Գրունտներ. Լաբորատոր փորձարկումներ. Ընդհանուր դրույթներ» ստանդարտ
36) ԳՕՍՏ 30672-2019 «Գրունտներ. Դաշտային փորձարկումներ. Ընդհանուր դրույթներ» ստանդարտ
37) ԳՕՍՏ 31861-2012 «Ջուր. Նմուշառման ընդհանուր պահանջներ» ստանդարտ
38) ԳՕՍՏ 31867-2012 «Խմելու ջուր. Քրոմատագրման և կաթիլային էլեկտրաֆորեզի մեթոդով անիոնների պարունակության որոշում» ստանդարտ
39) ԳՕՍՏ 31868-2012 «Ջուր. Գունավորության որոշման մեթոդներ» ստանդարտ
40) ԳՕՍՏ 31869-2012 «Ջուր. Կաթիլային էլեկտրաֆորեզի օգտագործմամբ կատիոնների (ամոնիումի, բարիումի, կալիումի, կալցիումի, լիթիումի, մագնեզիումի, նատրիումի, ստրոնցիումի) որոշման մեթոդներ» ստանդարտ
41) ԳՕՍՏ 31870-2012 «Խմելու ջուր. Ատոմային սպեկտրաչափական մեթոդներով տարրերի որոշում» ստանդարտ
42) ԳՕՍՏ 31937-2024 «Շենքեր և շինություններ. Տեխնիկական վիճակի մոնիթորինգի և հետազոտության կանոններ» ստանդարտ
43) ԳՕՍՏ 31954-2012 «Խմելու ջուր. Կոշտության որոշման մեթոդներ» ստանդարտ
44) ԳՕՍՏ 33028-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Խիճ և կոպիճ լեռնային ապարներից. Խոնավության որոշում» ստանդարտ
45) ԳՕՍՏ 33045-2014 «Ջուր. Ազոտ պարունակող նյութերի որոշման մեթոդներ» ստանդարտ
46) ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51232-98 «Խմելու ջուր. Հսկողության կազմակերպման և մեթոդների ընդհանուր պահանջներ» ստանդարտ
47) ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56353-2026 «Գրունտներ. Դիսպերսային գրունտների դինամիկական հատկությունների լաբորատոր որոշման մեթոդներ» ստանդարտ
48) ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57164-2026 «Խմելու ջուր. Հոտի, համի և պղտորության որոշման մեթոդներ» ստանդարտ

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

i

3. Հավաքածուում օգտագործված են հասկացություններ ըստ ԳՕՍՏ 20522-2012, ԳՕՍՏ 23278-2014, ԳՕՍՏ 25100-2020, ԳՕՍՏ 24846-2019 ստանդարտների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 շինարարական նորմերի, ինչպես նաև հետևյալ հասկացությունները` համապատասխան սահմանումներով.

1) հիդրոերկրաբանական հորատանցք` հորատանցք հիդրոերկրաբանական կտրվածքի ուսումնասիրության, գրունտային ջրերի մակարդակների չափման և նմուշառման, փորձարարազտման աշխատանքների կատարման և գրունտային ջրերի ռեժիմի դիտարկման համար,

2) ինժեներաերկրաբանական փորվածք` հանքափորվածք երկրաբանական կտրվածքի ուսումնասիրության համար, գրունտների նմուշառման` դրանց կազմը, վիճակը և հատկությունները ուսումնասիրելու համար, գրունտային ջրերի մակարդակների չափման և նմուշառման, ինչպես նաև գրունտների դաշտային հետազննությունների համար (ներառյալ երկրաֆիզիկական մեթոդները),

3) ինժեներաերկրաբանական մոդել` ինժեներաերկրաբանական տարրերի, գրունտային ջրերի, վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների սխեմատիկ տարածական արտապատկերում երկրաբանական միջավայրի հետ օբյեկտի փոխազդեցության ոլորտում,

4) ինժեներաերկրաբանական հանույթ` տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրության համար կատարվող դաշտային և կամերալ աշխատանքների և հետազննությունների համալիր, նախորոշված մասշտաբի տեղագրական քարտեզներ կամ հատակագծեր ստեղծելու համար,

5) ինժեներաերկրաբանական տարր` տարրի սահմաններում գրունտի բնութագրերի արժեքները փոխման դեպքում նույն տեսակի (ենթատեսակի) և տարատեսակ գրունտի որոշակի ծավալ ներառող պատահականորեն (անօրինաչափ) կամ գրունտների ֆիզիկական բնութագրերի համար ≤ 0.15, մեխանիկականի համար ≤ 0.30 վարիացիոն գործակցով գրունտի բնութագրերի փոփոխության դիտարկվող օրինաչափության դեպքում, գրունտային զանգվածի ինժեներաերկրաբանական մոդելի ստեղծման համար օգտագործվող հիմնական հողային միավոր,

6) հիդրոիզոհիպսների քարտեզ` գրունտային ջրերի ազատ մակերևույթի բարձրության նիշերի հավասարագծերի արտապատկերում տեղագրական հատակագծում,

7) գրունտային ջրերի տեղադիրքի խորությունների քարտեզ` տարածքի գրունտային ջրերի ազատ մակերևույթի տեղադիրքի խորությունների հավասարագծերի արտապատկերում տեղագրական հատակագծում,

8) հաշվարկային գեոմեխանիկական մոդել` հաշվարկային գրունտային տարրերի, ստորգետնյա ջրերի, օբյեկտի և երկրաբանական միջավայրի փոխազդեցության ոլորտում վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների սխեմատիկ տարածական արտապատկերում,

9) հաշվարկային գրունտային տարր` հաշվարկային գեոմեխանիկական մոդելի ստեղծման ժամանակ օգտագործվող հիմնական գրունտային միավոր` ներառող որոշակի գրունտային ծավալ, որը պարտադիր չէ, որ լինի նույն տեսակի (ենթատեսակի), որի շրջանակներում բնութագրերի նորմատիվ և հաշվարկային արժեքները ըստ կիրառվող օբյեկտի նախագծման մեթոդի պայմանների կարող են լինել հաստատուն կամ օրինաչափորեն փոփոխվող ըստ ուղղության,

10) ստորգետնյա ջրերի ռեժիմ` ժամակի մեջ և տարածությունում ստորգետնյա ջրերի մակարդակների, ջերմաստիճանի, քիմիական, գազային և բակտերիալոգիական կազմի և այլ բնութագրերի փոփոխությունների բնույթը,

11) սեղմվող հաստաշերտ (ակտիվ գոտի)` շենքերի և կառույցների ստատիկ բեռնվածքից լեռնային ապարների զանգվածում առաջացող լրացուցիչ լարումների տարածման գոտի, որի սահմաններում այդ բեռնվածքի ազդեցության տակ փոխվում է հիմնատակի գրունտների լարվածադեֆորմատիվ վիճակը: Սեղմվող հաստաշերտի խորությունը համապատասխանում է այն խորությանը, որից ներքև գրունտի հաստաշերտի ձևախախտումները կարող են անտեսվել տրված չափերի հիմքերի նստվածքների հաշվարկման ժամանակ:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է ապահովեն նախագծվող շինարարության տարածքի (շրջանի, հարթակի, հողամասի, ծրագծի) ինժեներա-երկրաբանական պայմանների համալիր ուսումնասիրությունը և նախագծվող շինարարական օբյեկտների երկրաբանական միջավայրի հետ փոխազդեցության ոլորտում դրանց հնարավոր փոփոխությունների կանխատեսման կազմումը` քաղաքաշինական գործունեության պլանավորումը հիմնավորելու և նախագծային լուծումներ մշակելու ժամանակ անհրաժեշտ և բավարար նյութեր ստանալու համար:

5. Ինժեներաերկրաբանական հետազննությունները շինարարության համար պետք է իրականացվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի և սույն հավաքածուի դրույթներին համապատասխան:

6. Ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման առաջադրանքը (այսուհետ` առաջադրանք) կազմվում և հաստատվում է կառուցապատողի, տեխնիկական պատվիրատուի կամ նախագծային փաստաթղթերը նախապատրաստող անձի (այսուհետ` պատվիրատու) կողմից: Առաջադրանքը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին:

7. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) պետք է պարունակի տեղեկատվություն և տվյալներ` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի:

 8. Ծրագրում պետք է սահմանվեն ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմը և ծավալները` հիմնվելով պատվիրատուի առաջադրանքի վրա, ելնելով քաղաքաշինական գործունեության տեսակից, օբյեկտի մասին նույնականացման տեղեկատվությունից (ներառյալ շենքերի և շինություններիների պատասխանատվության մակարդակը), ինժեներական հետազննություններ կատարման փուլից, ուսումնասիրվող տարածքի մակերեսից, դրա ուսումնասիրության աստիճանից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից:

 9.  Ծրագիրը հիմնական փաստաթուղթն է ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման, որակի ներքին վերահսկողության և հետազննման նյութերի ընդունման ժամանակ, ինչպես նաև պատվիրատուի կողմից հետազննման նյութերը ընդունելիս:

10.  Ուսումնասիրվող տարածքում տարբեր տեսակի ինժեներական հետազննությունների կատարման ժամանակ ծրագիրը պետք է համաձայնացնել այլ տեսակի ինժեներական հետազննությունների ծրագրերի հետ` առանձին տեսակի աշխատանքների կրկնությունից խուսափելու համար (գրունտի, ջրի նմուշառման, լաբորատոր փորձարկումներ և այլն): Ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում առանձին տեսակի աշխատանքներ կատարելու ժամանակ, ինչպես նաև մեկ հարթակի սահմաններում առանձին շինությունների տակ ինժեներական հետազննությունների կատարման ժամանակ թույլատրվում է ինժեներաերկրաբանական հետազննությունների ծրագրերի փոխարեն կազմել հանձնարարականներ: Հանձնարարականը պետք է պարունակի տեղեկատվություն օբյեկտի գտնվելու վայրի, աշխատանքների տեսակների, ծավալների և կատարման մեթոդների մասին:

11. Ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման ժամանակ օգտագործվող չափման միջոցները պետք է ստուգվեն (ստուգաճշտվեն), չափումները պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան հավաստագրված մեթոդիկայի (մեթոդների): Շինարարության համար ինժեներաերկրաբանական հետազննություններ կատարող կազմակերպությունները պետք է վարեն ստուգման (ստուգաճշտման) ենթակա չափման գործիքների հաշվառում:

 

5. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

12. Սույն բաժինը սահմանում է ընդհանուր տեխնիկական պահանջներ ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմի մեջ մտնող հետևյալ աշխատանքների հիմնական տեսակների և համալիր հետազոտությունների կատարման վերաբերյալ.

 1) նախորդ տարիների հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում, դաշտային և կամերալ աշխատանքների կատարման ժամանակ դրանց օգտագործման հնարավորության գնահատում,

2)   օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանում,

3)  տեղադիտական հետազոտություն,

4)  ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցում և նմուշառում,

5)  ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ,

6)  գրունտերի դաշտային հետազոտություններ,

7)  հիդրոերկրաբանական հետազոտություններ,

8)  գրունտերի հատկությունների լաբորատոր հետազոտություններ, ստորգետնյա և մակերևույթային ջրերի և (կամ) գրունտներից ջրային լուծամզուկների ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի որոշում,

9)  վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրություն` տարածքի ինժեներական պաշտպանության վերաբերյալ նախագծային լուծումների ընդունման համար առաջարկությունների մշակմամբ,

10)   սեյսմալոգիական և սեյսմատեկտոնական հետազոտություններ, սեյսմամիկրոշրջանացում,

11)  ինժեներաերկրաբանական (ինժեներաերկրասառնագիտական) հանույթ,

12)   ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսման մշակում,

13)   նյութերի կամերալ մշակում և տեխնիկական հաշվետվության կազմում:

13. Ծրագրում պետք է սահմանել ինժեներաերկրաբանական աշխատանքների և հետազոտությունների առանձին տեսակների կատարման անհրաժեշտությունը, դրանց համախմբման պայմանները (ինժեներաերկրաբանական հանույթի դեպքում և այլն)` հաշվի առնելով քաղաքաշինական գործունեության տեսակը, ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունը, նախագծվող շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակը:

14.  Հավաքածուում ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմի մեջ դիտարկվում են այն ինժեներաերկրաբանական հետազննությունները, որոնք կարող են ներառել հետևյալ տեսակի աշխատանքները` ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցում և նմուշառում, գրունտերի դաշտային փորձարկումներ, գրունտերի հատկությունների լաբորատոր հետազոտություններ, երկրատեխնիկական վերահսկողություն:

15.  Հավաքածուի 12-րդ կետում նշված աշխատանքներն ու հետազոտությունները նույնպես իրականացվում են հետևյալ հատուկ ինժեներական հետազննությունների կազմի մեջ.

1)  երկրատեխնիկական հետազոտությունների,

2)  շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների վիճակի, դրանց շինարարական կոնստրուկցիաների հետազոտության,

3)  շրջակա միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգի:

16. Նախորդ տարիների հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրումը, ուսումնասիրությունը և համակարգումը պետք է իրականացվի ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ` տարածքային պլանավորման փաստաթղթերի, տարածքի հատակագծման և շինհրապարակների (ծրագծերի) ընտրության փաստաթղթերի նախապատրաստման համար, շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի նախապատրաստման, կառուցման և վերակառուցման ժամանակ:

17.  Հավաքագրման, ուսումնասիրության և համակարգման ենթակա են.

1)  նախորդ տարիների ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները` իրականացված տարբեր նշանակության օբյեկտների նախագծման և շինարարության հիմնավորման համար, տեղային մոնիթորինգի տվյալները (մշտական դիտարկումների), տարածքի բնական պայմանների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պահվում են պետական և ոչ պետական ֆոնդերում և արխիվներում,

2)  պետական երկրաբանահանութային աշխատանքների (երկրաբանական, հիդրոերկրաբանական, տեկտոնական և այլ քարտեզներ` 1:1 000 000 –1:200 000 և ավելի խոշոր մասշտաբի) նյութերը, հատուկ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական քարտեզագրման և այլ ուսումնասիրությունների նյութերը,

3)  Երկրի հեռահար զոնդավորման նյութերը` ներառյալ տարածքների օդատիեզերական նկարահանումները,

4)  ընդհանուր սեյսմաշրջանացման քարտեզների հավաքածուները,

5)  գիտահետազոտական աշխատանքների արդյունքները (ֆոնդային և հրապարակված), որոնում ամփոփվում են բնական պայմանների և տեխնածին ազդեցությունների վերաբերյալ տվյալները:

18. Հավաքագրման, ուսումնասիրության և համակարգման ենթակա նյութերի կազմում պետք է ներառել տեղեկություններ հետազոտությունների շրջանի կլիմայի, ջրագրական ցանցի, ռելիեֆի, երկրամորֆոլոգիական առանձնահատկությունների, երկրաբանական կառուցվածքի, հիդրոերկրաբանական պայմանների, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների, ստորգետնյա ջրերի կազմի, տեխնածին ազդեցությունների և տարածքի տնտեսական յուրացման հետևանքներ վերաբերյալ:

 19. Անհրաժեշտ է նաև հավաքել այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են նախագծման և շինարարության համար, շենքերի և շինությունների դեֆորմացիաների և դրանց հիմնատակերի գրունտների ուսումնասիրության արդյունքների, հետազոտությունների շրջանում այլ շինությունների կառուցման փորձի վերաբերյալ տվյալներ:

20. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ կառուցապատված (յուրացված) տարածքներում անհրաժեշտ է լրացուցիչ հավաքագրել և համադրել նախորդ տարիներին կազմված տեղագրական հատակագծերը, այդ թվում` շինարարության մեկնարկից առաջ կազմվածները, ուղղաձիգ հատակագծման, ստորգետնյա շինությունների և շենքերի ստորգետնյա մասի ինժեներական նախապատրաստման և շինարարության նյութերը:

21. Նյութերի (տեղեկատվության) հավաքագրման, ուսումնասիրման և համակարգման արդյունքները օգտագործվում են.

1)  շրջանի երկրաբանակառուցվածքային առանձնահատկությունները, ներկայիս տեկտոնական ակտիվությունը որոշելու համար,

2)  երկրաբանական կտրվածքի ուսումնասիրության, ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների ժամանակ  հորատման և հենանիշերի հորիզոնների տեղադրման դեպքում նստվածքների նույնականացման համար անհրաժեշտ մոնտաժային հորիզոնների և շերտերի ընդգծման համար,

3)  յուրահատուկ գրունտերի տարածման հողամասերի նախնական որոշման համար (Աղյուսակ 1),

 

Աղյուսակ 1

 

Յուրահատուկ գրունտերի տեսակները և դրանց հինական բնութագրերը

 

N

Յուրահատուկ գրունտերի տեսակները

Յուրահատուկ գրունտերի բնութագրերը

1.

Նստումային

Գրունտներ, որոնք գրունտի վերին հաստաշերտին համապատասխանող բեռնվածքի ազդեցության տակ ջրով թրջվելիս ենթարկվում են ուղղաձիգ ձևախախտման (նստման) և ունեն հարաբերական նստումային ձևախախտում εsl ≥ 0,01: Սեփական քաշից գրունտի նստման արժեքից կախված` թրջվելիս դրանք բաժանվում են նստումային գրունտների հետևյալ տեսակների.

1) I տեսակ` գրունտային պայմաններ, որոնց դեպքում հիմնականում հնարավոր է գրունտի նստումը արտաքին բեռնվածքից, իսկ գրունտի նստումը սեփական քաշից բացակայում է կամ չի գերազանցում 5 սմ-ը,

2) II տեսակ` գրունտային պայմաններ, որոնց դեպքում արտաքին բեռնվածքից գրունտի նստումից բացի հնարավոր է դրանց նստումը սեփական քաշից, որի արժեքը գերազանցում է 5 սմ-ը:

2.

Ուռչող

Գրունտներ, որոնց ծավալը մեծանում է ջրով թրջվելիս և ունեն հարաբերական ուռչման ձևախախտում εsw ≥ 0.04 (ազատ ուռչման պայմաններում) կամ զարգացնում են ուռչման ճնշումը (սահմանափակ ուռչման պայմաններում):

3.

Օրգանական և օրգանահանքային

Օրգանական գրունտ` գրունտ է, որը պարունակում է ըստ զանգվածի 50% կամ ավելի օրգանական նյութեր:

Օրգանահանքային գրունտ` գրունտ է, որը պարունակում է ըստ զանգվածի 3%-ից մինչև 50% օրգանական նյութեր:

ԳՕՍՏ 25100-2020 ստանդարտի համաձայն տարբերակում են.

1) տորֆավորված գրունտ` ավազային կամ կավային գրունտ է, որը պարունակում է ըստ զանգվածի 3%-ից մինչև 50% տորֆ,

 2) տորֆային գրունտ (տորֆ)` օրգանական գրունտ է, որը պարունակում է ըստ զանգվածի 50% կամ ավելի օրգանական նյութեր` ներկայացված բուսական մնացորդներով և հումուսով,

3) տիղմ` ժամանակակից լճային կամ քաղցրահամ ջրերի օրգանահանքային նստվածք է, որը պարունակում է ըստ զանգվածի ավելի քան 3% օրգանական նյութեր և ունի հոսուն թանձրություն IL > 1, ծակոտկենության գործակից, որպես կանոն, e ≥ 0,9 և ըստ զանգվածի 30% և ավելի 0,01 մմ-ից փոքր մասնիկներ,

4) նեխատիղմ (սապրոպել)` քաղցրահամ անշարժ ջրամբարների ժամանակակից օրգանահանքային կամ օրգանական նստվածք է, որը պարունակում է ըստ զանգվածի 10%-ից ավելի օրգանական նյութեր, և ունի, որպես կանոն, ծակոտկենության գործակից e > 3 և հոսունապլաստիկ կամ հոսուն թանձրություն:

4.

Աղակալված

Աղակալված գրունտերին են պատկանում այն գրունտերը, որոնցում աղերի պարունակությունը պակաս չէ ԳՕՍՏ 25100-2020 ստանդարտում նշվածից արժեքներից: Դյուրալույծ աղերի կազմը և բաղադրությունը որոշում է ԳՕՍՏ 26424-2011 ստանդարտի, ենթաողողային սեղմման բնութագրերը ԳՕՍՏ 12248-2020 ստանտարտի համաձայն:

5.

Էլուվիալ

Հողմահարման արդյունքում (ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, քիմիական, կենսաբանական) առաջացած գրունտներ:

1) հատիկաչափական կազմը պետք է որոշել ԳՕՍՏ 12536-2014 համաձայն,

2) գրունտի ամրության սահմանը ըստ միառանցքային սեղմման, փափկելիության գործակիցը ջրում կիսաժայռային և կավային գրունտների համար IL ≤ 0.25-ով, որոշվում է ԳՕՍՏ 12248-2020 ստանդարտի համաձայն,

3) գրունտի խտությունը պետք է որոշել ԳՕՍՏ 5180-2015 ստանդարտի համաձայն:

4) գրունտի խոշորահատիկ չափամասերի (ֆրակցիաների) փորձարկումները` ըստ քերամաշման, դարակային թմբուկում պետք է իրականացնել ԳՕՍՏ 8269.0-97 ստանդարտի համաձայն:

6.

Տեխնածին

1)գրունտեր` մարդու ինժեներատնտեսական գործունեության արդյունքում փոփոխված, տեղաշարժված կամ առաջացած,

2) բնական տեղադիրքի պայմաններում տեխնածին փոփոխված գրունտը բնական գրունտ է` ենթարկված տարբեր բնույթի տեխնածին ազդեցությունների (քիմիական, ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլն) իր տեղադիրքի վայրում,

3) տեխնածին տեղաշարժված (վերադրված) գրունտը բնական գրունտ է` այս կամ այն արհեստական եղանակով տեղափոխված իր բնական տեղադրման վայրից և ենթարկված մասնակի ձևափոխման:

 

4) հիդրոերկրաբանական պայմանների նախնական գնահատման համար,

5) սեյսմիկ վտանգի նախնական գնահատման համար,

6) շինարարության համար նախատեսված տարածքների սահմաններում և հարակից գոտում վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների դրսևորման և զարգացման հնարավորության նախնական գնահատման համար,

7) երկրաբանական միջավայրի վիճակի փոփոխությունների վրա ազդող տեխնածին ազդեցության գործոնների բացահայտման համար, որոնք են` ստորգետնյա շինությունների, հանքանյութերի արդյունահանման և վերամշակման կազմակերպությունների, գործող  ջրառների առկայությունը, ստորգետնյա հաղորդակցուղիներից և արհեստական ջրամբարներից արտահոսքերը, մարդածին ազդեցությունից առաջացած վտանգավոր պրոցեսների ակտիվացումը, ինդուկտված սեյսմիկությունը, լանջերի կտրումը, շենքերի և շինությունների դեֆորմացիաները և տվյալ շրջանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակները,

8) ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրվածության աստիճանի և գոյություն ունեցող նյութերի օգտագործման հնարավորության գնահատման համար:

22. Նախորդ տարիների հետազննությունների նյութերի օգտագործման հնարավորությունը պետք է սահմանվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի համաձայն ` հաշվի առնելով տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների և դրա վրա տեխնածին ազդեցությունների փոփոխությունները:

23. Հավաքագրված նյութերի հիման վրա ձևավորվում է հետազոտվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների մասին պատկերացում, սահմանվում է այդ պայմանների բարդության կարգը, ծրագրում պլանավորվում և հիմնավորվում են ինժեներաերկրաբանական աշխատանքների կազմը, ծավալները և մեթոդաբանությունը: Ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգը պետք է սահմանվի ըստ առանձին գործոնների ամբողջության (հաշվի առնելով դրանց ազդեցությունը հիմնական նախագծային լուծումների ընդունման վրա)` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի:

24. Օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանումը պետք է նախատեսել զգալի մակերեսով (երկարության) տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրման և գնահատման, ինչպես նաև այդ պայմանների փոփոխության դինամիկայի ուսումնասիրության անհրաժեշտության ժամանակ:

25. Վերծանման ժամանակ օգտագործվում են տարբեր տեսակի օդային և տիեզերական հանույթներ` լուսանկարային, մուլտիսպեկտրալ, լիդարային, հեռուստատեսային, սկաներային, ջերմային (ինֆրակարմիր), ռադիոլոկացիոն, բազմագոտի և այլն: Տարբեր տեսակի հանույթների համալիր օգտագործումը և դրանց սինթեզումը ապահովում է պատկերի տեղեկատվական տարողունակության մանրամասնեցման և ընդլայնման հնարավորությունը:

26. Օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանումը պետք է նախորդի այլ տեսակի ինժեներաերկրաբանական աշխատանքներին և կատարվի.

1) տեկտոնական խախտումների և ապարների բարձր ճաքավորության գոտիների ճշգրտման  և բացահայտման համար,

2) ստորգետնյա ջրերի տարածման, դրանց սննման, տարանցման և թափման  շրջանների որոշման համար,

3) երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների դրսևորման սահմանների որոշման համար,

4) լանդշաֆտների տեսակների և սահմանների որոշման համար,

5) երկրամորֆոլոգիական տարրերի սահմանների ճշգրտման համար:

27. Մակերևույթի առանձին հատվածների վերծանման և տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանների փոփոխության դինամիկային հետևելու, ինչպես նաև տեխնածին ազդեցությունների հետևանքների (ռելիեֆի, հողերի, բուսական ծածկույթի վերափոխման) որոշման համար թույլատրվում է օգտագործել տարբեր տարիների, ինչպես նաև տարվա տարբեր եղանակներին կատարված օդալուսանկարները:

28. Տարածքի տեղադիտական հետազոտությունն իրականացվում է ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ բոլոր տեսակի քաղաքաշինական գործունեության համար:

29.  Տարածքի տեղադիտական հետազոտության ժամանակ (ներառյալ օդադիտողական դիտարկումները) կատարվում են.

1) ինժեներաերկրաբանական աշխատանքների տարածքի զննում,

2) ռելիեֆի դիտողական գնահատում,

3) առկա մերկացումների, այդ թվում` հանքերի, շինարարական փորվածքների և այլնի նկարագրություն և լուսասևեռում,

4) ջրային երևակումների, ջրային օբյեկտների նկարագրություն և լուսասևեռում,

5) հիդրոերկրաբանական պայմանների երկրաբուսաբանական ցուցիչների նկարագրություն և լուսասևեռում,

6) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների արտաքին դրսևորումների նկարագրություն և լուսասևեռում,

7) տեղաբնակների հարցում (ձայնագրելով խոսաձայնագրիչով (դիկտոֆոն) կամ գրառելով դաշտային մատյանում)` վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների դրսևորումների, բնական երևույթների (առկայության դեպքում) հետ կապված տեղի ունեցած արտակարգ իրավիճակների մասին,

8) բնական (երկրաշարժեր, ձնահոսքեր, սողանքներ և այլն) և տեխնածին գործոնների հետևանքով քանդված օբյեկտների հետազոտություն, շենքերի, շինությունների, էլեկտրահաղորդման և կապի գծերի հենարանների, տրանսպորտային մայրուղիների ձևախախտումների գրանցում:

30. Տեղադիտական հետազոտության շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել ծրագծային դիտարկումներ` օգտագործելով տեղագրական հատակագծեր և նախատեսվող ինժեներաերկրաբանական հանույթի, օդային, տիեզերական և նախորդ տարիների հետազննությունների և հետազոտությունների այլ նյութերի մասշտաբից (մանրամասնության) ոչ ավելի փոքր քարտեզներ:

31. Ծրագծային դիտարկումները խորհուրդ է տրվում իրականացնել տվյալ տարածքի համար տարվա բարենպաստ եղանակի ժամանակահատվածում, երբ ձյան շերտի հաստությունը չի գերազանցում 10 սմ-ը:

32. Ծրագծային դիտարկումները պետք է իրականացվեն հիմնական երկրամորֆոլոգիական տարրերի սահմաններին և երկրաբանական կառուցվածքների ու մարմինների ուրվագծերին, ապարների տարածմանը, տեկտոնական խախտումներին ուղղահայց ուղղություններով, ինչպես նաև էրոզիոն և հիդրոգրական ցանցի տարրերի երկայնքով, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների առկայությամբ տարածքներով և այլն:

33. Տեղադիտական հետազոտության ծրագծերը, հնարավորության դեպքում, պետք է հատեն բոլոր հիմնական ուրվագծերը` ընդգծված օդային և տիեզերական նյութերի (հանույթների) և օդալուսանկարների վերծանման արդյունքների հիման վրա:

34. Ծրագծային դիտարկումների ժամանակ կատարված ծրագծերի քանակը, աշխատանքների կազմը և ծավալը պետք է ապահովեն հանձնարարված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տվյալների ստացումը` հաշվի առնելով ուսումնասիրվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունը:

35. Հետազննություն իրականացվող կազմակերպության կողմից կատարվող ծրագծային դիտարկումների ժամանակ անհրաժեշտ է պարզաբանել օդային և տիեզերական նյութերի (հանույթների)  նախնական վերծանման արդյունքները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների համար իրականացնել գրունտի և ջրի նմուշառում:

36. Առավելագույն ուշադրություն պետք է դարձնել տարածքի շինարարության համար առավել անբարենպաստ  հատվածներին.

1) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների, յուրահատուկ գրունտերի, հոսուն և հոսունապլաստիկ կավային գրունտերի, փխրուն ավազների առկայությամբ,

2) գրունտային ջրերին մոտ տեղադիրքի, ռելիեֆի զգալի մասնատվածությամբ և այլն:

37. Կառուցապատված (յուրացված) տարածքում ծրագծային դիտարկումների ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ բացահայտել այն գործոնները, որոնք հանգեցրել են ճահճացման, ջրածածկման, երկրի մակերևույթի նստեցման և այլ բացասական հետևանքների զարգացմանը:

38. Ծրագծային դիտարկումների արդյունքների հիման վրա որոշվում են հիմնական տարածքները ավելի մանրամասն հետազոտությունների համար` ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցմամբ, ինժեներաերկրաֆիզիկական, դաշտային և լաբորատոր հետազոտությունների իրականացմամբ, ինչպես նաև (անհրաժեշտության դեպքում) տեղային մոնիթորինգ` ինժեներաերկրաբանական հենարանային կտրվածքների կազմման, գրունտների կազմի, վիճակի և հատկությունների բնութագրերի, հիմնական լիտոգենետիկ տիպերի, ջրատար հորիզոնների հիդրոերկրաբանական պարամետրերի որոշման և այլնի համար:

39. Տեղադիտական հետազոտության ընթացքում վարվում են դաշտային մատյան, որտեղ գրանցվում են ծրագծային դիտարկումների արդյունքները:

40. Տեղադիտական հետազոտության արդյունքները օգտագործվում են.

1) տեղանքում օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանման արդյունքների ճշգրտման համար,

2) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման հողամասերի բացահայտման համար,

3) տվյալ տարածքում նախորդ ինժեներաերկրաբանական հետազննություններից հետո (եթե դրանք նախկինում իրականացվել են) տեղի ունեցած բնական միջավայրի բաղադրիչների և դրա վրա տեխնածին ազդեցությունների փոփոխությունների գնահատման համար,

4) տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգի և հետազննությունների ծավալի պարզաբանման համար,

5) դաշտային ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման համար տեղանքի պայմանների գնահատման համար:

41. Ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցումն և նմուշառումը իրականացվում է.

1) ինժեներաերկրաբանական կտրվածքի, գրունտների տեղադիրքի պայմանների որոշման կամ պարզաբանման համար,

2) խախտված և չխախտված կառուցվածքով գրունտների նմուշառման համար` դրանց կազմի, վիճակի, ֆիզիկական, մեխանիկական բնութագրերի և այլ հատկությունների լաբորատոր որոշման համար, ինչպես նաև ստորերկրյա ջրերի նմուշառման` դրանց ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի որոշման համար,

3) ստորգետնյա ջրերի մակարդակի դիրքի որոշման համար,

4) երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների դրսևորման գոտիների բացահայտման և եզրագծման համար,

5) բնական տեղադիրքով գրունտների հատկությունների դաշտային հետազոտությունների անցկացման համար,

6) ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման համար,

7) երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգի իրականացման համար:

42. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ օգտագործում են ինժեներաերկրաբանական փորվածքների հետևյալ տեսակները.

1) փոսեր (մինչև 0.6 մ խորությամբ),

2) մաքրափոսեր (մինչև 1.0 մ մերկացման խորությամբ),

3) առուներ (մինչև 3.0 մ խորությամբ),

4) խրամուղիներ (մինչև 6.0 մ խորությամբ),

5) հետախուզահորեր և հանքահորեր (մինչև 20 մ խորությամբ),

6) հանքահորեր (20 մ և ավելի խորությամբ),

7) հանքուղիներ (10 մ և ավելի երկարությամբ),

8) ինժեներաերկրաբանական հորատանցքեր (խորությունը որոշվում է ծրագրով):

43. Ինժեներաերկրաբանական փորվածքների օգտագործման պայմանները տրված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Ինժեներաերկրաբանական փորվածքների տեսակները, խորությունները և նշանակությունները

 

N

Ինժեներաերկրաբանական

փորվածքների տեսակը

Փորվածքների առավելագույն խորությունը

Ինժեներաերկրաբանական փորվածքների օգտագործման պայմանները

1.

Փոսեր

0.6

Գրունտների բացման համար` 0,5մ-ից ոչ ավել ծածկող նստվածքների հզորության դեպքում

2.

Մաքրափոսեր

1.5

Լանջերի վրա գրունտների բացման համար` 1մ-ից ոչ ավել ծածկող նստվածքների հզորության դեպքում

3.

Առուներ

3.0

Գրունտների մեծ թեքությամբ ընկնող շերտերի բացման համար` 2,5մ-ից ոչ ավել ծածկող նստվածքների հզորության դեպքում

4.

Խրամուղիներ

6.0

5.

Հետախուզահորեր և հանքահորեր

20

Հորիզոնական կամ միաթեք տեղադրված գրունտների բացման համար

6.

Հանքահորեր

20մ և ավելի

Գրունտների բացման համար` հատուկ խնդիրների լուծման դեպքում

7.

Ստորգետնյա հորիզոնական փորվածքներ (հանքուղիներ)

Երկարություն 10մ և ավելի

Գրունտների բացման համար` հատուկ խնդիրների լուծման դեպքում

8.

Ինժեներաերկրաբանական հորատանցքեր

Երկարություն 10մ և ավելի

Որոշվում են համապատասխան 3-րդ աղյուսակի

 

44. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման եղանակներն ու տարատեսակները, դրանց օգտագործման պայմանները` կախված գրունտի տեսակից, տրված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման եղանակներն ու տարատեսակները

 

 

N Հորատման եղանակը Հորատման եղանակի տարատեսակը Հորատման տրամագիծը (ամրակապող խողովակների տրամագծով), մմ Կիրառման պայմանները (գրունտների տեսակերը և տարատեսակները)
1. Սյունակային 1) Ջրով լվացմամբ 34-142 Ժայռային չհողմահարված (միաձույլ) և թույլ հողմահարված (ճաքավորված):
2) Կավային լուծույթով լվացմամբ 73-142 Ժայռային և թույլ հողմահարված (ճաքավորված), հողմահարված և ուժեղ հողմահարված (կրակավ), խոշորաբեկոր, ավազային, կավային:
3) Օդի ներփչմամբ 73-142 Ժայռային չհողմահարված (միաձույլ) և թույլ հողմահարված (ճաքավորված), չջրավորված:
1) Լվացող հեղուկի մերձհանքախորշային շրջապտույտով 89-142 Հողմահարված և ուժեղ հողմահարված (կրակավ), ջրավորված, կավային:
2) Չոր 89-217 Հողմահարված և ուժեղ հողմահարված (կրակավային), ավազային ջրահագեցած և խոնավ, կավային` կարծրից մինչև փափկապլաստիկ թանձրության:
2. Հարվածաճոպանային օղակաձև հորատմամբ Խփովի 108-323 Ավազային ջրահագեցած և խոնավ, կավային` կարծրից մինչև փափկապլաստիկ թանձրության:
Կտցող 89-166 Կավային` կարծրից մինչև փափկապլաստիկ թանձրության:
3. Հարվածապտուտային օղակաձև հորատմամբ Օդաճնշիչ հարվածիչի կիրառմամբ 113-149 Ժայռային չհողմահարված (միաձույլ) և թույլ հողմահարված (ճաքավորված):
4. Հարվածաճոպանային հոծ հորատմամբ Հորատադուրերի և հորատադույլերի կիրառմամբ 127-323 Խոշորաբեկոր, ավազային ջրահագեցած և խոնավ:
5. Թրթռավոր Թրթռիչի կամ թրթռամուրճի կիրառմամբ 89-166 Ավազային ջրահագեցած և խոնավ, կավային` կարծրից մինչև փափկապլաստիկ թանձրության:
6. Պարուրակային (շնեկային) Ուղերթային օղակաձև հորատմամբ 146-271 Խոշորաբեկոր, ավազային ջրահագեցած և խոնավ, կավային` կարծրից մինչև փափկապլաստիկ թանձրության:
Հոսքային 108-271 Խոշորաբեկոր, ավազային ջրահագեցած և խոնավ, կավային` կարծրից մինչև փափկապլաստիկ թանձրության:
7. Հորատման այլ եղանակների օգտագործումը թույլատրվում է հետազննության ծրագրում համապատասխան հիմնավորման առկայության դեպքում:

 

45. Ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցումը` կախված աշխատանքների կատարման պայմաններից (կառուցապատում, դժվարամատչելի տեղեր և այլն) կարող է իրականացվել մեքենայացված կամ ձեռքով:

46. Ծրագրում նախատեսված ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման եղանակները պետք է ապահովեն գրունտի շերտերի միջև սահմանների որոշման անհրաժեշտ ճշտությունը (0.25 մ-ից ոչ ավելի շեղում), գրունտերի կազմը, վիճակը և հատկությունները, դրանց կազմվածքային առանձնահատկությունները և ժայռային գրունտների ճաքավորությունը տեղադիրքի բնական պայմաններում ուսումնասիրելու հնարավորությունը: Նշված պահանջներին բավարարում են սյունակային և հարվածաճոպանային հորատման եղանակները: Ծրագրում պարուրակային հորատման կիրառումը պետք է հիմնավորվի` հաշվի առնելով կտրվածքի նկարագրության ժամանակ հնարավոր սխալները, գրունտների շերտերի միջև շփման ամրագրման ցածր ճշտությունը (0.50–0.75 մ և ավելի):

47. Ինժեներաերկրաբանական փորվածքների տեսակների (աղյուսակ 2), ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման եղանակների և տարատեսակների (աղյուսակ 3) ընտրությունը պետք է իրականացնել` ելնելով հորատացման նպատակներից և նշանակումից, հաշվի առնելով գրունտների տեղադիրքի պայմանները, տեսակը, կազմը, վիճակը և դրանց ամրության բնութագրերը, ստորգետնյա ջրերի առկայությունը և երկրաբանական միջավայրի ուսումնասիրության նախատեսված խորությունը:

48. Ինժեներաերկրաբանական փորվածքներից և բնական մերկացումներից գրունտների նմուշառումը, ինչպես նաև դրանց փաթեթավորումը, լաբորատորիա տեղափոխումը և պահպանումը պետք է իրականացվեն ԳՕՍՏ 12071-2014 ստանդարտի համաձայն:

49. Ծրագրում հիմնավորում է գրունտների նմուշառման սխեման` ապահովելով ինժեներաերկրաբանական կտրվածքի ուսումնասիրությունը անհրաժեշտ մանրամասնությամբ և ԳՕՍՏ 20522-2012 ստանդարտի պահանջներին համապատասխանությունը` կախված նախագծվող շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակից և կոնստրուկտիվ առանձնահատկություններից, գրունտների հատկություններից, դրանց տարածական փոփոխականության բնույթից: Նմուշառման սխեման պետք է պարունակի նմուշառվող հորատանցքերի քանակը և գրունտների նմուշառման միջակայքը:

50. Լաբորատոր հետազոտությունների համար ջրի նմուշների ընտրումը, կոնսերվացումը, պահպանումը և տեղափոխումը պետք է իրականացվեն ԳՕՍՏ 31861-2012 ստանդարտի համաձայն:

51. Հորատման ընթացքում պետք է գրանցել նաև հնարավոր գազաերևակումները: Դրանց հայտնաբերման դեպքում պետք է ինժեներաէկոլոգիական հետազննությունների կազմում իրականացնել գազաերկրաքիմիական հետազոտություններ:

52. Աշխատանքների ավարտից հետո բոլոր անցած ինժեներաերկրաբանական փորվածքները պետք է վերացվեն` հետախուզահորերը, առուները, փոսերը` գրունտի հետլիցքով և խտացնելով, հորատանցքերը` կավով, ավազացեմենտային շաղախով կամ փորված նյութով փակելով` բնական միջավայրի աղտոտումը կանխելու, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսները ակտիվացնելու, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի պահանջները պահպանելու համար:

53. Ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում իրականացվում են ինժեներաերկրաբանական աշխատանքների այլ տեսակների հետ զուգակցմամբ.

1) հատակագծում և կտրվածքում երկրաբանական սահմանների ուսումնասիրության համար` պայմանավորված քարաբանական կազմի փոփոխությամբ, ճաքավորության աստիճանով, անիզոտրոպիայի և գրունտների վիճակով,

2) հատակագծում և կտրվածքում տեղային անհամասեռությունների հայտնաբերման և ուսումնասիրության համար` կապված տեկտոնական գործունեության, հողմահարման պրոցեսների, կարստերի առաջացման, սողանքային պրոցեսների, տեխնածին ազդեցությունների արդյունքների հետ,

3) երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների և դրանց ժամանակի ընթացքում փոփոխությունների բացահայտման և ուսումնասիրության համար,

4) զանգվածում գրունտների կազմի, վիճակի և հատկությունների (ներառյալ գրունտների կոռոզիոն ագրեսիվությունը պողպատի նկատմամբ) և դրանց փոփոխությունների գնահատման համար,

5) գրունտային զանգվածի լարվածաձևախախտման (լարվածադեֆորմացիոն) վիճակի և դրա փոփոխությունների (ներառյալ հողմահարման և կիպության խախտման գոտիները) ուսումնասիրության համար,

6) ստորգետնյա ջրերի խորության որոշման, ստորգետնյա ջրերի հանքայնացման գնահատման, ջրահեստ շերտի տեղադիրքի խորության և հզորության որոշման, հիդրոերկրաբանական պատուհանների քարտեզագրման, ստորգետնյա ջրերի հոսքերի շարժման ուղղության և արագության որոշման համար,

7) սեյսմիկ միկրոշրջանացման համար:

54. Երկրաֆիզիկական մեթոդները բաժանվում են.

1) ըստ ուսումնասիրվող ֆիզիկական դաշտերի` էլեկտրամագնիսական, սեյսմիկ և սեյսմաակուստիկ, մագնիսաչափական, ծանրաչափական, միջուկաֆիզիկական, գազաէմանացիոն, ջերմաչափական,

2) ըստ չափման եղանակի տեխնոլոգիայի` օդատիեզերական, վերգետնյա, ջրատարածքային, հորատանցքային, ստորգերկրյա, լաբորատոր:

55. Երկրաֆիզիկական մեթոդների համառոտ բնութագիրը տրված են 4-րդ և 5-րդ աղյուսակներում:

 

Աղյուսակ 4

 

Ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդները և խնդիրները

 

N Ընդունված նշանակումներ Մեթոդի անվանումը
1. ԱԱՄ Անդրադարձված ալիքների մեթոդ
2. ԱԱՄ ԿԸԽ Անդրադարձված ալիքների մեթոդ կետի ընդհանուր խորության ձևափոխությամբ
3. ԱԲ Առաջացած բևեռացման մեթոդ
4. ԱԷ Ակուստիկ էմիսիա
5. ԱԷՊ Անհպում էլեկտրապրոֆիլավորում
6. ԱԷԶ Անընդհատ էլեկտրական զոնդավորում ջրային տարածքներում
7. ԱԼ Ակուստիկ լուսարկում
8. ԱԿ Ակուստիկ կարոտաժ
9. ԱՁԼ Անդրձայնային լուսարկում
10. ԱՁԿ Անդրձայնային կարոտաժ
11. ԱՍՊ Անընդհատ սեյսմաակուստիկ պրոֆիլավորում
12. ԲԱՄ Բեկված ալիքների մեթոդ
13. ԲԱՀՄ (ԲԱՄ) Բեկված ալիքների հարաբերակցման մեթոդ
14. ԲԴ Բնական էլեկտրական դաշտի մեթոդ
15. ԲԹՍ Բարձր թույլտվության սեյսմահետախուզություն
16. ԲՀԷՊ Բարձր հաճախականության էլեկտրապրոֆիլավորում
17. ԳԲԹՍ Գերբարձր թույլտվության սեյսմահետախուզություն
18. ԳԳՄ Գամմա - սպեկտրաչափություն
19. ԳԷՄ Գազաէմանացիոն մեթոդներ
20. ԳԿ Գամմա կարոտաժ
21. ԴԷԶ Դիպոլային էլեկտրական զոնդավորում
22. Դիմ Դիմադրաչափություն
23. ԴԻՊ (ԴԷՄՊ) Դիպոլային ինդուկցիոն պրոֆիլավորում (Դիպոլային էլեկտրամագնիսական պրոֆիլավորում) 
24. ԴԿ Դիմադրության կարոտաժ
25. ԵԲՄ Երկու բաղադրիչների մեթոդ
26. ԵԷՄԴԲԻ Երկրի էլեկտրամագնիսական դաշտի բնական իմպուլսների մեթոդ
27. ԵՌՏ Երկրառադիոտեղորոշման զոնդավորում
28. ԶԴՁ Զոնդավորում դաշտի ձևավորմամբ
29. ԷԴԶ Էլեկտրահպումային դինամիկ զոնդավորում
30. ԷԿ Էլեկտրակարոտաժ
31. ԷՊ Էլեկտրապրոֆիլավորում
32. ԷՊ ԱԲ Էլեկտրապրոֆիլավորում առաջացած բևեռացման մեթոդով
33. ԷՊ ԵԲՄ Էլեկտրապրոֆիլավորում երկբաղադրիչ մեթոդով
34. ԷՏ Էլեկտրատոմոգրաֆիա
35. ԹՀ Թափառող հոսանքների մեթոդ
36. ԻԶ Իզոպարամետրական զոնդավորում (էլեկտրամագնիսային)
37. ԻԿ Ինդուկցիոն կարոտաժ
38. ԼՄՄ Լիցքավորված մարմնի մեթոդ
39. Խորշ Խորշաչափություն
40. Ծ Ծանրաչափական հետախուզություն (գրավիհետախուզություն)
41. Կապ Կապպամետրիյա
42. ԿԸԽ Կետի ընդհանուր խորության մեթոդ
43. ԿԿԶ Կողային կարոտաժային զոնդավորում
44. ՀԶ Հեռավար զոնդավորում (էլեկտրամագնիսային)
45. ՀԷՊ Համաչափ էլեկտրապրոֆիլավորում
46. ՀԷՄԶ Հաճախականության էլեկտրամագնիսական զոնդավորում
47. ՀԿ Համալիր կարոտաժ
48. ՀՃԶ Հաճախականության զոնդավորում
49. ՁԽ Ձայնախորաչափում
50. Մ Մագնիսահետախուզում
51. ՄԱՄ Մակերևույթային ալիքների մեթոդ
52. ՄԳ Միջին գրադիենտի մեթոդ
53. ՄՁ Միջհորատանցքային ձայնային փորձարկում
54. ՄՄՌ Միջուկամագնիսային ռեզոնանսի մեթոդ
55. ՆՆՄ Նեյտրոն-նեյտրոնային մեթոդ
56. ՇԷՊ Շրջանաձև էլեկտրապրոֆիլավորում
57. ՇՈՒԷԶ Շրջանաձև ուղղաձիգ էլեկտրազոնդավորում
58. ՊՍ Սեփական բևեռացման պոտենցիալների կարոտաժ
59. Ջ Ջերմաչափություն
60. Ռադիոկիպ Ռադիոհամեմատիչ մեթոդ
61. ՌԱԼ Ռադիոալիքային լուսարկում
62. ՍԶ Սեյսմիկ զոնդավորում
63. ՍԿ Սեյսմիկ կարոտաժ
64. ՍԼ Սեյսմիկ լուսարկում
65. ՍՏ Սեյսմատոմոգրաֆիա
66. ՏԷԴ Տեսակարար էլեկտրական դիմադրություն
67. ՏԿ Տեսակարոտաժ
68. ՎՉԷՊ Էլեկտրական դաշտի վեկտորային չափումների մեթոդ
69. ՈՒԲԹՍ Ուլտրաբարձր թույլտվության սեյսմահետախուզություն
70. ՈՒԷԶ Ուղղաձիգ էլեկտրական զոնդավորում
71. ՈՒԷԶ ԱԲ Ուղղաձիգ էլեկտրական զոնդավորում առաջացած բևեռացման մեթոդով
72. ՈՒԷԶ ԵԲՄ Ուղղաձիգ էլեկտրական զոնդավորում երկբաղադրիչ մեթոդով
73. ՈՒՍՊ Ուղղաձիգ սեյսմիկ պրոֆիլավորում

 

Աղյուսակ 5

 

Ինժեներաերկրաֆիզիկական մեթոդների համառոտ բնութագիրը

 

N Ձևափոխություն Ուսումնասիրվող հարաչափեր Օգտագործվող հաճախություն Չափման եղանակի տեխնոլոգիայներ Խորքայնություն և բազայի լուսարկում, թույլատրական ունակություն (n` 1-ից մինչև 9 ամբողջ թիվ)
1. Էլեկտրամագնիսական մեթոդներ
1) Բնական դաշտի մեթոդներ
ա. Բնական էլեկտրական դաշտի մեթոդ (ԲԴ) Էլեկտրաքիմիական և էլեկտրակինետիկ ծագման բնական պոտենցիալներ (ԲԴ) 0 Վերգետնյա և ջրատարածքային պրոֆիլա վորում, հարթակային հանույթ, կարոտաժ 0-ից մինչև 100 մ
բ. Թափառող հոսանքների մեթոդ (ԹՀ) Հաստատուն հոսանքի պոտենցիալների տարբերության լայնույթը և դրա փոփոխությունը ժամանակի ընթացքում 0 Վերգետնյա -
գ.  Երկրի էլեկտրամագնիսական դաշտի բնական իմպուլսների մեթոդ (ԵԷՄԴԲԻ) Երկրի բնական էլեկտրամագնիսական իմպուլսների լայնույթային և հաճախական բնութագրերը 10-50 կՀց Վերգետնյա, ստորգետնյա 0-ից մինչև 50 մ
2) Էլեկտրահետախուզություն հաստատուն հոսանքով (կամ ցածրահաճախական)
ա. Էլեկտրապրոֆիլավորում (ԷՊ) տարբեր սարքերով Թվացող էլեկտրական դիմադրություններ, որոնք հանդիսանում են հաստատուն հոսանքի դաշտի պարամետրեր, գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը հորիզոնական ուղղությամբ 0-30 Հց Վերգետնյա, ստորգետնյա 0,1n-ից մինչև 10n մ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
բ. Համաչափ էլեկտրապրոֆիլավորում (ՀԷՊ)` Շլյումբերժի կամ Վենների սարքի համաչափ տեղադրմամբ Թվացող էլեկտրական դիմադրություններ, որոնք հանդիսանում են հաստատուն հոսանքի դաշտի պարամետրեր, գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը հորիզոնական ուղղությամբ 0-30 Հց Վերգետնյա, ստորգետնյա 0,1n-ից մինչև 10n մ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
գ. Շրջանաձև էլեկտրապրոֆիլավորում (ՇԷՊ) տարբեր սարքերով Գրունտների էլեկտրական անիզոտրոպիայի գործակիցը: Թվացող էլեկտրական դիմադրություններ, որոնք հանդիսանում են տարբեր ուղղություններով հաստատուն հոսանքի դաշտի պարամետրեր 0-30 Հց Վերգետնյա, ստորգետնյա 0,1n-ից մինչև 10n մ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
դ. Անհպում էլեկտրապրոֆիլավորում (ԱԷՊ) տարբեր սարքերով Թվացող էլեկտրական դիմադրություններ, որոնք հանդիսանում են հաստատուն հոսանքի դաշտի պարամետրեր, գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը հորիզոնական ուղղությամբ 625 -16000Հց Վերգետնյա 5-ից մինչև 30 մ Կախված ցրումից
ե. Միջին գրադիենտի (ՄԳ) մեթոդ` սարքով, որում A և B էլեկտրոդները անշարժ են, իսկ MN էլեկտրոդները շարժվում են A և B միջև տարածության միջին երրորդում Թվացող էլեկտրական դիմադրություններ, որոնք հանդիսանում են հաստատուն հոսանքի դաշտի պարամետրեր, գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը տարածքում հորիզոնական ուղղությամբ մինչև որոշակի խորություն 0-30 Հց Վերգետնյա, ստորգետնյա 0,1n-ից մինչև 100nմ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
զ. ՈՒղղաձիգ էլեկտրական զոնդավորում (ՈՒԷԶ) տարբեր սարքերով Տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը հորիզոնական շերտավորված միջավայրերում ուղղաձիգ ուղղությամբ 0-10 Հց Վերգետնյա, ջրային տարածքներ ում 0,1n-ից մինչև 100nմ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
է. Անընդհատ էլեկտրական զոնդավորում (ԱԷԶ) ջրային տարածքներում տարբեր սարքերով շարժման մեջ Տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը հորիզոնական շերտավորված միջավայրերում ուղղաձիգ ուղղությամբ 0-10 Հց Ջրային տարածքներում 0,1n-ից մինչև 100nմ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
ը. Էլեկտրապրոֆիլավորում և զոնդավորում երկբաղադրիչ մեթոդով (ԷՊ ԵԲՄ) և (ՈՒԷԶ ԵԲՄ) և էլեկտրական դաշտի վեկտորային չափումների մեթոդ (ՎՉԷՊ), էլեկտրատոմոգրաֆիա (ԷՏ) Տեսակարար էլեկտրական դիմադրության բաշխումը երկչափ և եռաչափ անհամասեռ միջավայրերում 0-10 Հց Վերգետնյա, ստորգետնյա, հորատանցքային, «հորատանցք-երկիր», վերջրյա, ստորջրյա 0,1n-ից մինչև 100nմ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
թ. Դիմադրությունների էլեկտրակարոտաժ (ԴԿ), հոսանքային կարոտաժ Թվացող էլեկտրական դիմադրություններ, տեսակարար էլեկտրական դիմադրության, հոսանքի ուժը սնող շղթայում 0-30 Հց Հորատանցքային 0.01մ-ից` կախված զոնդի չափերից
ժ. Էլեկտրահպումային դինամիկ զոնդավորում (ԷԴԶ) Թվացող էլեկտրական դիմադրությունների չափում հորատանցքի դինամիկ զոնդավորման ժամանակ, տեսակարար էլեկտրական դիմադրություն, հոսանքի ուժը սնող շղթայում 0-30 Հց Հորատանցքային 0.01մ-ից` կախված զոնդի չափերից
ժա. Կողային կարոտաժային զոնդավորում (ԿԿԶ) Տեսակարար էլեկտրական դիմադրության կախվածությունը հեռավորությունից հորատանցքի առանցքից 0-30 Հց Հորատանցքային 0.01մ-ից` կախված առավելագույն ցրումից
ժբ. Տեսակարոտաժ (ՏԿ) Հորատանցքի պատերի պատկերի տեսասևեռում Էլեկրրամագնիսական ազդանշաններիտեսանելի սպեկտր Հորատանցքային 0
ժգ. Սեփական բևեռացման պոտենցիալների կարոտաժ (ՊՍ) Էլեկտրական պոտենցիալների չափում 0 Հց Հորատանցքային -
ժդ. Խորշաչափություն (Խորշ) Հորատանցքի լայնական կտրվածքի չափերի որոշում - Հորատանցքային -
ժե. Լիցքավորված մարմնի մեթոդ (ԼՄՄ) Էլեկտրականորեն լիցքավորված հաղորդիչ մարմնի էլեկտրական և մագնիսական դաշտեր 0-ից մինչև 3000Հց «հորատանցք-երկիր» Մինչև 100մ
ժզ. Դիմադրաչափություն (Դիմ) Հեղուկների տեսակարար էլեկտրական դիմադրություն - լաբորատոր, հորատանցքային, ջրատարածքային -
3) Առաջացած բևեռացման մեթոդ
ա. Առաջացած բևեռացման մեթոդ (ԱԲ) Գրունտների հաճախական-ժամանակային և ամպլիտուդային բևեռացման հատկությունները 0-30 Հց Վերգետնյա, ստորգետնյա, հորատանցքային, ջրատարածքային 0,1n-ից մինչև 100nմ Կախված գրունտերի տեսակարար էլեկտրական դիմադրության, երկրաէլեկտրական շերտերի հզորության և չափիչ սարքի չափսերի հարաբերությունից
բ. Էլեկտրապրոֆիլավորում և զոնդավորում առաջացած բևեռացման մեթոդով (ԷՊ ԱԲ) և (ՈՒԷԶ ԱԲ) Գրունտների բևեռացվելիություն 0-30Հց Վերգետնյա Նույնը ինչպես ԷՊ և ՎԷԶ
4) Էլեկտրահետախուզում փոփոխական հաստատված էլեկտրամագնիսական դաշտերի միջոցով
 ա. Հաճախականության էլեկտրա մագնիսական զոնդավորում (ՀԷՄԶ), հաճախականության զոնդավորում (ՀՃԶ), հեռավար զոնդավորում (ՀԶ), իզոպարամետրական զոնդավորում (ԻԶ) Էլեկտրական և մագնիսական դիպոլների կողմից ստեղծված ներդաշնակ դաշտերի հարաչափերը 1-100n կՀց Վերգետնյա n-100n մ// 0.5-10 մ Խորությունը կախված է էլեկ տրամագնիսական ալիքների հաճա խականությունից և ճառագայթիչի և ընդունիչի միջև հեռավորությունից
բ. Դիպոլային էլեկտրամագնիսական պրոֆիլավորում (ԴԷՄՊ)` -բարձր հաճախականության (ԲՀԷՊ), -անընդհատ (ԱԷՊ) Նույնը ինչպես զոնդավորման ժամանակ, բայց չափումները կատարվում են պրոֆիլների վրա կամ մակերեսով հաստատուն հաճախականության և «ճառագայթիչ-ընդունիչ» հեռավորությունների դեպքում - Վերգետնյա n-10n մ// 0.5 քայլի
գ. Ռադիոալիքային լուսարկում (ՌԱԼ)  Մեկ հորատանցքում գրգռման և մյուսում ընդունման, մակերեսին, թե հենց հորատանցքում էլեկտրամագնիսական դաշտերի Էլեկտրական և/կամ մագնիսական բաղադրիչների ուսումնասիրություն 0.1-30 ՄՀց Հորատանցքային, հորատանցքա-վերգետնյա 10-10n մ//1-15 մ
դ. Զոնդավորում դաշտի ձևավորման մեթոդով (ԶԴՁ) Էլեկտրական դիպոլի կողմից` դրա անջատումից հետո ստեղծված դաշտի կայացման պրոցեսների անալիզ 0, դիտարկումները սկսած 3-5մվ Վերգետնյա n-100n մ// 0.5-10 մ
5) Էլեկտրահետախուզում բարձր հաճախականության, փոփոխական, չհաստատված էլեկտրամագնիսական դաշտերի միջոցով
 ա. Ռադիոկիպ Երկարաալիք և գերերկարաալիք ռադիոկայաններով ստեղծված էլեկտրամագնիսական դաշտերի ուսումնասիրություն 10n կՀց-n ՄՀց Վերգետնյա n-10n մ// 0.5 քայլի
բ. Ռադիոջերմային և ենթակարմիր հանույթներ Երկրի մակերևույթի բնական էլեկտրամագնիսական ճառագայթման ուսումնասիրություն Գերերկարաալիք ճառագայթում Օդային և տիեզերական, վերգետնյա Ենթամակերեսային շերտ
գ. Ինդուկցիոն կարոտաժ (ԻԿ) Թվացող էլեկտրական դիմադրություններ 1-100 կՀց Հորատանցքային 0.01-1 մ կախված զոնդի հաճախականությունից և չափերից
դ. Գամմա կարոտաժ (ԳԿ) Լեռնային ապարների բնական գամմա-ճառագայթման գրանցում 3x108 Հց Հորատանցքային 0.01-1 մ կախված զոնդի չափերից
2. Սեյսմիկ և սեյսմաակուստիկ մեթոդներ
1) Սեյսմիկ մեթոդներ
 ա. Բեկված ալիքների հարաբերակցման մեթոդ (ԲԱՀՄ, ԲԱՄ), անդրադարձված ալիքների մեթոդ (ԱԱՄ), կետի ընդհանուր խորության ձևափոխության մեջ (ԱԱՄ ԿԸԽ) Տատանումների գրգռման արհեստական աղբյուրներից միջավայրում առաջացած առաձգական տատանումների դինամիկ և կինեմատիկ բնութագրերի ուսումնասիրություն 1 կՀց պակաս Վերգետնյա n-10n մ// 0.5-10 մ կախված օգտագործվող հաճախականությունից
 բ. Բարձր թույլտվության սեյսմահետախուզություն (ԲԹՍ)` (ԱԱՄ ԿԸԽ)-ի ձևափոխությամբ - 100-300 Հց Ջրատարածքների վրա Մինչև 1000մ//10մ
գ. Սեյսմիկ կարոտաժ (ՍԿ), սեյսմիկ լուսարկում (ՍԼ), ուղղաձիգ սեյսմիկ պրոֆիլավորում (ՈՒՍՊ) - - Հորատանցքային Որոշվում է հորատանցքի խորությամբ 0.01-1մ
2) Սեյսմաակուստիկ մեթոդներ
ա. Ակուստիկ լուսարկում (ԱԼ), ակուստիկ կարոտաժ (ԱԿ), պրոֆիլավորում պատերով Հարկադրական առաձգական տատանումների դինամիկ և կինեմատիկ բնութագրերի ուսումնասիրություն 1-17 կՀց Զանգվածի մակերևույթի վրա և ներսում Մինչև n-10n մ// 0.05մ
բ. Ակուստիկ էմիսիա (ԱԷ) Ակուստիկ էմիսիայի ուսումնասիրություն - Մակերևույթի վրա, պայթանց քերում, հորատ անցքերում Հեռավորությունը գրգռման աղբյուրներից 10մ
գ. Գերբարձր և ուլտրաբարձր թույլտվության սեյսմահետախուզություն (ԳԲԹՍ և ՈՒԲԹՍ)` (ԱԱՄ ԸԽԿ)-ի ձևափոխությամբ Հարկադրական առաձգական տատանումների դինամիկ և կինեմատիկ բնութագրերի ուսումնասիրություն 150-1500 Հց Ջրատարածքների վրա Մինչև 100-200մ, 1-5 մ թույլտվությամբ
դ. Անընդհատ սեյսմաակուստիկ պրոֆիլավորում (ԱՍՊ) Հարկադրական առաձգական տատանումների դինամիկ և կինեմատիկ բնութագրերի ուսումնասիրություն 150-1500 Հց Ջրատարածքների վրա Մինչև 100nմ//0.1nմ
ե. Սեյսմատոմոգրաֆիյա (ՍՏ) Միջավայրի արագընթաց կառուցվածքի ուսումնասիրություն 30-130 Հց մակե րևույթի վրա, 200-2000 Հց հորատանցքերում Մակերևույթից, հորատանցքերի միջև Մակերևույթից` մինչև 50մ // 7մ, հորատանցքերի միչև 100մ // 9մ
զ. Ակուստիկ պրոֆիլավորում Հարկադրական առաձգական տատանումների դինամիկ և կինեմատիկ բնութագրերի ուսումնասիրություն 150-1500 Հց Ջրատարածքների վրա Մինչև 100-200մ, 1-5 մ թույլտվությամբ
3) Անդրձայնային մեթոդներ
ա. Անդրձայնային կարոտաժ (ԱՁԿ), Առաձգական տատանումների դինամիկ և կինեմատիկ բնութագրերի ուսումնասիրություն 10կՀց բարձր Մակերևույթի վրա, պայթան ցքերում, հորատանցքերում Մինչև 1մ //0.01 մ
բ. Անդրձայնային լուսարկում (ԱՁԼ), պրոֆիլավորում - - Լաբորատոր Մինչև 0,5մ // 0.001 մ
գ. Ձայնախորաչափում (ՁԽ) Ջրավազանի հատակի խորության որոշում 50-200 կՀց Ջրատարածքների վրա 1-ից մինչև 10000մ
4) Մագնիսաչափական մեթոդներ
ա. Պրոֆիլային և հարթակային մագնիսային հանույթ (Մ) Երկրի ստացիոնար մագնիսական դաշտի, մագնիսական ընկալունակության ուսումնասիրություն - Վերգետնյա -
բ. Հարթակային մագնիսային հանույթ Մագնիսական դաշտի անոմալիաների ուսումնասիրություն - Ջրատարածքների վրա -
գ. Կապպամետրիյա (Կապ) Լեռնային ապարների մագնիսական հատկությունների ուսումնասիրություն - Նմուշների և մերկացումների վրա 0.01 մ
5) Ծանրաչափական մեթոդներ
ա. Պրոֆիլային և հարթակային ծանրահետախուզական հանույթ (Ծ) Ծանրության ուժի դաշտի անոմալիաների ուսումնասիրություն - Վերգետնյա Մինչև 10 մ
6) Միջուկաֆիզիկական մեթոդներ
ա. Գամմա-գամմա մեթոդ (ԳԳՄ), նեյտրոն-նեյտրոնային մեթոդ (ՆՆՄ), բնական ռադիոակտիվության մեթոդ Գրունտների միջուկային հատկությունների ուսումնասիրություն - Հորատանցքային, ստորգետյա Որոշվում է հորատանցքի խորությամբ // 0.1մ
բ. Միջուկա-մագնիսային ռեզոնանսի մեթոդ (ՄՄՌ) - - Վերգետնյա -
6) Գազաէմանացիոն մեթոդներ
ա. Ռոդոն-տորոնային հանույթ Ենթահողային օդի գազային կազմի ուսումնասիրություն - Վերգետնյա -
3. Սույն աղյուսակում նշված n-ը` պայմանական արժեք է: Սեյսմոակուստիկ մեթոդներում թույլատրող ունակությունը որոշվում է հիմնականում օգտագործվող ալիքների հաճախականությամբ:
4. Սույն աղյուսակի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ», 5-րդ ենթակետի «ա» պարբերություններում նշված մեթոդները հազվադեպ են օգտագործվում ինժեներա-երկրաֆիզիկական հետազոտություններում, քանի որ դրանք չեն ապահովվում համապատասխան սերիական սարքավորումներով:

 

56. Երկրաֆիզիկական մեթոդների ընտրությունը, դրանց համախմբումը և աշխատանքների ծավալը ծրագրում հիմնավորվում են` հաշվի առնելով առաջադրանքում տրված խնդիրները, քաղաքաշինական գործունեության տեսակը, շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակը, աշխատանքի ժամկետները և ժամանակը (սեզոնը), տարածքի (ծրագծի) ինժեներաերկրաբանական, բնական և տեխնածին պայմանների բարդությունը, դրա չափը և 6-րդ և 7-րդ աղյուսակներում տրված առաջարկությունները:

 

Աղյուսակ 6

 

Ինժեներաերկրաբանական խնդիրների լուծման համար օգտագործվող հիմնական և օժանդակ երկրաֆիզիկական մեթոդներ

 

N Հետազոտությունների խնդիրները Երկրաֆիզիկական մեթոդներ
Հիմնական Օժանդակ
1. Զանգվածի երկրաբանական կառուցվածքի որոշում
1) Ժայռային գրունտների առաստաղի ռելիեֆի, ոչ ժայռային և հալվող վերնածածկող գրունտների հզորության որոշում ՈՒԷԶ, ԴԷԶ, ԷՏ, ԲԱՄ, ԱԱՄ, ԿԸԽ, ՄԱՄ, ՀԷՄԶ, ԵՌՏ, ԶԴՁ, ԱՍՊ, ՈԻԲԹՍ, ԳԲԹՍ, ՍՏ Ծ, ԷՊ, ԴԻՊ, ՈՒԷԶ ԵԲՄ, ԲԹՍ
2) Ինժեներաերկրաբանական կտրվածքի մասնատման, ժայռային և դիսպերս գրունտներում տարբեր քարաբանական կազմի և վիճակի շերտերի միջև սահմանների որոշում  ՈՒԷԶ, ԴԷԶ, ԷՏ, ԲԱՄ, ԱԱՄ, ԿԸԽ, ՄԱՄ, ՀԷՄԶ, ԶԴՁ, ԵՌՏ, ԱՍՊ, ՈԻԲԹՍ, ԳԲԹՍ, ՍՏ ՈՒԷԶ ԱԲ, ՈՒԷԶ ԵԲՄ, ՈւՍՊ, ՀԿ, ՌԱԼ, ԲԹՍ
2. Տեղային անհամասեռությունների տեղադիրքի, տեղադրման խորության և ձևի որոշում
1) Ճաքավորության և տեկտոնական խախտումների գոտիների, դրանց ժամանակակից ակտիվության գնահատում ՈՒԷԶ, ԷՏ, ԷՊ, ԲԱՄ, ԱԱՄ, ԿԸԽ, ՄԱՄ, ՈՒՍՊ, ԶԴՁ, ՀԿ, ԲԴ, ԳԷՄ, ԵԷՄԴԲԻ, Մ, ԵՌՏ, ԴԷԶ, ԱՍՊ, ՈԻԲԹՍ, ԳԲԹՍ, ՍՏ ՌԱԼ, ԴԷՄՊ, ՈՒԷԶ ԵԲՄ, ՇՈՒԷԶ, Ռադիոկիպ, ԱՍՊ
2) Կարստային խառաչներ և ստորգետնյա փորվածքներ ԷՏ, ԷՊ, ՈՒԷԶ, ՇՈՒԷԶ, ԱԱՄ ԿԸԽ, ՈՒՍՊ, ՍԼ, ԳԷՄ, ԶԴՁ, ԴԷԶ, ՄԱՄ, ՌԱԼ, Ծ, ԵՌՏ, ԲԴ
3) Թաղված մնացորդներ և տեղային խորացումներ ժայռային հիմնատակում ԷՏ, ԷՊ, ՈՒԷԶ, ԷՏ, ՈՒԷԶ ԵԲՄ, ԷՊ, ԶԴՁ, Մ, ԵՌՏ, ԴԷԶ, ԱՍՊ, ՈԻԲԹՍ, ԳԲԹՍ ՄԱՄ, ԴԷՄՊ, ՍԼ, ՌԱԼ, ԲԹՍ
3. Հիդրոերկրաբանական պայմանների ուսումնասիրություն
1) Ստորգետնյա ջրերի տեղադիրքի խորությունը ԲԱՄ, ՈՒԷԶ, ՄԱՌ, ԵՌՏ, ՈՒԷԶ ԱԲ,
2) Աղի և քաղցրահամ ջրերի ոսպնյակների տեղադրման խորությունը և հզորությունը ԷՊ, ՈՒԷԶ, ԷՏ, Դիմ, ՄԱՌ, ԶԴՁ, ԵՌՏ, ՈՒԷԶ ԱԲ, ՀԷՄԶ
3) Ստորգետնյա ջրերի մակարդակի և ջերմաստիճանի դինամիկան Ստացիոնար դիտարկումներ, ՈՒԷԶ, ԷՏ, ԲԱՄ, ՀԿ (ՆՆՄ), Ջ, ՄԱՌ, ԵՌՏ
4) Ստորգետնյա ջրերի շարժման ուղղությունը, արագությունը, բեռնաթափման վայերը, դրանց կազմի փոփոխությունները Դիմ, ԼՄՄ, ԲԴ, ՈՒԷԶ, ՄԱՌ Ջ, ԳԳՄ
5) Ստորգետնյա ջրերի աղտոտվածությունը ՈՒԷԶ, ԷՏ, ԲԴ, Դիմ. ԵՌՏ
4. Գրունտների կազմի, վիճակի և հատկությունների ուսումնասիրություն
1) Ժայռային գրունտներ` ծակոտկենություն, ճաքավորություն, առաձգականության մոդուլ, միառանցք սեղմման ժամանակավոր դիմադրություն, հակազդեցության գործակից, լարված վիճակ ՀԿ (ԱԿ, ԷԿ, ՆՆՄ, ԳԳՄ), ՍԼ, ՈՒՍՊ, ԱՁԼ ԲԱՄ, ՈՒԷԶ, ԷՏ, ԷՊ, ԴԷՄՊ
2) Ավազային, կավային, խոշորաբեկոր գրունտներ` խոնավություն, խտություն, ծակոտկենություն, ձևախախտման (դեֆորմացիայի) և շաղկապվածության մոդուլ ՀԿ (ԱԿ, ԷԿ, ՆՆՄ, ԳԳՄ), ՍԼ, ՈՒՍՊ, ԱՁԼ ԲԱՄ, ՈՒԷԶ, ԷՏ, ԷՊ, ԴԷՄՊ, ԵՌՏ
3) Գրունտների լարված վիճակի և խտացման փոփոխության որոշում ԵԷՄԴԲԻ, ԲԱՄ, ՈՒՍՊ, ՍԼ, ՀԿ, ԵՌՏ, Ծ Դիմ (հորատանցքերում)
4) Գրունտների կոռոզիոն ագրեսիվությունը` պողպատի նկատմամբ և թափառող հոսանքների որոշում ԲԴ, ԷՊ, ՏԷԴ չափումներ նմուշների վրա -
5. Ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրություն
1) Սողանքներ ԲԱՄ, ԱԱՄ, ԿԸԽ, ՄԱՄ, ՈՒԷԶ, ԷՏ, ԳԷՄ, ԵԷՄԴԲԻ, ՀԿ, ԵՌՏ ԲԴ, ԷՊ, ԱԷ, մագնիսային մարկաներ, ԱՁԼ
2) Կարստ ԷՏ, ՈՒԷԶ, ԷՊ, ԱԱՄ, ԿԸԽ, ՄԱՄ, ՀԿ, ՈՒՍՊ, Դիմ (հորատանցքերում և ջրամբարներում), Ծ, ԵՌՏ ՈՒԷԶ ԱԲ, ՈՒԷԶ ԵԲՄ, ԼՄՄ, ԲԴ,
3) Տարածքի սեյսմիկ միկրոշրջանացում ԲԱՄ, ՈՒՍՊ, ՄԱՄ, ՀԿ, թույլ երկրաշարժերի, պայթունների գրանցում ՈՒժեղ երկրաշարժերի գրանցում
6. Հիմնական մեթոդները օգտագործվում են պարտադիր, օժանդակ մեթոդները` հատուկ խնդիրների լուծման համար կամ եթե հիմնական մեթոդների օգնությամբ խնդիրների լուծումը հնարավոր չէ ամբողջ ծավալով:
7. Բարդ ինժեներաերկրաբանական պայմանների դեպքում ուղղաձիգ էլեկտրական զոնդավորումը (ՈՒԷԶ) կատարվում է ձևափոխմամբ ուղղաձիգ էլեկտրական զոնդավորումը երկբաղադրիչ մեթոդով (ՈՒԷԶ ԵԲՄ):
8. Մակերևույթային ալիքների մեթոդը (ՄԱՄ) սեյսմիկ միկրոշրջանացման ժամանակ կատարվում է միայն հետևյալ պահանջների կատարման դեպքում` սեյսմիկ ընդունիչների հաճախականության հարաչափերը պետք է լինեն 4,5 Հց:
9. Երկրաֆիզիկական մեթոդներով ստացված գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերը գնահատային են (նախնական), պետք է պարզաբանվեն գրունտների լաբորատոր և (կամ) դաշտային հետազոտություններով և չեն կարող օգտագործվել գրունտների բնութագրերի նորմատիվ և հաշվարկային արժեքները որոշելու համար:

 

Աղյուսակ 7

 

Երկրաֆիզիկական հետազոտությունների տեսակները և ծավալները ըստ քաղաքաշինական գործունեության տեսակների փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ

 

Քաղաքա շինական գործունեության տեսակներ Էլեկտրահետախություն Սեյսմահետախուզություն Մագնիսահետախուզություն, Ծանրահետախուզություն Գազաէմանացիոն հանույթ Հորատանցքային մեթոդներ
Պրոֆիլավորում Զոնդավորում Պրոֆիլավորում Զոնդավորում Պրոֆիլների միջև հեռավորություն, մ Քայլ պրոֆի լով, մ Պրոֆիլների միջև հեռավորություն, մ Քայլ պրոֆի լով, մ Կետերիքանակը 1մ2 վրա
Պրոֆիլների միջև հեռավոր ություն, մ Քայլ պրոֆի լով, մ Ֆիզիկական դիտարկումների քանակը 1մ2 վրա Պրոֆիլների միջև հեռավորություն, մ Քայլ պրոֆի լով, մ Ֆիզիկական դիտարկումների քանակը 1մ2 վրա
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1. Հատակագծում և կտրվածքում երկրաբանական սահմանների ուսումնասիրություն` պայմանավորված քարաբանական կազմի, ճաքավորության աստիճանի, գրունտերի ջրավորվածության և այլնի փոփոխություններով:
1)Տարածքի հատակագծում և հարթակի ընտրություն 500-750 10-20 10-20 500-750 10-20 5-10 - - - - 2-10
2)Նախագծային փաս տաթղթեր` առաջին և երկրորդ փուլեր 50-250 5-10 20-50 50-250 2-10 10-20 - - - - 10-50
2. Հատակագծում և կտրվածքում տեղային անհամասեռությունների հայտնաբերում և ուսումնասիրություն` կապված տեկտոնական գործունեության, հողմահարման պրոցեսների, կարստերի առաջացման, տեխնածին ազդեցությունների արդյունքների հետ:
1)Տարածքի հատակագծում և հարթակի ընտրություն 100-500 10-20 20-50 100-500 10-20 20-50 20-100 2.5-5.0 25-50 5-10 2-15
2)Նախագծային փաս տաթղթեր` առաջին և երկրորդ փուլեր 25-50 5-10 50-100 20-50 2-5 100-500 5-10 1.0-2.5 10-20 5-10 25-100
3. Գրունտների կազմի, կառուցվածքի, վիճակի որոշում և էլեկտրաֆիզիկական և առաձգական հատկությունների ձեռքբերում:
1)Տարածքի հատակագծում և հարթակի ընտրություն - - Ս - - Ս - - - - 2-15
2)Նախագծային փաս տաթղթեր` առաջին և երկրորդ փուլեր - - Ս - - Ս - - - - 15-100
4. Երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրություն:
1)Տարածքի հատակագծում և հարթակի ընտրություն 160-500 10-20 20-50 20-50 2-5 10-20 20-100 2.5-5.0 25-50 5-10 -
2)Նախագծային փաս տաթղթեր` առաջին և երկրորդ փուլեր 25-50 5-10 50-100 50-100 2-5 20-50 2-10 1.0-2.5 10-20 5-10 2-10
5. Ծավալների սահմանման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում կատարված պրոֆիլների և դիտարկման կետերի քանակը:
6. Նշված ընդգրկույթի սահմաններում ցանցի խտությունը կախված է ինժեներաերկրաբանական պայմանների բարդությամբ, նախագծվող շինության պատասխանատվության մակարդակից և հետազննությունների կատարման փուլից որոշվող հանույթի մասշտաբից:
7. «Ս» նշանը նշանակում է, որ սահմանումները կատարվում են առաջադրանքի լրացուցիչ պահանջով:

 

57. Տարբեր մեթոդների զուգակցումը թույլ է տալիս նվազեցնել աշխատանքի արդյունքների մեկնաբանման երկիմաստությունը և բարձրացնել դրանց հավաստիությունը:

58. Ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների մեկնաբանման հավաստիությունն ու ճշգրտությունն ապահովելու համար իրականացնում են հարաչափական չափումներ, որոնք կատարվում են երկրաբանական միջավայրի ուսումնասիրության հետ միաժամանակ` այլ տեսակի աշխատանքների համալիրում (լեռնային փորվածքների հորատանցման, գրունտների զոնդավորման և դաշտային և լաբորատոր մեթոդներով բնութագրերի որոշման): Հարաչափական չափումները կատարում են ինժեներաերկրաբանական հորատանցքերի մոտ: Դրանք թույլ են տալիս համադրել քարաբանական սահմանները և ուսումնասիրվող շրջանի երկրաֆիզիկական պարամետրերի փոփոխության սահմանները, ինչպես նաև հաստատել գրունտների երկրաֆիզիկական և ֆիզիկամեխանիկական բնութագրերի միջև հարաբերակցական կապերը:

59. Գրունտների դաշտային հետազոտությունները պետք է իրականացնել գրունտների զանգվածի ուսումնասիրության ժամանակ.

1) ինժեներաերկրաբանական կտրվածքի մասնատման, ոսպնյակների եզրագծման  և հոսուն և հոսունապլաստիկ կավային գրունտների, փխրուն ավազների, յուրահատուկ գրունտների շերտավորման համար,

2) գրունտների ֆիզիկական, ձևախախտման և ամրության հատկությունների որոշման համար բնական տեղադիրքի պայմաններում:

60. Գրունտների դաշտային հետազոտությունները կատարում են հետևյալ մեթոդներով.

1) դինամիկ զոնդավորմամբ,

2) ստատիկ զոնդավորմամբ,

3) ստատիկ բեռնվածքներով դրոշմոցով (հետախուզահորերում, հորատանցքերում, անհրաժեշտության դեպքում  հանքահորերում, հանքուղիներում և փոսորակներում),

4) հարթ ընդարձակաչափով,

5) մամլիչաչափով (շառավղային, թիակավոր, բեռնվածքի սեկտորային կիրառմամբ),

6) պտտական կտրվածքի մեթոդով,

7) կտրվածքով գրունտի բնամասի հետախուզահորերում և խոշորաչափ մենաքարերում (այդ թվում ժայռային բնամասի սահքի փորձարկումները` զանգվածով և զանգվածում ճաքերով  ստորգետյա փորվածքներում և խրամուղներում),

8) ցցերով փորձարկումներով (բնականներով, չափանմուշներով, զոնդ-ցցերով):

61. Այս մեթոդների կիրառման պայմանները և դրանց կիրառմամբ լուծվող խնդիրները տրված են 8-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 8

 

Գրունտների հատկությունների դաշտային հետազոտության մեթոդներ և դրանց օգտագործման ժամանակ լուծվող խնդիրեր

 

N Գրունտների դաշտային հետազոտությունների մեթոդներ Գրունտների դաշտային հետազոտության խնդիրներ Գրունտներ Ստանդարտ
Երկրաբանական կտրվածքի մասնատում և ինժեներաերկրա բանական տարրի անջատում Ցուցանիշների որոշում Ցցերը գրունտներ ընկղման հնարա-վորության և կրողունա-կության գնահատում Խոշորա-բեկոր Ավազյին Կավային
Գրունտների ֆիզիկական բնութագրերի Գրունտների ձևախախտման հատկությունների Գրունտների ամրության հատկու-թյունների Ցցերի հիմնատակերի գրունտների դիմադրության ցուցանիշների
1. Ստատիկ զոնդավորում + + + + + + - + + ԳՕՍՏ 19912-2012
2. Դինամիկ զոնդավորում + + + + - + - +   ԳՕՍՏ 19912-2012
3. Փորձարկում դրոշմոցով - - + - - - + + + ԳՕՍՏ 20276-2012
4. Փորձարկում մամլիչաչափով - - + - - - - + + ԳՕՍՏ 20276-2012
5. Փորձարկում ընդարձակաչափով - - + - - - - + + ԳՕՍՏ 20276-2012
6. Փորձարկում կտրվածքով գրունտի բնամասի (խոշորաչափ մենաքարերում) - - - + - - + + + ԳՕՍՏ 20276-2012
7. Պտտական կտրվածք + - - + - - - - + ԳՕՍՏ 20276-2012
8. Փորձարկում չափանմուշային ցցերով - - - - + + + + + ԳՕՍՏ 5686-2020
9. Փորձարկում բնական ցցերով - - - - + + + + + ԳՕՍՏ 5686-2020
10. 1) «+»` հետազոտությունները կատարվում են, 2) «-»` հետազոտությունները չեն կատարվում:

 

62. Գրունտների դաշտային հետազոտությունները իրականացվում են ԳՕՍՏ 30672-2019 ստանդարտին համապատասխան:

63. Գրունտների դաշտային հետազոտությունների մեթոդների ընտրությունը պետք է իրականացնել` ելնելով ուսումնասիրվող գրունտների լուծվող խնդիրներից, կազմից, կառուցվածքից և վիճակից, ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից և ուսումնասիրվածության աստիճանից, նախագծվող հիմքերի տեղադրման խորությունից և տեսակից, շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակից և հաշվի առնելով 8-րդ աղյուսակի պահանջները:

64. Գրունտների դաշտային հետազոտությունները խորհուրդ է տրվում համատեղել գրունտների հատկությունների որոշման այլ մեթոդների հետ (լաբորատոր, երկրաֆիզիկական)` տարբեր մեթոդներով որոշված գրունտների բնութագրերի միջև կապը բացահայտելու և դրանց հավաստիությունը գնահատելու համար:

65. Դիսպերս (մանրացված) բնական և տեխնածին գրունտների ստատիկ և դինամիկ զոնդավորումը կատարվում է ԳՕՍՏ 19912-2012 ստանդարտին համապատասխան: Գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի որոշումը ստատիկ և դինամիկ զոնդավորման արդյունքների հիման վրա թույլատրվում է իրականացնել տարածաշրջանային հարաբերակցական կախվածությունների (աղյուսակների) միջոցով, որոնք կապում են որոշ տեսակի գրունտների զոնդավորման ընթացքում ստացված պարամետրերը այդ գրունտների ուղիղ մեթոդներով կամ 66-70-րդ կետերի համաձայն ստացված բնութագրերի հետ: Թույլատրվում է օգտագործել միայն այն տարածաշրջանային հարաբերակցական կախվածությունները (աղյուսակները), որոնք ներառված են նորմատիվ փաստաթղթերում:

66. Գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերը որոշելիս որպես զոնդավորման ցուցանիշներ պետք է ընդունել.

1) ստատիկ զոնդավորման դեպքում (ԳՕՍՏ 19912-2012 ստանդարտի համաձայն), qc արժեքները զոնդի ծայրոցի (կոնի) տակ գրունտի տեսակարար դիմադրությունն է (ստատիկ զոնդավորման ժամանակ գրունտի դիմադրությունը զոնդի ծայրոցին (կոնին)` հարաբերված զոնդի ծայրոցի (կոնի) հիմքի մակերեսին),

2) դինամիկ զոնդավորման դեպքում (ԳՕՍՏ 19912-2012 ստանդարտի համաձայն), pd արժեքները գրունտի պայմանական դինամիկ դիմադրությունն է` զոնդի ընկղմմանը:

67. Գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերը որոշելիս չի կարելի օգտագործել 1 մ-ից պակաս խորության վրա ստացված, ինչպես նաև փոքրաչափ զոնդերի օգտագործմամբ ստացված զոնդավորման ցուցանիշները:

68. Գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի որոշումը ստատիկ զոնդավորման տվյալների համաձայն պետք է իրականացնել 9-12-րդ աղյուսակների համաձայն: Որոշվող բնութագրերը վերաբերում են  քվարցի և քվարցադաշտասպաթային ավազային գրունտներին չորրորդական տարիքի 0.01 ՄՊա-ից պակաս շաղկապման տեսակարար արժեքով և չորրորդական կավային գրունտներին 10%-ից պակաս օրգանական նյութերի պարունակությամբ:

 

Աղյուսակ 9

 

Ավազների տեղադրման խտության որոշում ստատիկ զոնդավորման տվյալների համաձայն

 

N

Ավազներ

Ավազների կազմվածքի խտություն

Խիտ

Միջին խտության

Փխրուն

qc-ի դեպքում, ՄՊա

1.

Խոշոր և միջին խոշորության, անկախ խոնավությունից

15-ից ավելի

5-ից մինչև 15

5-ից փոքր

2.

Մանր, անկախ խոնավությունից

12-ից ավելի

4-ից մինչև 12

4-ից փոքր

3.

Փոշենման`

1) փոքր և միջին աստիճանի ջրահագեցածության,

2) ջրահագեցած

10-ից ավելի

7-ից ավելի

3-ից մինչև 10

2-ից մինչև 7

3-ից փոքր

2-ից փոքր

 

Աղյուսակ 10

 

Ավազային գրունտների նորմատիվ դեֆորմացիայի մոդուլի E որոշում ստատիկ զոնդավորման տվյալների համաձայն

 

N

Ավազներ

Ավազային գրունտների նորմատիվ դեֆորմացիայի մոդուլի E qc-ի դեպքում, ՄՊա

2

4

6

8

10

12

14

16

18

20

1.

Բոլոր գենետիկ տեսակները, բացի ջրաբերուկից

6

12

18

24

30

36

42

48

54

60

2.

Ջրաբերուկ

17

20

22

25

28

30

33

36

38

41

 

Աղյուսակ 11

 

Ավազային գրունտների ներքին շփման նորմատիվ անկյան φ որոշում ստատիկ զոնդավորման տվյալների համաձայն

 

N

qc, ՄՊա

Ավազային գրունտների ներքին շփման նորմատիվ անկյան φ, աստիճան, զոնդավորման խորության դեպքում, մ

2

5 և ավելի

1.

1.5

28

26

2.

3

30

28

3.

5

32

30

4.

8

34

32

5.

12

36

34

6.

18

38

36

7.

26

40

38

8.

Ներքին շփման նորմատիվ անկյան φ արժեքը 2-ից մինչև 5մ խորությունների միջակայքում որոշվում է միջարկումով:

 

Աղյուսակ 12

 

Կավերի, ավազակավերի և կավավազների դեֆորմացիայի մոդուլի E, ներքին շփման անկյան φ և տեսակարար շաղկապման C նորմատիվ արժեքների որոշում ստատիկ զոնդավորման տվյալների համաձայն

 

N

qc, ՄՊա

Կավերի, ավազակավերի և կավավազների դեֆորմացիայի մոդուլի E, ներքին շփման անկյան φ և տեսակարար շաղկապման C նորմատիվ արժեքները

E, ՄՊա (կավերի և ավազակավերի համար)

Կավեր

Ավազակավեր

Կավավազներ

φ,

 աստիճ

C,

ՄՊա

φ,

աստիճ

C,

ՄՊա

E,

ՄՊա

φ,

աստիճ

C,

ՄՊա

1.

0.5

3.5

14

0.25

16

0.14

-

-

-

2.

1

7

17

0.30

19

0.17

7

19

0.10

3.

2

14

18

0.35

21

0.23

12

22

0.12

4.

3

21

20

0.40

23

0.29

16

25

0.15

5.

4

28

22

0.45

25

0.35

20

27

0.17

6.

5

35

24

0.50

26

0.41

25

29

0.20

7.

6

42

25

0.55

27

0.47

30

30

0.22

8.

7

-

-

-

-

-

35

31

0.24

 

69. Գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի որոշումը դինամիկ զոնդավորման տվյալների համաձայն պետք է իրականացնել 13-րդ և 14-րդ աղյուսակների համաձայն: 13-րդ և 14-րդ աղյուսակներում ներառված կախվածությունները չեն տարածվում փոշենման ջրահագեցած ավազների վրա

 

Աղյուսակ 13

 

Ավազների տեղադրման խտության որոշում դինամիկ զոնդավորման տվյալների համաձայն

 

N

Ավազներ

Ավազների կազմվածքի խտություն

Խիտ

Միջին խտության

Փխրուն

qd-ի դեպքում, ՄՊա

1.

Խոշոր և միջին խոշորության, անկախ խոնավությունից

9.8-ից ավելի

2.7-ից մինչև 9.8

2.7-ից փոքր

2.

Մանր`

1) սակավախոնավ և խոնավ,

2) ջրահագեցած

8.6-ից ավելի

6.6-ից ավելի

2.3-ից մինչև 8.6

1.6-ից մինչև 6.6

2.3-ից փոքր

1.6-ից փոքր

3.

Փոշենման սակավախոնավ և խոնավ

6.6-ից ավելի

1.6-ից մինչև 6.6

1.6-ից փոքր

 

Աղյուսակ 14

 

Ավազների ձևախախտման (դեֆորմացիայի) մոդուլի E և ներքին շփման անկյան φ նորմատիվ արժեքների որոշում դինամիկ զոնդավորման տվյալների համաձայն

 

N

Ավազներ

Գրունտների հատկությունների բնութագրերը

Նորմատիվ E, ՄՊա, φ, աստիճ qd-ի դեպքում, ՄՊա

2

4

6

8

10

10

14

16

18

20

1.

Բոլոր գենետիկ տեսակները, բացի ջրաբերուկներից

                     

1)

Խոշոր և միջին խոշորության, անկախ խոնավությունից

E

φ

21

31

31

34

339

36

45

38

51

39

55

40

59

41

62

42

64

43

66

43

2)

Մանր, անկախ խոնավությունից

E

φ

15

29

23

32

30

33

34

35

39

36

42

37

45

38

48

39

51

40

53

41

3)

Փոշենման (չջրահագեցած)

E

φ

10

27

18

29

23

31

27

32

30

33

33

34

36

35

38

36

40

37

42

37

2.

Ջրաբերուկ

E

15

24

32

41

49

57

65

73

81

89

 

70. Ավազների նոսրացման կողմնորոշիչ գնահատման համար օգտագործում են դինամիկ զոնդավորումը (աղյուսակ 15):

 

Աղյուսակ 15

 

Ավազների նոսրացման հավանականության որոշում դինամիկ բեռնվածքների դեպքում

 

N

qd, ՄՊա

Ավազների նոսրացման հավանականության դինամիկ բեռնվածքների դեպքում

Միջին

Նվազագույն

1.

1.5-ից պակաս

0.5-ից պակաս

Նոսրացման մեծ հավանականություն (փխրուն տեղադրված ավազներ, շաղկապումը գործնականորեն բացակայում է)

2.

1.5-ից մինչև 2.7

0.5-ից մինչև 1.1

Նոսրացումը հնարավոր է (ավազները փխրուն են կամ միջին խտության թույլ զարգացած շաղկապմամբ)

3.

2.7-ից մինչև 3.8

1.1-ից մինչև 1.6

Նոսրացման հավանականությունը մեծ չէ (ավազները միջին խտության զարգացած շաղկապմամբ)

4.

3.8-ից ավելի

3.8-ից ավելի

Ավազների նոսրացումը գործնականորեն անհնար է (ավազները խիտ և միջին խտության լավ զարգացած շաղկապմամբ)

5.

Ավազների նոսրացման գնահատումը իրականացնում են qd-ի միջին արժեքներով: Նվազագույն արժեքների հաշվառումը մեծացնում է կանխատեսման հավաստիությունը:

 

71. Ցցերի կրողունակության հաշվարկման համար գրունտների բնութագրերը որոշվում են գրունտների փորձարկումներով` ստատիկ զոնդավորմամբ և ցցերով (բնականներով, չափանմուշներով, զոնդ-ցցերով` ԳՕՍՏ 5686-2020 համաձայն):

72. Խոշորաբեկոր գրունտներից, ավազներից և կավային գրունտներից կազմված զանգվածում գրունտների ամրության բնութագրերի որոշման համար օգտագործվում է գրունտի բնամասի կտրվածք (խոշորաչափ մենաքարերի կտրվածք)` ԳՕՍՏ 20276-2012 ստանդարտի համաձայն:

73. Խոշորաբեկոր գրունտների ամրության բնութագրերը թույլատրվում է որոշել նաև հաշվարկով:

74. Հոսունապլաստիկ կամ հոսուն թանձրության օրգանահանքային և կավային գրունտների ամրության բնութագրերը որոշում են պտտական կտրվածքի մեթոդով` ԳՕՍՏ 20276-2012 ստանդարտի համաձայն:

75. Գրունտային զանգվածում դեֆորմատիվ ցուցանիշների ստացման հիմնական մեթոդներն են` դրոշմոցով, մամլիչաչափով փորձարկումները և դրանց հետ զուգակցմամբ` ստատիկ զոնդավորմամբ:

76. Անուղղակի մեթոդներով ստացված գրունտների դաշտային հետազոտությունների արդյունքները ճշգրտվում են ուղղակի մեթոդներով (դրոշմոցով, գրունտի բնամասի կտրվածքով հետախուզահորերում) ստացված արդյունքներով: Ճշգրտումն իրականացվում է անուղղակի մեթոդներով ստացված բնութագրերից ուղիղ մեթոդներով ստացված բնութագրերին անցումային գործակիցներ կիրառելով:

77. Համապատասխան հիմնավորման դեպքում ծրագրում թույլատրվում է օգտագործել նաև այլ դաշտային հետազոտությունների մեթոդներ, որոնք նեչառված չեն 8-րդ աղյուսակում (գրունտերի փորձարարական թրջում փոսորակներում, զանգվածում գրունտի լարվածության վիճակի չափում, գրունտերի դինամիկ զոնդավորում նմուշառիչով (SPT մեթոդ), հորատման զոնդավորում և այլն):

78. Ինժեներաերկրաբանական հետազննությունների մաս կազմող հիդրոերկրաբանական հետազոտությունները իրականացնում են նախագծային լուծումների հիմնավորման համար, որոնք պահանջում են հաշվի առնել ստորգետնյա ջրերի ազդեցությունը:

79. Հիդրոերկրաբանական հետազոտությունների խնդիրներն են`

1) ստորգետնյա ջրերի տեղադիրքի, սննման և բեռնաթափման պայմանների, մակերևութային և ստորգետնյա ջրերի միջև կապի որոշում,

2) հիդրոերկրաբանական հարաչափերի և բնութագրերի որոշում,

3) ստորգետնյա ջրերի ֆիզիկական հատկությունների, քիմիական կազմի և ագրեսիվության որոշում,

4) շինությունների կառուցման և շահագործման ընթացքում հիդրոերկրաբանական պայմանների փոփոխությունների գնահատում:

80. Հիդրոերկրաբանական հետազոտությունների կազմում, կախված լուծվող խնդիրներից, կարող են իրականացվել հետևյալ տեսակի աշխատանքներ.

1) ֆոնդային նյութերի հավաքագրում, անալիզ և ընդհանրացում, այդ թվում ստորգետնյա ջրերի ռեժիմային դիտարկումներից ստացված տվյալների,

2) տեղադիտական հետազոտություն,

3) հիդրոերկրաբանական հորատանցքերի հորատում,

4) ստորգետնյա ջրերի ռեժիմի դիտարկումներ,

5) փորձարարազտման աշխատանքներ (105-րդ կետի համաձայն հիդրոերկրաբանական հաշվարկներ ներառող հետազննություննեի կատարման ժամանակ),

6) հիդրոիզոհիպսների (հիդրոիզոպիեզների) և ստորգետնյա ջրերի տեղադիրքի խորությունների քարտեզների կազմում,

7) հատուկ հիդրոերկրաբանական հետազոտություններ (անհրաժեշտության դեպքում),

8) հիդրոերկրաբանական հաշվարկներ (անհրաժեշտության դեպքում),

9) հիդրոերկրաբանական պայմանների փոփոխության կանխատեսում և կոնստրուկտիվ որոշումների ընդունման և պաշտպանիչ միջոցառումների (ցամաքուրդի, էկրանների, պատվարների և այլն) մշակման համար ստորգետնյա ջրերի հաշվառման վերաբերյալ առաջարկությունների մշակում:

81. Ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական հորատանցքերի հորատման պրոցեսի ժամանակ յուրաքանչյուր հանդիպող ջրատար հորիզոնի (շերտի) համար պետք է իրականացնել`

1) ջրի հայտնվելու խորության չափում,

2) ջրի կայունացված մակարդակի որոշում,

3) ջրի նմուշառում ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի որոշման համար (հորատանցքերի մղելուց հետո):

82. Հիդրոերկրաբանական հորատանցքերը սարքավորվում են զտիչով: Ժայռային ապարներում թույլատրվում է հիդրոերկրաբանական աշխատանքները կատարել առանց զտիչի տեղադրման փորձարկվող միջակայքում: Հիդրոերկրաբանական հորատանցքերի հորատման ժամանակ զտիչի տեղադրման կամ բաց փողի միջակայքում անդառնալի քայքայման (կոլմատացիայի) հանգեցնող լուծույթների և ազդանյութերի օգտագործումը չի թույլատրվում:

83. Հիդրոերկրաբանական հորատանցքերի հորատման պրոցեսի ժամանակ ջրի կայունացված մակարդակի որոշումը պետք է իրականացնել հորատման դադարեցմամբ, ջրի մղմամբ և մակարդակի վերականգնման դիտարկմամբ մինչև դրա լիակատար կայունացումը:

84. Ավազային գրունտներում և ճաքավորված ապարներում կայունացված մակարդակի որոշումը թույլատրվում է իրականացնել ինժեներաերկրաբանական հորատանցքերում հանքախորշերի միջով, մինչև 1-2 ժամ տևողությամբ հորատումից և վերականգնումից հետո:

85. Կավային գրունտներում առանձին ինժեներաերկրաբանական հորատանցքերը կարող են լինել սարքավորված զտիչներով մակարդակի կայունացման դիտարկման ժամանակահատվածում:

86. Ստորգետնյա ջրերի մակարդակների, ջերմաստիճանի և կազմի փոփոխությունների ռեժիմի ուսումնասիրությունը կատարվում է հիդրոերկրաբանական հորատանցքերում, հորերում և կապտաժներում: Ռեժիմային դիտարկումները կարող են լինել երկարաժամկետ` ստացիոնար ցանցի օգտագործմամբ և ժամանակավոր` հետազննության ժամանակահատվածում:

87. Փորձարարազտման աշխատանքները ներառում են`

1) հորատանցքերից ջրի պոմպահանում, լցում և ներմղում հորատանցքերի, հետախուզահորերի մեջ (ԳՕՍՏ 23278-2014 ստանդարտի համաձայն),

2) ստորգետնյա ջրերի մակարդակի ռեժիմային դիտարկումներ,

3) հորատանցքերի ծախսաչափություն, դիմադրաչափություն:

88. Հորատանցքերից ջրի պոմպահանման (լցման) տեսակները և տևողությունը նշված են 16-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 16

 

Հիդրոերկրաբանական հորատանցքերից ջրի տեսակները և տևողությունը

 

N

Տեսակ

Խնդիրներ

Տևողություն

1.

Մղում

Հորատումից հետո փողի մաքրում, կոլմատացիան վերացնելու համար զտիչի տեղադրում և քիմիական անալիզի համար նմուշառում

2-ից մինչև 6 ժամ և մինչև ջրի պարզեցում և շլամի դուրս հանման դադարեցում

Ստորգետնյա ջրերի կայունացված մակարդակի որոշում

Մինչև 1-2 ժամ: Վերականգնում մինչև ստորգետնյա ջրերի մակարդակի կայունացում

2.

Ելունքի մեկ կամ մի քանի արժեքներով փորձնական պոմպահանում կամ լցում (լցամղում)

Կոնստրուկցիայի և նախատեսվող փորձնական պոմպահանման կամ լցման բնութագրերի ճշգրտում` ելունքի, ջրի դինամիկ մակարդակի,  տևողության

2-4 ժամ իջեցման (բարձրացման) յուրաքանչյուր աստիճանի համար: Վերականգնում 0.5-1 օր

Ճնշման բարձրացման կամ իջեցման հետ աստիճանավոր պոմպահանման, լցման կամ լցամղման ելունքի կապի որոշում

Մինչև յուրաքանչյուր աստիճանի ռեժիմի կայունացում` 0.5-1 օրվա ընթացքում

3.

Փորձնական միայնակ պոմպահանում կամ լցում

Հաղորդականության կողմնորոշիչ արժեքների և ծծանցման գործակցի գնահատում

8-ից ոչ պակաս և մինչև 24 ժամ: Վերականգնում 1 օրից ոչ պակաս

4.

Փորձնական փնջային պոմպահանում կամ լցում

Հաղորդականության, ծծանցման գործակցի, առաձգական տարողության, հոսքի գործակցի (հոսքի հարաչափի) որոշում

3 օրից ոչ պակաս, լրիվ վերականգնմամբ

Ջրամբարի մահիճի դիմադրության, ձգողական տարողության, մակարդակա-հաղորդունակության գնահատում

Մեկ-երկու շափաթից ոչ պակաս, լրիվ վերականգնմամբ

5.  Փորձարկումների խնդիրները և տևողությունը բերված են ԳՕՍՏ 23278-2014  ստանդարտի համաձայն:

 

89. Ծծանցման (ֆիլտրացման) հատկությունների ուսումնասիրությունը (ոչ ստացիոնար զտման կանխատեսման հետ չկապված հետազոտություններում) պետք է իրականացնել փնջային պոմպահանման (լցման) մեթոդով` նվազագույնը երեք դիտարկման հորատանցքերով (փոքր փունջ) և 3 օրվանից ոչ պակաս տևողությամբ: Որպես լրացուցիչ հետազոտության տեսակ թույլատրվում է օգտագործել միայնակ պոմպահանում (լցում) 8 ժամ տևողությամբ:

90. Շերտի անհամասեռ կառուցվածքի, հոսքի պայմաններում, անճնշում բնույթի  ծծանցման դեպքում հիդրոերկրաբանական հարաչափերի որոշման պարտադիր մեթոդ է հանդիսանում փորձնական փնջային պոմպահանումը (լցումը)` առնվազն հինգ դիտարկման հորատանցքերով:

91. Փորձնական փնջային դիտարկման հորատանցքերը պետք է տեղադրել ներսում, հնարավորության դեպքում, շինության տեղադրման տարածքի սահմաններից դուրս:

92. Ելունքի, դիտարկման տևողության, կոնստրուկցիայի և դիտարկման հորատանցքերի տեղադրման ընտրությունը հիմնավորվում է ծրագրում:

93. Յուրաքանչյուր ջրատար հորիզոնի համար պետք է իրականացվեն առնվազն երկու փորձնական փնջային պոմպահանում (լցում)` 100 մ-ից ավելի շինարարության տարածքի գծային չափերի դեպքում: Տարածքի փոքր չափերի դեպքում սարքավորում են մեկ փունջ` անցկացնելով երկու պոմպահանում (լցում) տարբեր հորատանցքերից:

94. Ի լրումն անհամասեռ հորիզոնների փնջային փորձնակմանը թույլատրվում է իրականացնել միայնակ պոմպահանում (լցում):

95. Աերացիայի գոտում համասեռ ավազային նստվածքների թափանցելիությունը որոշելու համար պետք է օգտագործել լցումներ հետախուզահորերի մեջ` հետախուզահորի հատակից 2 մ-ից ավել գրունտային ջրերի տեղադիրքի խորության դեպքում և այդ գոտում կավային շերտերի բացակայության դեպքում:

96. Աերացիայի գոտում ջրահեստ շերտի վրա գտնվող ավազային նստվածքների թափանցելիությունը և ձգողական տարողությունը կարող են որոշվել երկարատև փնջային լցումներով` իրականացված երկու դիտարկման հորատանցքերով մեծ տրամաչափի հորատանցք:

97. Լեռնային ապարների ծծանցման անհամասեռության գնահատումը իրականացվում է.

1) միջակայքային պոմպահանումներով միայնակ պոմպահանումներով (լցումներով)` լցամղումով`  հորատանցքի հանքախորշերի միջով (նախապես մաքրված),

2) երկրաֆիզիկական մեթոդներով (հորատանցքերի ծախսաչափություն, դիմադրաչափություն և այլն),

3) փնջային պոմպահանմամբ (լցմամբ)` դիտարկման հորատանցքերի հարկային դասավորությամբ:

98. Հիդրոիզոհիպսների (հիդրոիզոպիեզների) և ստորգետնյա ջրերի տեղադիրքի խորությունների քարտեզները կազմվում են ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական հորատանցքերի հորատման ժամանակ ստորգետնյա ջրերի կայունացված մակարդակի որոշման հիման վրա` օգտագործելով նախորդ տարիների ինժեներական հետազննությունների արդյունքները և այլ ֆոնդային նյութեր:

99. Քարտեզները կազմվում են շինարարության տարածքը ներառող և մակերեսը գերազանցող տարածքի համար` օգտագործելով հետազննության տվյալներ և ֆոնդային նյութեր: Հիդրոիզոհիպսների (հիդրոիզոպիեզների) քարտեզի վրա իզոգծերի տեղային հաստացումները և ձևափոխելիությունը, ինչպես նաև կտրվածքների վրա ազատ (պիեզոչափական) մակերևույթի թեքությունների փոփոխությունները պետք է ուղեկցվեն դրանց պատճառների բացատրությամբ:

100. 1:10 000 և ավելի խոշոր մասշտաբի քարտեզի վրա պետք է անցկացվեն գոյություն ունեցող և նախագծվող շենքերի և շինությունների ուրվագծերը:

101. Գծային օբյեկտների նախագծման համար ինժեներաերկրաբանական հետազննություններ կատարելու ժամանակ, առաջադրանքում այս պահանջի բացակայության դեպքում, թույլատրվում է չկազմել հիդրոիզոհիպսների (հիդրոիզոպիեզների) և ստորգետնյա ջրերի տեղադիրքի խորությունների քարտեզներ:

102. Հատուկ հիդրոերկրաբանական հետազոտություններ կարող են կատարվել բարդ հիդրոերկրաբանական պայմաններում բարձր (հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ և եզակի օբյեկտների) և նորմալ մակարդակի պատասխանատվության շինությունների նախագծման համար և ներառում են.

1) զանգվածափոխանցման, խոնավափոխանցման ուսումնասիրություն,

2) շինությունների և լանջերի կայունության վրա ստորգետնյա ջրերի ազդեցության, նստվածքային ձևախախտման, ջրիջեցման, խտացման ժամանակ և այլնի ուսումնասիրություն,

3)  կարստա-սուֆուզիոն պրոցեսների հիդրոդինամիկայի ուսումնասիրություն,

4) ստորգետնյա ջրերի բալանսի, ռեժիմի, մակերևութային և ստորգետնյա ջրերի միջև կապի ուսումնասիրություն,

5)  մաթեմատիկական հիդրոերկրաբանական մոդելավորում:

103. Ինժեներաերկրաբանական հետազnnությունների ժամանակ  հիդրոերկրաբանական հարաչափերի և ջրատար հորիզոնների բնութագրերի որոշման մեթոդների ընտրությունը կատարվում է 17-րդ աղյուսակի համաձայն:

 

Աղյուսակ 17

 

Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ  հիդրոերկրաբանական հարաչափերի և բնութագրերի որոշման մեթոդներ

 

N

Հիդրոերկրաբանական հարաչափեր և բնութագրեր

Որոշման մեթոդներ

1.

Հաղորդականություն, ծծանցման (ֆիլտրացիայի) գործակիցը

Փորձնական պոմպահանումներ և ջրալցումներ հորատանցքերում, հորերում հետախուզահորերում:

Լաբորատոր որոշումներ (ավազային գրունտների համար):

Փորձարարազտման աշխատանքների ֆոնդային նյութերի անալիզ:

2.

Առաձգական տարողության, հոսքի գործակից (հոսքի հարաչափ)

Փորձնական փնջային պոմպահանումներ և ջրալցումներ հորատանցքերում:

3.

Գրավիտացիոն տարողություն

Փորձնական փնջային պոմպահանումներ և լցումներ հորատանցքերում:

Գրունտային ջրերի մակարդակի դիտարկումներ ոչ ստացիոնար ռեժիմի դեպքում:

4.

Ջրատար մահիճի, ցամաքուրդի ծծանցման դիմադրություն

Փորձնական փնջային պոմպահանումներ և լցումներ հորատանցքերում:

Մակերևույթային և ստորգետնյա ջրերի մակարդակի սահմանագծող հանույթ:

Գրունտային ջրերի մակարդակի ռեժիմային դիտարկումներ հորատանցքերի ճառագայթներով և մակերևույթային ջրերի մակարդակի` ըստ ջրային կետերի:

5.

Տեսակարար ջրակլանում, տեսակարար ելունք

 Ջրի միջակայքային լցումներ և լցամղումներ հորատանցքերի մեջ:

Միջակայքային պոմպահանումներ հորատանցքերից:

Հորատանցքերի ծախսաչափություն:

6.

Ջրատար հորիզոնի, շերտի հզորություն: Հաղորդիչ գոտու դիրքը: Բաժանիչ հորիզոնի, շերտի հզորություն

 Հիդրոերկրաբանական հորատում:

Լեռնային ապարների քարաբանա-ֆացիալ կազմի, ճաքավորության անալիզ:

Հորատանցքերի ծախսաչափություն:

7.

Ստորգետնյա ջրերի

հոսքի հիդրոդինամիկ

բնութագրերը` ճնշումների

դաշտ, հիդրավլիկ

գրադիենտներ

Ստորգետնյա ջրերի մակարդակի ռեժիմային դիտարկումներ: Հիդրոիզոհիպսների (հիդրոիզոպիեզների) քարտեզի անալիզ:

 Ստորգետնյա ջրերի մակարդակի սահմանագծող հանույթ:

8.

Ստորգետնյա ջրերի ներթափանցային սնուցում

Գրունտային ջրերի մակարդակի ռեժիմային դիտարկումներ: Հաշվեկշիռային հիդրոերկրաբանական և հիդրոօդերևույթաբանական հաշվարկներ (հատուկ հետազոտություններ):

Մակերևույթային և ստորգետնյա հոսքերի գնահատման վերաբերյալ ֆոնդային նյութերի անալիզ:

9.

Հիդրոերկրաբանական հարաչափերի և բնութագրերի որոշման համար դաշտային փորձարկման մեթոդները նշված են ԳՕՍՏ 23278-2014 ստանդարտին համապատասխան:

 

104.  Գրունտների ծծանցման գործակցի որոշումը թույլատրվում է իրականացնել լաբորատոր մեթոդներով ԳՕՍՏ 23278-2014 ստանդարտին համապատասխան` առաջադրանքում տվյալ պայմանի նշման դեպքում:

105. Հիդրոերկրաբանական հաշվարկները պետք է կատարել հետևյալ շինությունների նախագծման դեպքում.

1)  շինությունների, որոնց կառուցումը նախնական գնահատմամբ կարող է հանգեցնել ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությանը` գերազանցող բնական տատանումների  լայնույթը,

2) հիդրոտեխնիկական շինություններ,

3) միջուկային էներգիայի օգտագործման օբյեկտներ (ՄԷՕՕ),

4) թափոնների պահեստարաններ,

5) շահագործական ցամաքուրդ,

6) շինարարական ջրիջեցման,

7) հակածծանցման էկրաններ,

8) մելիորատիվ համակարգեր,

9) ջրավորված սողանքային լանջերի վրա շինարարական օբյեկտներ (կամ սողանքային պրոցեսների ազդեցության գոտում),

10) շինությունների, որոնց կառուցումը կարող է բերել սուֆուզիոն և կարստա-սուֆուզիոն ձևախախտումների վերասկսմանը,

11) շինությունների, որոնք ստորգետնյա մասով բացում են գրունտային ջրերի հոսքի հզորության 2/3-ը և ավելին:

106. Հիդրոերկրաբանական և հիդրոմեխանիկական հաշվարկների ծրագրային ապահովվումը որոշվում է հետազոտության խնդրին համապատասխան: Հաշվարկների արդյունքների հաշվետվության փաստաթղթերը պետք է ներառեն մաթեմատիկական մոդելի և ծրագրի ալգորիթմի նկարագրությունը:

107. Տարածքի ջրածածկման մասին եզրակացությունը կազմվում է տեղագրական քարտեզի, հիդրոիզոհիպսերի քարտեզի, գրունտային ջրերի տեղադիրքի  խորությունների քարտեզի և կանխատեսական հիդրոերկրաբանական հաշվարկների արդյունքների հիման վրա:

108. Գրունտների հատկությունների լաբորատոր հետազոտությունները իրականացվում է.

1) գրունտների դասակարգման բնութագրերը որոշելու համար` համաձայն ԳՕՍՏ 25100–2020 ստանդարտի,

2) ըստ մակերեսի և խորության գրունտների համասեռության (հասունացման) աստիճանը բացահայտելու համար,

3) գրունտների շերտերի ֆիզիկական և մեխանիկական բնութագրերի նորմատիվ և հաշվարկված արժեքները որոշելու համար` համաձայն ԳՕՍՏ 20522-2012 ստանդարտի,

4) օբյեկտի շինարարության և շահագործման ընթացքում գրունտների վիճակի և հատկությունների փոփոխության կանխատեսման համար:

109. Գրունտների հատկությունների լաբորատոր հետազոտությունները պետք է իրականացնել համաձայն ԳՕՍՏ 30416-2020 ստանդարտի:

110. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ գրունտների կազմի, ֆիզիկական և մեխանիկական հատկությունների բնութագրերի լաբորատոր որոշման տեսակները տրված են 18–րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 18

 

Գրունտների կազմի, ֆիզիկական և մեխանիկական հատկությունների բնութագրերի լաբորատոր որոշման տեսակներ

 

N Լաբորատոր որոշման տեսակներ Գրունտներ Որոշման մեթոդի ստանդարտ
Ժայռային Խոշորա բեկոր Ավազային Կավային
1. Հատիկաչափական կազմ - + + Ս ԳՕՍՏ 12536-2014
2. Հանքային կազմ Ս Ս Ս Ս -
3. Համախառն քիմիական կազմ Ս - Ս Ս -
4. Համագումար պարունակություն`          
1) Դյուրալույծ աղերի - Ս + + ԳՕՍՏ 26423-85
2) Միջին լուծվող աղերի - Ս Ս Ս -
5. Կլանման կարողություն և փոխանակելի կատիոնների կազմ - - - Ս -
6. Օրգանական նյութերի հարաբերական պարունակություն - Ս + + ԳՕՍՏ 26423-85
7. Բնական խոնավություն Ս + (լցանյութի համար) + + ԳՕՍՏ 5180-2015
8. Խտություն + + (լցանյութի համար) + + ԳՕՍՏ 5180-2015
11. Առավելագույն խտություն (ստանդարտ խտացում) - Ս Ս Ս ԳՕՍՏ 22733-2016
12. Խտություն առավել խիտ և փխրուն վիճակներում - Ս Ս - ԳՕՍՏ 25584-2016 ԳՕՍՏ 5180-2015
13. Գրունտի մասնիկների խտություն - + + + ԳՕՍՏ 5180-2015
14. Հոսունության և գլդոնման սահմաններ - + (կավային լցանյութով 30% ավելի) - + ԳՕՍՏ 5180-2015
15. Բնական թեքության անկյուն - - Ս - -
16. Ծծանցման գործակից - - Ս Ս ԳՕՍՏ 25584-2023
17. Ջրում փափկելիության գործակից Ս - - Ս հաշվարկով ըստ ԳՕՍՏ 25100-2020
18. Լուծելիություն Ս - - - -
19. Հողմահարվածության գործակից Ս Ս - - հաշվարկով ըստ ԳՕՍՏ 25100-2020
20. Ստորգռտնյա պողպատե շինությունների մակերևույթի նկատմամբ գրունտների կոռոզիոն ագրեսիվություն - + + + ԳՕՍՏ 9.602-2016
21. Ձևախախտման հատկությունների ցուցանիշներ կոմպրեսիոն սեղմման մեթոդով - Ս Ս + ԳՕՍՏ 12248
22. Դիսպերս գրունտների դինամիկ հատկություններ - - Ս Ս ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56353-2026
23. Ամրության և ձևախախտման հատկությունների ցուցանիշներ եռառանցք սեղմման մեթոդով - Ս Ս + ԳՕՍՏ 12248-2010
24. Ամրության հատկությունների ցուցանիշներ մեկ հարթության կտրվածքի մեթոդով - Ս Ս + ԳՕՍՏ 12248-2010
25. Ուռչում և կծկում - - - + ԳՕՍՏ 12248-2010
26. Նստման հարաբերական ձևախախտում - - - + ԳՕՍՏ 23161-2012
27. Գրունտների ուռչվածության աստիճան - + (կավային լցանյութով 10%-ից ավելի պարունակությամբ) +  (2%-ից ավելի 0.05մմ-ից փոքր մասնիկների պարունակությամբ) + ԳՕՍՏ 28622-2012
28. Դիմադրություն միառանցք սեղման դեպքում + Ս - Ս ԳՕՍՏ 12248-2010
29. Ժայռային և կավային գրունտների ամրության սահմանը միառանցք սեղման դեպքում + - - Ս ԳՕՍՏ 12248-2010
30.

1) «+»` հետազոտությունները կատարվում են,

2) «-»` հետազոտությունները չեն կատարվում,

3) «Ս» նշանը նշանակում է, որ սահմանումները կատարվում են առաջադրանքի լրացուցիչ պահանջով:

31. Ստանդարտների բացակայության դեպքում հանքային, համախառն քիմիական կազմը, դյուրալույծ և միջին լուծվող աղերի համագումար պարունակությունը, կլանման կարողությունը և փոխանակելի կատիոնների կազմը որոշելու համար օգտագործվում են վկայագրված մեթոդաբանություններ: Մեթոդաբանության բացակայության դեպքում այն մշակում են և սահմանված կարգով վկայագրում:
32. Ճանապարհաշինության համար հետազննություններ անցկացնելիս կավային գրունտների հատիկաչափական կազմի որոշումը պարտադիր է:

 

111. Համապատասխան հիմնավորման դեպքում ծրագիրում թույլատրվում է իրականացնել հետազոտությունների տեսակներ` չնշված 18-րդ աղյուսակում, բայց օգտագործվող ինժեներաերկրաբանական հետազոտությունների պրակտիկայում` գրունտների վարքագիծը որոշակի բնական պայմաններում գնահատելու և կանխատեսելու համար և դրանց վրա տեխնածին ազդեցությունները հաշվի առնելով (օրինակ` դինամիկ ազդեցությունների դեպքում գրունտների մեխանիկական հատկությունների, կավային գրունտների սորունության բնութագրերի, սուֆուզիոն կայունության հարաչափերի, թիքսոտրոպության, կառուցվածքային կապերի տեսակի և բնույթի որոշում):

112. Ստորգետնյա ջրերի քիմիական կազմի և կավային գրունտներից ջրային լուծամզուկների լաբորատոր հետազոտությունները կատարում են`

1) ըստ ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի ստորգետնյա ջրերի տեսակի որոշման համար,

2) երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների (կարստային, քիմիական սուֆուզիա և այլն) զարգացման վրա ստորգետնյա ջրերի ազդեցության գնահատման համար,

3) գրունտների աղակալման աստիճանի գնահատման համար,

4) ստորգետնյա ջրերի հետ փոխազդեցության գոտում գտնվող կոնստրուկցիաների նյութերի վրա ստորգետնյա ջրերի և գրունտների ագրեսիվ ազդեցության աստիճանի գնահատման համար:

113. Ջրի ֆիզիկական հատկությունները և քիմիական կազմը որոշելու համար խորհուրդ է տրվում կատարել ստանդարտ անալիզ` ներառող 20-րդ աղյուսակում նշված բաղադրիչների  որոշումը:

114. Ջրի լիարժեք կամ հատուկ քիմիական անալիզ պետք է նախատեսել, եթե անհրաժեշտ է ստանալ ջրատար հորիզոնի ավելի լիարժեք հիդրոքիմիական բնութագրեր: Ջրի լիարժեք քիմիական անալիզի դեպքում ցուցանիշների կազմը պետք է սահմանվի համաձայն 20-րդ աղյուսակի:

115. Ջրի հատուկ քիմիական անալիզի դեպքում ցուցանիշների կազմը որոշվում է առաջադրանքով:

 

Աղյուսակ 19

 

Լաբորատոր մեթոդների կրճատ անվանումը

 

N

Ընդունված նշանակումը

Մեթոդի անվանումը

1.

ԱԷՍ-ԻԿՊ

Ատոմա-էմիսիոն սպեկտրալուսաչափություն ինդուկցիոն կապված պլազմայով

2.

ԱԿՍ

Ատոմա-կլանիչ սպեկտրալուսաչափություն

3.

Զ

Զգայարանական

4.

ԻԳ

Իոնային գունալուսանկարչական

5.

Լ

Լուսաչափական

6.

Կ

Կոմպլեկսաչափական

7.

ԿՉ

Կարողաչափական

8.

ՄԷ

Մազանոթային էլեկտրաֆորեզ

9.

Պ

Պղտորաչափական

10.

ՎԴՄ

Անալիզի դաշտային մեթոդ

11.

Տ

Տիտրաչափական

 

Աղյուսակ 20

 

Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ բնական ջրերի ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի ցուցանիշները և դրանց լաբորատոր որոշման մեթոդներ

 

N

Ջրի ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի ցուցանիշներ

Ջրի քիմիական անալիզի տեսակ

Որոշման մեթոդ (ստանդարտ)

Ստանդարտ

Ամբողջական

1.

Ֆիզիկական հատկություններ

1)

Ջերմաստիճանը նմուշառման ժամանակ, °С

-

+

ՎԴՄ (ԳՕՍՏ 24902-81)

2)

Հոտը ջերմաստիճանի դեպքում`

ա. 20°С

բ. 60°С

 

+

-

+

+

Զ (ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57164-2026)

Զ (ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57164-2026)

3)

Համը և կողմնակի համը 20°С ջերմաստիճանի դեպքում

-

+

Զ (ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57164-2026)

4)

Գունավորություն

+

+

Զ, Լ (ԳՕՍՏ 31868-2012)

5)

Պղտորություն

+

+

Լ (ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57164-2026)

2.

Քիմիական կազմ

1)

Ջրածնային ցուցանիշ pH

+

+

ԿՉ (ԳՕՍՏՌ 51232)

2)

Չոր մնացորդ

+

+

ԳՕՍՏ 18164-72

3)

Հիդրոկարբոնատներ

+

+

Տ (միասնականացված)

4)

Կարբոնատներ

+

+

Տ (միասնականացված)

5)

Սուլֆատներ

+

+

Պ, Կ (ԳՕՍՏ 4389-72)

ՄԷ, ԻԳ(ԳՕՍՏ 31867)

6)

Քլորիդներ

+

+

Տ (ԳՕՍՏ 4245-72)

ՄԷ, ԻԳ(ԳՕՍՏ 31867)

7)

Կալցիում

+

+

Կ (միասնականացված)

ԱԿՍ, ԱԷՍ-ԻԿՊ (ԳՕՍՏ 31870-2012)

ՄԷ (ԳՕՍՏ 31869)

8)

Նատրիում

-

+

9)

Կալիում

-

+

10)

Մագնեզիում

+

+

11)

Լիթիում, բարիում, ստրոնցիում

-

+

12)

Նատրիում + Կալիում

Հաշվարկով

-

-

13)

Կոշտություն`

ա. ընդհանուր

բ. կարբոնատային

գ. մշտական

Հաշվարկով

Հաշվարկով

Կ, ԱԿՍ, ԱԷՍ-ԻԿՊ (ԳՕՍՏ 31954-2012)

-

-

14)

Ազատ ածխաթթու

+

+

Լ (միասնականացված)

15)

Ագրեսիվ ածխաթթու

-

-

Լ (միասնականացված)

Որոշվում են առանձին պահանջով առաջադրանքում

16)

Պերմանգանատային օքսիդացում

+

+

Տ (միասնականացված)

17)

Սիլիկաթթու

-

+

Տ (միասնականացված)

18)

Ազոտի միացումներ`

ա. նիտրատներ

բ. նիտրիտներ

գ. ամոնիում

+

+

+

+

+

+

Լ (ԳՕՍՏ 33045)

ՄԷ, ԻԳ(ԳՕՍՏ 31867-2012)

ՄԷ

19)

Երկաթ`

ա. ընդհանուր

բ. ենթօքսիդային

գ. օքսիդային

-

+

+

+

+

+

Լ (ԳՕՍՏ 4011), ԱԿՍ, ԱԷՍ-ԻԿՊ(ԳՕՍՏ 31870)

Լ (միասնականացված)

Լ (միասնականացված)

20)

Ֆոսֆատներ

-

+

ՄԷ, ԻԳ(ԳՕՍՏ 31867-2012)

21)

Ֆտորիդներ

+

+

22)

Ջրերի քիմիական կազմի ցուցանիշները թույլատրվում է որոշել այլ մեթոդներով` ծրագրում համապատասխան հիմնավորման առկայության դեպքում

23)

Սույն աղյուսակում չնշված ցուցանիշների համար օգտագորում են նորմատիվ փաստաթղթերի պահանջները բավարարող մեթոդաբանություններ, իսկ դրանց բացակայության դեպքում այն մշակում են և սահմանված կարգով վկայագրում:

24)

Մեթոդների նշանակումները բերված են 19-րդ աղյուսակում:

 

116. Ստորգետնյա ջրերի և գրունտների քիմիական կազմի մասին տվյալների հիման վրա գնահատում են դրանց ագրեսիվ ազդեցության աստիճանը բետոնե կոնստրուկցիաների և երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանի վրա համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական նորմերի: Այդ դեպքում խորհուրդ է տրվում հաշվի առնել ստորգետնյա ջրերի քիմիական կազմի սեզոնային փոփոխությունը և, որպես հետևանք, դրանց ագրեսիվության փոփոխությունը (ստորգետնյա ջրերի ալկալահանման ագրեսիվությունը սովորաբար մեծանում է վարարումների ժամանակ, իսկ սուլֆատային ագրեսիվությունը` ձմռանը):

117. Գրունտների կոռոզիոն ագրեսիվությունը պողպատե շինությունների ստորգետնյա մակերևույթի նկատմամբ (ներառյալ ստորջրյա` հատակում խորացմամբ) որոշվում է համաձայն ԳՕՍՏ 9.602-2016 ստանդարտի:

118. Վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրությունը իրականացվում է տարածքային պլանավորման սխեմաների հիմնավորման, տարածքի պլանավորման նախագծի մշակման, շինհրապարակի (ծրագծի) ընտրության (ներդրումների հիմնավորման), ճարտարապետաշինարարական նախագծման, շինարարական օբյեկտների կառուցման, շահագործման և վերակառուցման, ինչպես նաև ինժեներական պաշտպանության սխեմաների (նախագծերի) մշակման ժամանակ:

119. Վտանգավոր արտածին երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսներն են` լանջային պրոցեսները (սողանքներ, փլուզումներ, քարաթափվածքներ, սելավներ), կարստերը և դրա հետ կապված սուֆուզիան, ծովերի և ջրամբարների ափաքերումը, ջրածածկումը:

120. Վտանգավոր ներծին երկրաբանական պրոցեսներն են` սեյսմիկությունը, ժամանակակից տեկտոնական շարժումները (այդ թվում խզվածքներով), հրաբխային գործունեությունը:

121. Հիմնական երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների և երևույթների վտանգավորության կարգն առաջարկվում է գնահատել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N 24-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-03-2024 «Վտանգավոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա» շինարարական նորմերի:

122. Վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների տարածման և զարգացման ենթակա տարածքում ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է ապահովեն.

1) նախատեսվող շինարարական օբյեկտների վրա վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ազդեցության հնարավորության գնահատումը,

2) շինարարության տարածքի քարտեզի կազմումը` վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման հողամասերի սահմանների նշումով,

3) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսներով տարածքի աղտահարման աստիճանի գնահատումը,

4) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ձևավորման և զարգացման պայմանների բնութագրումը,

5) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման որակական և քանակական կանխատեսման մշակումը ժամանակի և տարածության մեջ բնական պայմաններում` նախագծվող շինարարական օբյեկտների շինարարության և շահագործման ընթացքում,

6) շենքերի և շինությունների շինարարության և շահագործման ընթացքում վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման մոնիթորինգի անցկացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

123. Վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրությունը, դրանց զարգացման և ակտիվացման կանխատեսման կազմումը, վտանգավոր պրոցեսներից տարածքի ինժեներական պաշտպանության վերաբերյալ որոշումներ ընդունման համար առաջարկությունների մշակումը իրականացվում են վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման շրջաններում աշխատանքների կատարման կանոնները սահմանող նորմատիվ փաստաթղթերի համաձայն:

124. Վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրության արդյունքում պետք է ձեռքբերվեն անհրաժեշտ նյութեր ու տվյալներ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի:

125. Սեյսմոլոգիական և սեյսմոտեկտոնական հետազոտություններն իրականացվում են Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզի` տարբեր տեսակի և նշանակության շինությունների համար այդ շրջաններում աշխատանքների կատարման կանոնները սահմանող նորմատիվ փաստաթղթերի համաձայն:

126. Ինժեներաերկրաբանական հետազննություններ կատարելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սեյսմիկ ազդեցությունների հետ կապված երկրորդային էֆեկտների առաջացման հնարավորությունը, որոնք են` լանջային պրոցեսների ակտիվացումը, հողի հեղուկացումը և այլն:

127. Սեյսմոլոգիական և սեյսմոտեկտոնական հետազոտությունների արդյունքում պետք է ձեռքբերվեն անհրաժեշտ նյութեր ու տվյալներ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի:

128. Ինժեներաերկրաբանական հանույթը` ներառող 13-րդ կետում թվարկված տարբեր տեսակի աշխատանքների և հետազոտությունների համալիրը պետք է նախատեսել տարածքի (շրջանի, հարթակի, ծրագծի) ինժեներաերկրաբանական պայմանների ներկայիս վիճակի ուսումնասիրության և քարտեզագրման համար` նախատեսվող ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման ժամանակ քաղաքաշինական գործունեության համար տարածքի պլանավորման, շինարարության հարթակների (ծրագծերի) ընտրության, ճարտարապետաշինարարական նախագծման (հետազննությունների առաջին փուլում)  փաստաթղթերի պատրաստման համար:

129. Ինժեներաերկրաբանական հանույթի մանրամասնությունը (մասշտաբը), հետազոտության խորությունը, աշխատանքների և հետազոտությունների տեսակներն ու ծավալները հանույթի կազմում հիմնավորվում են ծրագրում` կախված քաղաքաշինական գործունեության տեսակից, տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից, դրանց ուսումնասիրվածությունից, նախագծվող շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակից և դրանց չափսերից` հաշվի առնելով                                       ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի  պահանջները:

130. Ինժեներաերկրաբանական հանույթի ընթացքում պետք է ստացվեն տեղեկություններ և տվյալներ` ռելիեֆի, գրունտային զանգվածի երկրաբանական կառուցվածքի` ներառյալ սեյսմիկ գոտիներում սեյսմոտեկտոնական առանձնահատկությունների, տարածքի երկրամորֆոլոգիական և հիդրոերկրաբանական պայմանների, գրունտների կազմի, վիճակի և հատկությունների, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների մասին:

131. Ինժեներաերկրաբանական հանույթի արդյունք են` ինժեներաերկրաբանական գոտիավորման և ինժեներաերկրաբանական պայմանների քարտեզները [ընդհանուր և (կամ) հատուկ], որոնց վրա պետք է նշվեն ինժեներաերկրաբանական գործոնները, որոնք հաշվի են առնվում տարածքային պլանավորման, տարածքի հատակագծման, շինհրապարակների (ծրագծերի) ընտրության (ներդրումների հիմնավորման), շենքերի և շինությունների նախագծման, կառուցման ժամանակ:

132. Քարտեզները կազմվում են հանույթի մասշտաբին (մանրամասնությանը) համապատասխանող մասշտաբով կամ ավելի մանր մասշտաբով, եթե դա պահանջվում է առաջադրանքով կամ հիմնավորված է ծրագրով: 1:10.000 և ավելի խոշոր մասշտաբով քարտեզների վրա պետք է նշված լինեն գոյություն ունեցող և նախագծվող շենքերի և շինությունների տեղադիրքերը:

133. Ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը կազմում են ուսումնասիրվող տարածքվի տաքսոնոմիկ միավորների ընդգծման հիման վրա, որոնք նման են կամ տարբերվում են ինժեներաերկրաբանական պայմանների մեկ ցուցանիշով կամ մի քանի նման ցուցանիշների ամբողջությամբ:

134. Ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը կարող է կազմվել ինչպես ընդհանուր շրջանացման, այնպես էլ առանձին (հատուկ) շրջանացման հիման վրա:

135. Ընդհանուր ինժեներաերկրաբանական շրջանացման հիման վրա քարտեզը կազմվում է հիերարխիկ սկզբունքով` տարածաշրջանների (ըստ կառուցվածքատեկտոնական հատկանիշների), տարածքների մեջ մարզերի (ըստ երկրամորֆոլոգիական հատկանիշների), մարզերի մեջ շրջանների (ըստ երկրաբական պայմանների տեսակի), շրջանների մեջ հողամասերի և գոտիների (տվյալ տարածքին բնորոշ գործոններից մեկով) ընդգծմամբ:

136. Առանձին (հատուկ) շրջանացման հիման վրա ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը կազմվում է տիպաբանական սկզբունքի համաձայն` որոշակի տեսակի ինժեներաերկրաբանական պայմաններով բնութագրվող տարածքների ընդգծմամբ` որոշակի նախագծային խնդիրների լուծման համար:

137. Ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզին պետք է կցվի ընդգծված տաքսոնոմիկ միավորների բնութագրերի նկարագրությամբ աղյուսակ:

138. Ինժեներաերկրաբանական պայմանների ընդհանուր քարտեզներում պետք է արտացոլվեն տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունը որոշող հետևյալ գործոնները.

1) երկրամորֆոլոգիական (ռելիեֆը, դրա բնույթը, ձևերը, ծագումը),

2) երկրաբանական (ծագումը, տարիքը, տեղադիրքի պայմանները, կազմը, գրունտների կառուցվածքը և ֆիզիկամեխանիկական հատկությունները, այդ թվում յուրահատուկ, դրանց տարածումը),

3) հիդրոերկրաբանական (ստորգետնյա ջրերի առկայությունը, տարածումը, բնույթը և քիմիական կազմը),

4) երկրադինամիկ (վտանգավոր ներծին երկրաբանական պրոցեսների, տեկտոնական խզվածքների, առաջին հերթին ակտիվ խզվածքների և հրաբուխների տարածումը),

5) ինժեներաերկրաբանական (արտածին երկրաբանական և ինժեներա-երկրաբանական պրոցեսների և յուրահատուկ գրունտների տարածումը) և տեխնածին:

139. Քարտեզներին կցվում են կտրվածքներ, աղյուսակներ, տեքստային բացատրություններ:

140. Ինժեներաերկրաբանական պայմանների հատուկ քարտեզները արտացոլում են որևէ ազդող գործոններ և բնութագրեր (օրինակ` սողանքի քարտեզ, տարածքի կարստավորվածության քարտեզ, հիդրոերկրաբանական քարտեզներ, մանրամասն սեյսմիկ շրջանացման քարտեզներ և այլն):

141. Ինժեներաերկրաբանական քարտեզներ կազմելիս պետք է օգտագործել ԳՕՍՏ 21.302-2013 ստանդարտին համապատասխան պայմանական նշաններ:

142. Ուսումնասիրվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսումը մշակվում է քաղաքաշինական գործունեության բոլոր տեսակների համար: Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ տարածքային պլանավորման փաստաթղթերի, տարածքների հատակագծման փաստաթղթերի պատրաստման և շինհրապարակների (ծրագծերի) ընտրության (ներդրումների հիմնավորում) համար հետազննությունների առաջին փուլում նախագծային փաստաթղթերի պատրաստման ժամանակ, որպես կանոն, կազմվում է որակական կանխատեսում:

143. Որակական կանխատեսումը կազմվում է բնական (երկրաբանական) անալոգիաների մեթոդների օգտագործմամբ` համեմատական-երկրաբանական մեթոդով (տարածքի վրա նախատեսված տեխնածին ազդեցության հետևանքով արդեն հայտնի ինժեներաերկրաբանական պայմանների համալիրի փոփոխության կանխատեսում) և ինժեներաերկրաբանական անալոգիաների մեթոդով (համեմատական անալիզ նմանատիպի ինժեներաերկրաբանական պայմաններով տարածքի հետ, որտեղ արդեն իրականացվում են միատիպ տեխնածին գործունեություն):

144. Հետազննության երկրորդ փուլում` շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման, կառուցման և վերակառուցման ժամանակ կազմվում է քանակական կանխատեսում:

145. Քանակական կանխատեսումը կազմվում է առկա մեթոդաբանությունների և առաջարկությունների համաձայն` օգտագործելով, անհրաժեշտության դեպքում, ֆիզիկական և մաթեմատիկական մոդելավորման մեթոդներ:

146. Ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքների համաձայն տեխնիկական հաշվետվության մեջ պետք է արտացոլվի ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների կանխատեսումը` այդ պայմանների ներկայիս վիճակի գնահատման հետ մեկտեղ` համաձայն 228-232-րդ և 272-րդ կետերի պահանջների:

147. Ստացված նյութերի կամերալ մշակումը պետք է իրականացվի դաշտային աշխատանքների ընթացքում և դրանց ավարտից ու լաբորատոր հետազոտությունների կատարումից հետո:

148. Դաշտային աշխատանքների ընթացքում կատարում են նյութերի նախնական կամերալ մշակում, դաշտային աշխատանքների և լաբորատոր հետազոտությունների ավարտից հետո` նյութերի վերջնական կամերալ մշակում:

149. Նյութերի նախնական կամերալ մշակումը պետք է իրականացվի` ինժեներաերկրաբանական աշխատանքների լիակատարության և որակի վերահսկողություն ապահովման և ծրագրի ժամանակին ճշգրտման համար (անհրաժեշտության դեպքում)` կախված ստացված միջանկյալ արդյունքներից:

150. Հետազննությունների նյութերի նախնական մշակման ընթացքում իրականացվում են.

1) ծրագծային դիտարկումների գրառումների համակարգում,

2) ինժեներաերկրաբանական փորվածքների նկարագրությունների, բնական և արհեստական մերկացումների կտրվածքների դիտում և ստուգում,

3) գրունտների դաշտային ուսումնասիրությունների մշակման գրաֆիկների, ինժեներաերկրաբանական փորվածքների, գրունտների և ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների համար կատալոգների և ցուցակների կազմում,

4) ինժեներաերկրաբանական աշխատանքների առանձին տեսակների արդյունքների փոխկապակցում (ինժեներա-երկրաֆիզիկական, ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցման, գրունտների դաշտային փորձարկումների և դաշտային լաբորատոր հետազոտությունների և այլն), 

5) ինժեներաերկրաբանական փորվածքների սյուների (նկարագրությունների), նախնական ինժեներաերկրաբանական կտրվածքների, փաստացի նյութի քարտեզների, նախնական ինժեներաերկրաբանական քարտեզների և դրանց վերաբերյալ բացատրագրերի կազմում:

151. Ուսումնասիրվող տարածքի (հարթակի, ծրագծի) փաստացի նյութի քարտեզին պետք է արտացոլվեն.

1) տեղադիտական ծրագծերը և դիտարկման կետերը,

2) ինժեներաերկրաբանական փորվածքները և հիդրոերկրաբանական հորատանցքերը`

3) դրանց համարակալման նշումով (այդ թվում ըստ առկա ֆոնդային/արխիվային նյութերի), հորատաբերանի, հորատման խորությունների նշագրումները,

4) գրունտների դաշտային փորձարկումների և երկրաֆիզիկական հետազոտությունների կետերը,

5) ինժեներաերկրաբանական կտրվածքների և երկրաֆիզիկական պրոֆիլների գծերը` դրանց համարների նշումով,

6) նախագծվող և գոյություն ունեցող շենքերի և շինությունների ենթադրվող տեղադրման սահմանները (հետազննությունների երկրորդ փուլում նախագծային փաստաթղթերի մշակման համար նշանակում են շենքերի և շինությունների ուրվագծերը` գլխավոր հատակագծի համաձայն):

152. Վերջնական կամերալ մշակման ժամանակ իրականացնում են.

1) նախնական նյութերի ճշտում և լրամշակում (դաշտային աշխատանքների և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա),

2) տեքստային և գրաֆիկական հավելվածների կազմում (հաշվի առնելով պատվիրատուի պահանջները թվային տեսքով նյութեր տրամադրման վերաբերյալ),

3) ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքների համաձայն տեխնիկական հաշվետվության տեքստի կազմում, որը պարունակում է տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների, շենքերի և շինությունների կառուցման և շահագործման ընթացքում դրանց հնարավոր փոփոխությունների կանխատեսման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և տվյալները, ինչպես նաև նախագծային լուծումների ընդունման վերաբերյալ առաջարկություններ` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջների:

153. Ինժեներաերկրաբանական քարտեզների, կտրվածքների, ինժեներա-երկրաբանական փորվածքների սյուների գրաֆիկական ձևավորման ժամանակ երկրամորֆոլոգիայի, հիդրոերկրաբանության, տեկտոնիկայի, գրունտների շերտերի տեղադիրքի տարրերի պայմանական նշանների, ինչպես նաև գրունտների տեսակների և դրանց քարաբանական առանձնահատկությունների նշանակումները պետք է ընդունվեն համաձայն ԳՕՍՏ 21.302-2013 ստանդարտի:

 

5.1. ՀԱՏՈՒԿ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

 

154. Ինժեներաերկրաբանական հետազննությունների երկրորդ փուլում` շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման համար, ինչպես նաև կառուցման և շահագործման ժամանակ կատարվում են երկրատեխնիկական հետազոտություններ:

155. Երկրատեխնիկական հետազոտությունները, որպես կանոն, կատարվում են հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ և եզակի օբյեկտների նախագծման ժամանակ, բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում ինժեներաերկրաբանական հետազննությունների, ինչպես նաև կառուցապատման նեղ պայմաններում շինարարության ժամանակ:

156. Երկրատեխնիկական հետազոտությունները կարող են ներառել.

1) գրունտների առանձին բնութագրերի հատուկ հետազոտություններ, որոնց որոշման մեթոդաբանությունը բացակայում է գործող ստանդարտներում,

2) կանխատեսման խնդիրների լուծում (օրինակ` օգտակար հանածոների տեղադրման, գրունտային ջրերի խորության կանխատեսում),

3) փորձարարական հողամասերում աշխատանքների կատարում:

157. Այս կամ այն տեսակի երկրատեխնիկական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը հիմնավորվում է ինժեներաերկրաբանական հետազննությունների ծրագրում: Առանձին տեսակի երկրատեխնիկական հետազոտությունների կատարման համար թույլատրվում է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ:

158. Գրունտների բնութագրերի հատուկ հետազոտությունները կարող են ներառել.

1) գրունտների բնութագրերի հետազոտություններ (դաշտային և լաբորատոր) առանձին ծրագրերով` շենքերի և շինությունների հիմքերի և կոնստրուկցիաների հաշվարկման համար,

2) շենքերի և շինությունների գրունտային հիմնատակերի թվային մոդելավորման համար ելակետային տվյալների ստացում (հաշվի առնելով գրունտների լարվածաձևախախտման վիճակը հարակից շենքերի և շինությունների հիմնատակում),

3) գրունտների դաշտային փորձարկումների անցկացում մեծ խորություններում` օգտագործելով հատուկ մեթոդաբանություններ և սարքավորումներ:

159. Երկրատեխնիկական հաշվարկների և գրունտային հիմնատակերի մոդելավորման համար անհրաժեշտ գրունտների հարաչափերը` կախված լուծվող խնդիրներից և օգտագործվող մոդելներից պատվիրատուի կողմից նշվում են առաջադրանքում:

160. Հորատանցքերի խորությունը, քանակը և տեղադիրքը նշանակելիս` գրունտների բնութագրերի հատուկ հետազոտությունների կատարման ժամանակ, պետք է հաշվի առնել հաշվարկային մոդելի չափերը հատակագծում և ըստ խորության: Հաշվարկային մոդելի չափերը նշվում են առաջադրանքում:

161. Կանխատեսման խնդիրները կարող են ներառել.

1) հիմնատակերի գրունտների կրող հատկությունների փոփոխությունների կանխատեսում` հաշվի առնելով հիդրոերկրաբանական պայմանների կանխատեսվող փոփոխությունները,

2) փոսորակի ցանկապատի տեղադրման և շինության կառուցման արդյունքում գրունտների լարվածադեֆորմատիվ վիճակի փոփոխությունների կանխատեսում:

162. Փորձարարական հողամասերում աշխատանքները կարող են ներառել.

1) ցցերի ստատիկ և դինամիկ փորձարկում,

2) հիմնատակերի և հիմքերի հատվածների տեղադրում և փորձարկում և այլն:

163. Հատուկ հետազոտությունների կազմում կատարում են գոյություն ունեցող շենքերի և շինությանների հիմնատակերի գրունտների վիճակի հետազոտություն` շենքերի և շինությանների հիմնատակերի գրունտների վիճակի, դրանց շինարարակական կոնստրուկցիաների հետազննություն: Գոյություն ունեցող շենքերի և շինությանների հիմքերի հիմնատակերի գրունտների վիճակի հետազոտությունը պետք է իրականացնել շինարարության, շահագործման, վերակառուցման (այդ թվում վերնակառուցման, վերակառուցման,  շինարարական օբյեկտի ընդլայնման և տեխնիկական վերազննման) ընթացքում, այն դեպքերում, երբ հարակից գոտում հնարավոր են բացասական ազդեցություններ կամ իրականացվում են հետևյալ տեսակի աշխատանքները.

1) փոսորակների և խրամուղիների հորատանցում, ստորգետնյա հաղորդակցուղիների անցկացում, գոյություն ունեցող հիմքերի խորությունից ցածր տեղադրմամբ հետիոտն և տրանսպորտային թունելների անցկացում` հատկապես ջրիջեցման օգտագործմամբ և առանց փոսորակների և խրամուղիների պատերի ամրացման,

2) գոյություն ունեցող շենքերի հիմքերի ակտիվ գոտում լրացուցիչ լարվածություններ, լարվածությունների վերաբաշխում և գրունտների տեղաշարժեր առաջացնող նոր շենքերի կառուցում,

3) գրունտում պատերի կառուցման աշխատանքներ, ագույցի կամ ցցերի խփում գոյություն ունեցող շենքերի մոտ` դրանց հիմքերին դինամիկ բեռնվածքների փոխանցմամբ,

4) ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտից, մետրոպոլիտենի գծերից, գոյություն ունեցող շենքերի մոտ գտնվող շինություններում և արդյունաբերական կայանքներում տեղադրված սարքավորումներից դինամիկ ազդեցությունները:

164. Հետազոտության ընթացքում անհրաժեշտ է որոշել ինժեներաեկրաբանական պայմանների փոփոխությունը շենքերի և շինությունների կառուցման և շահագործման ժամանակահատվածում` հետևյալ խնդիրները լուծելու համար տվյալներ ստանալու նպատակով.

1) շենքերի և շինությունների վերակառուցման (ընդլայնման, կցակառուցման, վերնակառուցման, հարկի ներկառուցման, տեխնիկական վերազննման և այլն) հնարավորության որոշում` հիմքերի վրա ժամանակավոր և մշտական բեռների ավելացման դեպքում,

2) ձևախախտուների պատճառների բացահայտում և դրանց հետագա զարգացումը կանխելու համար միջոցառումների մշակում, ինչպես նաև շենքերի և շինությունների բնականոն շահագործման պայմանները վերականգնում,

3) շենքերի և շինությունների շինարարությունն ավարտելու հնարավորության և պայմանների որոշում` դրանց կառուցման երկարատև դադարեցումից հետո,

4) գոյություն ունեցողներին կցակառույց շենքերի հարման տեղերի վիճակի որոշում և դրանց կայունությունն ապահովման միջոցառումների մշակում,

5) նկուղների և այլ ստորգետնյա շինությունների ջրածածկման և թերջրածածկման պատճառների բացահայտում:

165. Շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների վիճակի հետազոտության կազմում կատարվում են հետևյալ աշխատանքները.

1) նախորդ տարիների (նախընտրելի է վերջին երկու տարիների) հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում (օգտագործման նպատակահարմարություն), 

2)  տեղադիտական հետազոտություն,

3) ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցում և նմուշառում,

4) ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ,

5) գրունտերի դաշտային հետազոտություններ,

6) հիդրոերկրաբանական հետազոտություններ,

7) գրունտերի հատկությունների լաբորատոր հետազոտություններ, ստորգետնյա և մակերեսային ջրերի և (կամ) գրունտներից ջրային լուծամզուկների ֆիզիկական հատկությունների և քիմիական կազմի որոշում,

8) հիմքերի ձևախախտումների հնարավոր պատճառ հանդիսացող վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրություն:

166. Աշխատանքները կատարվում են հաշվի առնելով ԳՕՍՏ 31937–2011 ստանդարտի պահանջները:

167. Շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների հետազոտությունը պետք է իրականացնել դրանց հիմքերի հետազոտության հետ միասին:

168. Հավաքածուի 18-20-րդ կետերով կարգավորվող տեղեկատվությունից և նյութերից բացի, պետք է հավաքագրվեն և մշակվեն.

1) հիմնատակերի գրունտների տեխնիկական մելիորացիայի և դրանց ամրապնդման, հիմքերի ուժեղացման վերաբերյալ նյութեր,

2) գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմքերի տեսակների և չափերի, նկուղների, ստորգետնյա շինությունների (ներառյալ ստորգետնյա հաղորդակցուղիների, գրունտում պատերի, չհանված ագույցային ցանկապատերի, ցամաքուրդի) և այլ խորացված շինությունների և դրանց վիճակի մասին տեղեկատվություն,

3) բարձր թրթռումով և այլ դինամիկ բեռնվածքներով սարքավորումների առկայության, թափառող հոսանքների աղբյուրների մասին տեղեկատվություն,

4) հետազոտվող շենքերի և շինությունների և շրջակա տարածքների կառուցապատման պատմության մասին տեղեկատվություն` հին հիմքերի, նախկինում գոյություն ունեցող կառուցապատման հետևանքով խտացված գրունտերով տարածքների բացահայտման նպատակով,

5) ուսումնասիրվող տարածքի սահմաններում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտության վերաբերյալ տարբեր տարիների տվյալներ, ներառյալ շենքերի և շինությունների ձևախախտումների մասին տվյալներ,

6) տարածքի, շենքերի և շինությունների վտանգավոր երկրաբանական գործընթացներից, այդ թվում` թերջրածածկումից, իրականացվող ինժեներական պաշտպանության և դրա արդյունավետության մասին տեղեկատվություն,

7) հիմքի տեղադրման նիշերի, դրանց կոնստրուկցիաների, նախագծային պլանավորման նիշերի, հիմնատակի գրունտների վրա հաշվարկված ճնշումների մասին տվյալներ պարունակող արխիվային նախագծային նյութեր,

8) հիմնատակի գրունտների վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտման համար (ջրատար հաղորդակցություններից արտահոսքեր, նկուղների ջրածածկումներ, ագրեսիվ արդյունաբերական հեղուկների արտահոսքեր) արտադրական գործընթացների ռեժիմի և տեխնոլոգիայի մասին տվյալներ,

9) արդյունաբերական կեղտաջրերով և պինդ թափոններով երկրաբանական միջավայրի աղտոտման, ցամաքուրդային ցանցի առկայության և դրա վիճակի մասին տեղեկատվություն,

10) ստորգետնյա ջրերի կազմի և մակարդակի, շինհրապարակում կամ դրա սահմանների մոտ գտնվող շենքերի և շինությունների ձևախախտումների և նստվածքների դիտարկման ցանցի առկայության մասին տեղեկատվություն:

169. Հավաքված նյութերի անալիզի հիման վրա գնահատում են ձևավորված բնական և տեխնածին իրադրությունը, ինժեներաերկրաբանական պայմանների տեխնածին փոփոխությունների դինամիկան և բնույթը, ինչպես նաև գնահատվում է նախորդ տարիների հետազոտությունների նյութերը և դրանց օգտագործման հնարավորությունը հետագա աշխատանքներում:

170. Հավաքածուի 28-րդ կետով սահմանված պահանջներից բացի տեղադիտական հետազոտության խնդիրում ներառվում են.

1) տարածքի պլանավորման թերությունների, ճահճացման զարգացման, թերջրածածկման, երկրի մակերևույթի նստեցման և երկրաբանական միջավայրի փոփոխությունների այլ դրսևորումների բացահայտում,

2) շենքերի և շինությունների վերակառուցվող և դրանց հարակից պատերի արտաքին և ներքին պատերի դիտողական արտաքին զննում և լուսանկարում` ձևախախտումներ ունեցող կոնստրուկտիվ տարրերի բացահայտման, ձևախախտումներ բնույթի գնահատման և պատճառները պարզելու նպատակով,

3) հետազոտվող շենքերում նկուղների, ստորգետնյա սրահների, տեխնիկական ընդհատակների, հետազոտվող շենքերի և շինությունների մոտ գտնվող խրամուղիների, փոսորակների, հողակույտերի առկայության և վիճակի որոշում,

4) ջրատար ինժեներական ցանցերի մուտքերի և ելքերի տեղակայման, հեղեղատար կոյուղու համակարգի և վիճակի, ցամաքուրդի, ջրիջեցման համակարգերի, հակազտիչ սարքերի, ջրամեկուսացման վիճակի և սալվածքի առկայության որոշում,

5) հնարավորության դեպքում ծածկված հեղեղատների, աղբանոցների, հանքերի, առվակների առկայության որոշում` նշելով լցովի գրունտների մոտավոր հզորությունը: Տեղադիտական հետազոտության ընթացքում անհրաժեշտ է նշել արդյունաբերական ջրերի և կեղտաջրերի ելքերը և կուտակումները, նավթամթերքների և այլ աղտոտող նյութերի դատարկման տեղերը:

171. Տեղադիտական հետազոտության ժամանակ պետք է անցկացնել շահագործման ծառայությունների աշխատակիցների հարցում տեղի ունեցող վթարային իրավիճակների մասին:

172. Օբյեկտի և հարակից տարածքի տեղադիտական հետազոտությունը, հիմքերի ուժեղացման տեղերի զննումը, տարածքի և շինությունների ինժեներական պաշտպանության համակարգի (ցամաքուրդ, հետապատեր և այլն) վիճակի գնահատումը առաջարկվում է անցկացնել նախագծային փաստաթղթերի մշակումը, շահագործումն և կառուցումն իրականացնող անձանց հետ միասին:

173. Նախորդ տարիների հետազննության նյութերի, այլ ֆոնդային նյութերի հավաքագրման, մշակման և անալիզի, տեղադիտական հետազոտության արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, կազմում են ուսումնասիրվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների նախնական քարտեզ: Բացի 129-141-րդ կետերով սահմանված պահանջներից, քարտեզում պետք է արտացոլվեն ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունները:

174. Ինժեներաերկրաբանական պայմանների նախնական քարտեզը օգտագործում են հետագա հետազննությունների ընթացքում` ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցման կատարման, գրունտերի դաշտային հետազոտությունների, երաերկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական, լաբորատոր և այլ հետազոտությունների մեթոդաբանության և ծավալների ընտրության ժամանակ` երկրաբանական միջավայրի տեխնածին փոփոխությունների բացահայտման և նախագծման համար անհրաժեշտ տվյալների ստացման համար:

175. Ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցման տեսակներն ու միջոցները պետք է ապահովեն հիմքի ներբանից ներքև հիմնատակի գրունտների մանրամասն հետազոտության և նմուշառման հնարավորությունը` տեխնածին բեռնվածքների ազդեցությանը ենթարկված, և ազդեցության գոտու սահմաններց դուրս գրունտների հատկությունների ֆիզիկամեխանիկական ցուցանիշների որոշման համար:

176. Ինժեներաերկրաբանական փորվածքների տեսակի ընտրությունը կատարում են համաձայն 41-րդ կետի` հաշվի առնելով սարքավորանքի մոտեցման և տեղակայման պայմանները գոյություն ունեցող կառուցապատման նեղ պայմաններում (այդ թվում նկուղային սենքերում), շինարարակամ փոսորոկների տեղակայումը, վթարային իրավիճակների առաջացման վայրերը, ինչպես նաև գրունտների տեղադրման պայմանները, կազմը և վիճակը, ստորերկրյա ջրերի առկայությունը, վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսները:

177. Նեղ պայմաններում (հատկապես նկուղային սենքերում) հորատանցքերի հորատման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել փոքրաչափ սարքավորումներ` համապատասխանող աղմուկից, փոշուց և գազից մարդկանց պաշտպանության պահանջներին:

178. Հետախուզահորերի հորատանցման ժամանակ դրանք պետք է տեղադրել այնպես, որ հետախուզահորի կարճ կողմը բացի հիմքը: Բոլոր հետախուզահորերում անհրաժեշտ է տալ հիմքերի տակի գրունտերի նկարագրությունը, արտացոլել գրունտների հետ հիմքերի հպման վիճակը, լուսանկարել և սխեմատիկ պատկերել (փռվածքը) հետախուզահորի պատերը 1:20 կամ 1:50 մասշտաբով:

179. Հիմքերի մոտ գտնվող հետախուզահորերի խորությունը չպետք է գերազանցի հիմքի ներբանի խորությունը ավելի քան 0.5-1.0 մ: Մինչև 1.5, 1.5-2.5 և 2.5 մ-ից ավելի հետախուզահորերի խորության դեպքում հատույթի հանձնարարելի մակերեսը կազմում է համապատասխանաբար 1.25, 2.0 և 2.5 մ2 է:

180. Հետախուզահորերի քանակը պետք է համաձայնեցվի շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների հետազոտությունը իրականացնող մասնագետների հետ:

181. Միաքարերը պետք է ընտրել յուրաքանչյուր տեսակի գրունտից անմիջապես հիմքի ներբանի տակից և հետախուզահորի հակառակ պատից:

182. Հիմքի ներբանի տակ գտնվող գրունտների հետազոտությունը և փորձարկումը կատարվում է հորատանցքերում, որոնք պետք է փորել հետախուզահորի հատակից կամ դրա մոտ:

183. Հիմքի ներբանի տեղադրման մեծ խորության դեպքում, ինչպես նաև  սալաքարային հիմքերի դեպքում խորհուրդ է տրվում հորատանցքերի հորատումը իրականացնել հիմքի միջով:

184. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունը որոշում են` ելնելով հիմնատակի սեղմվող հաստաշերտի խորությունից, շենքի կոնստրուկտիվ առանձնահատկություններից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից:

185. Աշխատանքների ավարտից հետո հորատանցքերը պետք է խցանվեն, իսկ հետախուզահորերը լցվեն դրանցից հանված գրունտով` շերտային խտացումով: Այն դեպքերում, երբ հանված գրունտը թրջվել է, սառել կամ խառնվել է շինարարական կամ կենցաղային թափոնների հետ, հետլիցքը պետք է կատարել ցածր խոնավությամբ տեղական գրունտով:

186. Սալվածքի ծածկերը, հատակի հակաճնշման ջրամեկուսացումը, հիմնատակի գրունտները և հիմքերը պաշտպանող պաշտպանիչ շերտերը խախտված  հետազննության ժամանակ պետք է վերականգնել աշխատանքների ավարտից հետո: Այդ աշխատանքների կատարումը պետք է կազմակերպի պատվիրատուն:

187. Լեռնային փորվածքների քանակը, տեղադրման սխեման և հորատանցման խորությունը աշխատանքային ծրագրում պետք է սահմանել հաշվի առնելով հետազոտվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրության պահանջվող մանրամասնությունը:

188. Ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցման ժամանակ պետք է իրականացնել միջոցառումներ գոյություն ունեցող հիմքերի հիմնատակերի գրունտների կառուցվածքը և վիճակը պահպանելու համար (կանխարգելելու թրջումը, սառեցումը, ողողումը, փխրունացումը և այլն):

189. Գրունտների և ստորգետնյա ջրերի նմուշառումը պետք է համապատասխանի   47-րդ կետի պահանջներին: Նմուշառումը պետք է կատարվի հիմքի ազդեցության գոտում և դրա սահմաններից դուրս գտնվող յուրաքանչյուր տեսակի գրունտից: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնածին ազդեցությունների ազդեցության գոտում գտնվող բոլոր գրունտները փոխում են իրենց լարվածության վիճակը և հատկությունները, ինչի հետևանքով նախկինում հետազոտությունների ժամանակ շինարարության համար հատկացված մեկ ինժեներաերկրաբանական տարրի սահմաններում` մինչև հիմնատակերի գրունտների հետազոտությունները սկսվելը, կարող են առաջանալ մի քանի նոր ինժեներաերկրաբանական տարրեր` տարբերվող վիճակով, մեխանիկական հատկություններով և երբեմն նույնիսկ կազմով:

190. Երկրաֆիզիկական հետազոտությունները խորհուրդ են տրվում կատարել հետևյալ խնդիրները լուծելու համար.

1) դատարկությունների, հին էրոզիոն ներկտրումների, թաղված կոնստրուկցիաների (հին հիմքերի), թաղված հին ջրհորների, աղբավայրերի, թաղման տեղերի, լքված և ըստ նշանակության չօգտագործվող հավաքիչների և այլ հաղորդակցուղիների որոնման,

2) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրության,

3) կտրվածքի մասնատման, այդ թվում խտացման և ամրացման տարբեր աստիճաններով գրունտի հաստաշերտը շերտերի բաժանման` հիմքերի տակ և դրանց սահմաններից դուրս,

4) ցցերի ընկղմման խորության որոշման,

5) ստորգետնյա հաղորդակցուղիներից ջրի արտահոսքի տարածքների բացահայտման և եզրագծման` կառուցապատված տարածքում կամ դրա անմիջապես մոտ:

191. Երկրաֆիզիկական մեթոդների ընտրությունը կատարում են 53-րդ կետի առաջարկությունների համաձայն:

192. Կապված կառուցապատված տարածքների ստորգետնյա հաղորդակցություններով և էլեկտրական մալուխներով հագեցածության, թրթռային խանգարումների առկայության հետ` աշխատանքային ծրագրում պետք է հիմնավորվեն սեյսմահետախուզական մեթոդների կիրառման հնարավորությունն ու պայմանները:

193. Անհրաժեշտ է օգտագործել խանգարումադիմացկուն սարքավորումներ, զտիչներ` չանցկացնող կայուն խանգարումների ամենահավանական հաճախականությունները (մասնավորապես` 50 Հց), աշխատանքները իրականացնել գիշերային ժամերին, այդ թվում` տրանսպորտի երթևեկության պատճառով:

194. Անհրաժեշտ է նաև օգտագործել երկրաֆիզիկական մեթոդների համալիր, որոնց տարբեր բաղադրիչները զգայուն չեն հետևյալ տեսակի խանգարումների նկատմամբ` սեյսմիկ մեթոդները, թրթռաչափությունը ավելի քիչ են զգայուն էլեկտրական խանգարումների նկատմամբ, էլեկտրաչափությունը` թրթռային խանգարումների:

195. Երկրաֆիզիկական հետազոտության տվյալների համաձայն հայտնաբերված անկանոն գոտիները պետք է հաստատվեն և ճշգրտվեն հետազոտության այլ մեթոդներով (հետախուզահորատումով, ինժեներաերկրաբանական փորվածքների հորատումով, ստատիկ զոնդավորումով):

196. Երկրաֆիզիկական հետազոտությունների կազմը, աշխատանքների ծավալները (ցանցը, կետերի քանակը), օգտագործվող կայանքների տեսակը և չափերը պետք է սահմանվեն հետազննությունների ծրագրում` ելնելով ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրության մանրամասներից և երկրաէլեկտրական կտրվածքի առանձնահատկություններից:

197. Գրունտների հետազննությունների դաշտային մեթոդները` օգտագործվող համապատասխան 59-րդ կետի կարող են օգտագործվել ամբողջ ծավալով շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների հետազոտության ժամանակ:

198. Գրունտների զոնդավորումն օգտագործվում է շենքերի և շինությունների հիմքերի տակ և դրանց սահմաններից դուրս տարբեր խտության և ամրության գոտիների առանձնացման համար, գրունտների հատկությունների տարածական փոփոխականության գնահատման համար: Թույլատրվում է զոնդավորում կատարել հետախուզահորերից հորիզոնական և թեք ուղղություններով` գոյություն ունեցող հիմքերի տակ գտնվող հիմնատակի գրունտների անհամասեռությունները բացահայտելու համար (դատարկություններ, հին փայտե ցցերի քայքայված փայտ և այլն): Նեղ պայմաններում զոնդավորման համար խորհուրդ է տրվում օգտագործել փոքրաչափ կայանքներ:

199. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ հիդրոերկրաբանական հետազոտությունները պետք է իրականացվեն  78-րդ կետում նշված խնդիրների, աշխատանքի կազմի և դրանց իրականացմանը ներկայացված պահանջներին համապատասխան:

200. Հիդրոերկրաբանական հաշվարկները (105-րդ կետ), հատուկ հիդրոերկրաբանական հետազոտությունները (102-րդ կետ), ներառյալ ձևախախտումների և պրոցեսների հաշվարկները` պայմանավորված ստորգետնյա ջրերով,  կանխատեսական գնահատումը (107-րդ կետ) կատարվում են առաջադրանքում նշված ծավալով` կախված շինության ռիսկայնության և պատասխանատվության մակարդակից,  բնական ու տեխնիկական պայմանների բարդությունից:

201. Փորձարարազտման աշխատանքները չպետք է իրականացվեն գոյություն ունեցող շինությունների անմիջական մոտակայքում (50 մ-ից պակաս)` հիմքերի նստվածքներից խուսափելու համար:

202. Գրունտների լաբորատոր հետազոտությունները պետք է իրականացնել 109-110-րդ կետերի համաձայն, այդ դեպքում շենքերի և շինությունների հիմքերի տակ գտնվող գրունտների հետազոտությունները պետք է կատարել` հաշվի առնելով տեխնածին ազդեցությունները, որոնց ենթարկվում են (երկարատև և հաճախ փոփոխվող ստատիկ և դինամիկ բեռնվածքներ, տարբեր քիմիական բաղադրիչներ պարունակող կեղտաջրերով թրջում):

203. Լաբորատոր պայմաններում գրունտների դեֆորմացիայի մոդուլը և ամրության բնութագրերը պետք է որոշել` հաշվի առնելով գոյություն ունեցող շենքի և շինության հիմնատակի փաստացի լարվածության վիճակը բնական խոնավությամբ և թրջված վիճակում գրունտների համար` թրջման համար օգտագործելով լուծույթներ և հեղուկներ` գոյություն ունեցող արտադրության տեխնոլոգիական գծերից հնարավոր արտահոսքերի հետ միատիպ կազմ ունեցող:

204. Նոր ձևավորված ինժեներաերկրաբանական տարրից յուրաքանչյուրը պետք է փորձարկել:

205. Հիմքերի ձևախախտումների հնարավոր պատճառ հանդիսացող վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրությունը կատարում են` հաշվի առնելով 119-124-րդ կետերը:

206. Բացի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներից հիմքերի հիմնատակերի գրունտների հետազոտության արդյունքների վերաբերյալ տեխնիկական հաշվետվությունում պետք է ներառել.

1) տեղեկատվություն շենքերի (շինությունների) կառուցման և շահագործման ժամանակահատվածում ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների, կանխատեսմանը դրանց համապատասխանության մասին,

2) ընդգծված ինժեներաերկրաբանական տարրի նորմատիվ և հաշվարկային ցուցանիշները` առանձին հիմքերի տակ գտնվող և դրանց ազդեցության գոտու սահմաններից դուրս գտնվող գրունտների համար,

3) առաջարկություններ շենքերի և շինությունների շահագործման պայմանների հուսալիության և անվտանգության բարելավման վերաբերյալ (դրանց հիմքերի ուժեղացման, հիմնատակերի ամրացման, պլանավորման թերությունների վերացման, շենքերի և շինությունների տեխնոլոգիական պրոցեսի և շահագործման ռեժիմի փոփոխության, ինժեներական պաշտպանության եղանակների կատարելագործման):

207. Տեխնիկական հաշվետվության գրաֆիկական մասը պետք է պարունակի ինժեներաերկրաբանական պայմանների քարտեզ (129-141-րդ կետեր), որի վրա պետք է անհրաժեշտ մանրամասնությամբ արտացվեն` տեխնածին բեռնվածքը, տնտեսական նպատակներով տարածքի օգտագործման առանձնահատկությունները, երկրաբանական միջավայրի առանձին բաղադրիչների փոփոխությունները:

208. Քարտեզների և երկրաբանական կտրվածքների վրա պետք է ցույց տալ հետազոտվող շենքի և շինության, ինչպես նաև մոտ գտնվող շինարարական օբյեկտների տեղադիրքը, այդ թվում հիմքերի, փոսորակների, ագույցային ցանկապատերի, գրունտում պատերի, հիմքային ցցերի սուր ծայրերի, հայտնաբերված ստորգետնյա նկուղային շինությունների և հաղորդակցուղիների տեղադրման նիշերը:

209. Երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգը կատարում են հատուկ հետազննությունների` շրջակա միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգի կազմում:

210. Երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգը, որպես կանոն, իրականացնում են բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում:

211. Դիտարկումները սկսվում են հետազննությունների փուլում տարածքի պլանավորման վերաբերյալ փաստաթղթերի պատրաստման համար և շարունակվում են ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ նախագծային փաստաթղթերի պատրաստման համար, իսկ եթե հնարավոր է վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացում` օբյեկտների կառուցման և շահագործման ժամանակ:

212. Երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգը անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրության համար.

1) վտանգավոր երկրաբանական պրոցեսների զարգացման դինամիկաի` լանջային պրոցեսների (սողանքների, փլուզումների, քարաթափվածքների), կարստի, ծովերի և ջրամբարների ափաքերումի, սելավների, ջրածածկումների, ապարների հողմահարման և այլն,

2) ջրածածկումների զարգացման, թերզարգացած տարածքների ձևախախտման, տարածքի նստման և նստեցման, այդ թվում սեյսմիկ ակտիվության հետևանքով,

3) գրունտների վիճակի և հատկությունների փոփոխությունների, ստորգետնյա ջրերի մակարդակային, ջերմաստիճանային և հիդրոքիմիական ռեժիմների, գրունտների սեզոնային սառեցման և հալեցման խորությունների,

4) շենքերի և շինությունների հիմքերի հիմնատակերի գրունտների նստման, ուռչման և այլ փոփոխությունների, ինժեներական պաշտպանության շինությունների վիճակը և այլն:

213. Տեղային մոնիթորինգի ժամանակ անհրաժեշտ է ապահովել երկրաբանական միջավայրի առանձին բաղադրիչների ժամանակի և տարածության մեջ փոփոխությունների քանակական բնութագրերի ստացումը` հետազոտվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների գնահատման և կանխատեսման համար, ինչպես նաև շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանության նախագծային լուծումների հիմնավորման համար:

214. Երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգի ժամանակ  ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում կարող են իրականացվել ինժեներաերկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ, գրունտների դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ: Ինժեներաերկրաբանական հետազննությունները կատարում են շենքերի և շինությունների հիմնատակում, ինչպես նաև երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման տարածքներում տեղադրված վերահսկիչ-չափիչ սարքավորումների օգտագործմամբ:

215. Տեղային մոնիթորինգը պետք է իրականացնել դիտարկման ցանցի բնորոշ տարածքներում (հարթակներում), սարքավորած կետերում (կայաններում, կետերում և այլն), որոնցից մի մասը նպատակահարմար է օգտագործել դիտարկումների համար օբյեկտի շինարարության ավարտից հետո:

216. Տեղային մոնիթորինգի ընթացքում պետք է իրականացնել ռեժիմային երկրաֆիզիկական  հետազոտություններ` միևնույն կետերում կամ միևնույն պրոֆիլներով պարբերաբար իրականացվող չափումներ, ամրացված տվիչներով և ընդունիչներով չափումներ, ինչպես նաև ռեժիմային հիդրոերկրաբանական դիտարկումներ հատուկ սարքավորված հորատանցքերում:

217. Դիտարկումների կազմը (տեսակները, դիտարկման ցանցի կետերի տեղադրումը), աշխատանքների ծավալը (կետերի քանակը, դիտարկումների պարբերականությունը և տևողությունը), տեղային մոնիթորինգի անցկացման մեթոդները (տեսողական և գործիքային), չափումների ճշտությունը պետք է հիմնավորել հետազննությունների ծրագրում` ելնելով շինության առանձնահատկություններից, ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններից և պրոցեսների զարգացման արագությունից (ինտենսիվությունից):

218. Տարածքի պլանավորման փաստաթղթերի պատրաստման համար հետազննությունների փուլում ստեղծված դիտարկման ցանցի առկայության դեպքում (հորատանցքեր, դիրքեր, կետեր), պետք է օգտագործել այդ ցանցը և, անհրաժեշտության դեպքում, իրականացնել դրա զարգացումը (կրճատումը), ճշտել դիտարկումների հաճախականությունը (պարբերականությունը), չափումների ճշտությունը և այլ հարաչափեր` ցանցի գործողության ընթացքում ստացված չափումների արդյունքների համաձայն:

219. Դիտարկումների տևողությունը պետք է լինի պրոցեսի դրսևորման մեկ սեզոնից ոչ պակաս, իսկ դիտարկումների հաճախականությունը (պարբերականությունը) պետք է ապահովի երկրաբանական միջավայրի բաղադրիչների փոփոխությունների ծայրահեղ (առավելագույն և նվազագույն) արժեքների գրանցումը դիտարկման ժամանակահատվածում:

220. Գեոդեզիական մեթոդներով երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգը` կապված վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման ճշգրիտ քանակական բնութագրերի ստացման անհրաժեշտության հետ կամ պայմանավորված հիդրոօդերևութաբանական գործոնների դրսևորմամբ, պետք է իրականացնել ինժեներագեոդեզիական և (կամ) ինժեներահիդրոօդերևութաբանական հետազննությունների իրականացման համապատասխան կանոնների դրույթներին համաձայն:

221. Հետազննությունների ավարտից հետո դիտարկման ցանցը պատշաճ վիճակում պետք է փոխանցվի ակտով պատվիրատուին (շինարարությունն իրականացնող անձին փոխանցելու համար) դիտարկումները շարունակելու համար:

 

6. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ  ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ (ԾՐԱԳԾԵՐԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱԿԱՊՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ

 

222. Տարածքի պլանավորման փաստաթղթերի պատրաստման և շինարարական հրապարակի (ծրագծերի) ընտրության (տեղակապման հիմնավորման) համար ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է ապահովեն շինարարության տեղամասի ինժեներաերկրաբանական պայմանների ուսումնասիրության և գնահատման համար անհրաժեշտ և բավարար տվյալների ստացումը, մասնավորապես`

1) տարածքի գործառական նշանակության` դրանց կայուն զարգացումն ապահովելու նպատակով,

2) շրջակա միջավայրի պահպանության,

3) տեղանքի բարդության (կառուցվածքային շերտերի)  բնութագրմամբ,

4) կառուցապատվող հողամասի սահմանների նախանշման,

5) տարածքների պաշտպանության  բնական և տեխնածին արտակարգ իրավիճակներից,

6)  ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսման:

223. Տարածքի պլանավորման փաստաթղթերի մշակման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման նպատակներն են.

1) տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների վերաբերյալ նյութերի և տվյալների ստացումը, 

2) շինարարական օբյեկտների պլանավորված տեղադրման որոշումը,   

3) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական երևույթներից ինժեներական պաշտպանության նախնական սխեմաների մշակումը:

224. Տարածքի պլանավորման փաստաթղթերի մշակման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում կատարվում են.

1) նախորդ տարիների հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում, դաշտային և կամերալ աշխատանքների կատարման ժամանակ դրանց օգտագործման հնարավորության գնահատում,

2) օդային և տիեզերական նյութերի վերծանում,

3) նախորդ տարիների հետազննության նյութերի, օդային  և տիեզերական նյութերի (հանույթների) և այլ տվյալների անբավարար լինելու դեպքում տարածքային պլանավորման փաստաթղթերի պատրաստման համար պետք է կատարել տեղադիտական հետազոտություն,

4) սեյսմիկության և սեյսմատեկտոնական պայմանների անալիզ (սեյսմամիկության մասին տեղեկությունների հավաքագրում և անալիզ (կատալոգների և երկրաշարժերի նկարագրությանների) և տարածքի սեյսմատեկտոնական պայմանների մասին):

225. Ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում կարող են իրականացվել ինժեներաերկրաբանական հանույթներ այն տարածքներում, որոնք բավարար չափով ուսումնասիրված չեն:

226. Ինժեներաերկրաբանական հանույթի դիտարկման կետերի (ներառյալ ինժեներաերկրաբանական փորվածքները) քանակը 1 կմ2-ի համար որոշվում է ինժեներաերկրաբանական պայմանների բարդությամբ և կազմում է 0.5–1.1` 1:200 000 մասշտաբի համար, 1–2.2` 1:100 000 մասշտաբի համար և 2.3–5.3` 1:50 000 մասշտաբի համար:

227. Տարածքի պլանավորման փաստաթղթերի մշակման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը պետք է պարունակեն բավարար տվյալներ տարածքի ինժեներաերկրաբանական շրջանացման և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի ենթարկված տարածքների քարտեզների կազմման համար:

228. Տարածքի պլանավորման փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսումը, որպես կանոն, իրականացվում է որակական կանխատեսման ձևով:

229. Կանխատեսումը պետք է կատարել նախորդ տարիների հետազննության նյութերի ամփոփման, օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանման հիման վրա` հաշվի առնելով տեղադիտական հետազոտությունների արդյունքները (դրանց կատարման դեպքում):

230. Ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսումը  պետք է ներառի բնական և տեխնածին գործոնների ազդեցության տակ ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների գնահատումը:

231. Ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսում մշակելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների առաջացման և զարգացման հնարավորության գնահատմանը, ինչպես նաև գրունտների կազմի, վիճակի և հատկությունների փոփոխություններին:

232. Տարածքի պլանավորման փաստաթղթերի պատրաստման համար  ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքների հիման վրա կազմված տեխնիկական հաշվետվության կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի  պահանջներին:

233. Տարածքի պլանավորման փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է ապահովեն.

1) շինարարական օբյեկտի պլանավորված տեղադրման գոտիների, հողամասերի սահմանների որոշման համար անհրաժեշտ տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների մասին նյութերի ձեռքբերում,

2) տարածքի տնտեսական յուրացման (շահագործման) ժամանակ նպատակահարմար և անվտանգ օգտագործման ապահովման նպատակով ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսման մշակում,

3) տարածքի ինժեներական նախապատրաստման, ինժեներական պաշտպանության և բարեկարգման հիմնավորման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում:

234.  Տարածքի պլանավորման փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.

1) նախորի տարիների հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում, դաշտային և կամերալ աշխատանքների կատարման ժամանակ դրանց օգտագործման հնարավորության գնահատում,

2) օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանում,

3) սեյսմիկության և սեյսմատեկտոնական պայմանների անալիզ (սեյսմամիկության մասին տեղեկությունների հավաքագրում և անալիզ (կատալոգների և երկրաշարժերի նկարագրությանների) և տարածքի սեյսմատեկտոնական պայմանների մասին):

4) տեղադիտական հետազոտություն,

5) ինժեներաերկրաբանական հանույթ:

235. Հատուկ ինժեներական հետազննությունների կազմում կարող է իրականացվել երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգ, եթե դա նախատեսված է առաջադրանքով (209-221-րդ կետեր):

236. Ինժեներաերկրաբանական հետազննություններին կազմում կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.

1) գոյություն ունեցող մշակութային ժառանգության օբյեկտների որոնում և հետազոտություն և հնագիտական հետազոտություններ,

2) զինվորական թաղման վայրերի որոնում, հայտնաբերում և նույնականացում,

3) նախկին ռազմական գործողությունների գոտիներում և զինվորական կազմավորումների տեղակայման տարածքներում պայթունավտանգ առարկաների որոնում և ուսումնասիրություն:

237. Վերոնշյալ աշխատանքները կատարվում են համապատասխան լիազորություններ ունեցող կազմակերպությունների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

238. Նախորդ տարիների հետազննության նյութերի հավաքագրումը, ուսումնասիրությունը և մշակումն անհրաժեշտ է իրականացնել  17-րդ կետի համաձայն:

239. Օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանումն առաջարկվում է իրականացնել երեք փուլով.

1) նախադաշտային ժամանակահատվածում նախնական վերծանում,

2) դաշտային պայմաններում վերծանում,

3) վերջնական վերծանում նյութերի կամերալ մշակման և տեխնիկական հաշվետվության պատրաստման համար:

240. Տեղադիտական հետազոտությունը կամ ինժեներաերկրաբանական հանույթը պետք է իրականացնել տարածքի հատակագծման փաստաթղթերի հիմնավորման համար` նախորդ տարիների հավաքագրված հետազննության նյութերի, օդային և տիեզերական նյութերի (հանույթների) և այլ տվյալների անբավարար լինելու դեպքում:

241. Տեղադիտական հետազոտություններն իրականացվում են 28-րդ կետի համաձայն` շինարարական հրապարակի տարածքում կամ գծային ենթակառուցվածքների ծրագծերում:

242. Գծային կառուցվածքների ծրագծերի երկայնքով նախատեսվում են բնահատուկ ինժեներաերկրաբանական պայմաններով վճռական հատվածները, այդ թվում յուրահատուկ գրունտների տարածման, վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների, բնական և արհեստական խոչընդոտների միջով գծային ենթակառուցվածքների ծրագծերի անցման տեղերի տարածքները:

243. Շինարարական  օբյեկտների տեղակապման  համար շինարարական  հրապարակի ինժեներաերկրաբանական հանույթը պետք է իրականացնել առաջադրանքում  նշված մասշտաբով կամ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի համապատասխան: Բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում հանույթի մասշտաբի մեծացումը և պարզ ինժեներաերկրաբանական պայմաններում դրա փոքրացումը` հաշվի առնելով նախագծվող օբյեկտների բնույթը, թույլատրվում է պատվիրատուի համաձայնությամբ`  ծրագրում հիմնավորելու դեպքում:

244. Ինժեներաերկրաբանական հանույթի սահմանները պետք է որոշել նախագծվող օբյեկտի ենթադրյալ տեղադրման սահմաններին համապատասխան` հաշվի առնելով երկրամորֆոլոգիական տարրերի և ջրագրական ցանցի դիրքը, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացումը և երկրաբանական միջավայրի հետ օբյեկտի փոխազդեցության ոլորտը:

245. Գծային օբյեկտների ծրագծերում ինժեներաերկրաբանական հանույթը, որպես կանոն, իրականացնում են տարածքի տեղադիտական հետազոտության ժամանակ նախանշված վճռական հատվածներում:

246. Ինժեներաերկրաբանական հանույթի կազմում իրականացնում են հետևյալ աշխատանքները և համալիր հետազոտությունները.

1) ինժեներաերկրաբանական փորվածքների hորատանցումը` դրանց փորձարկմամբ,

2) ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ,

3) ջրաերկրաբանական հետազոտություններ,

4) գրունտների հատկությունների լաբորատոր հետազոտություններ և ստորգետնյա ջրերի քիմիական անալիզ,

5) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների ուսումնասիրություն,  տարածքի ինժեներական պաշտպանության առաջարկությունների մշակմամբ,

6) գրունտների դաշտային ուսումնասիրություններ (կատարվում են անհրաժեշտության դեպքում, ծրագրում  հիմնավորման դեպքում):

247. Հարթակներում հանույթի սահմաններում դիտարկման կետերի քանակը (այդ թվում ինժեներաերկրաբանական փորվածքների) պետք է որոշել համաձայն 21-րդ աղյուսակի` ելնելով հանույթի մասշտաբից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից` որոշվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի համապատասխան, նախատեսելով փորվածքների թվի կրճատում` լեռնային ապարների մերկացումների առկայության հաշվին:

 

Աղյուսակ 21

 

Ինժեներաերկրաբանական հանույթի ժամանակ դիտարկման կետերի քանակը` կախված հանույթի մասշտաբից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգերից

 

N Ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգը Ինժեներաերկրաբանական հանույթի դիտարկման կետերի քանակը 1 կմ2-ի համար (համարիչում), այդ թվում ինժեներաերկրաբանական փորվածքները (հայտարարում)
Ինժեներաերկրաբանական հանույթի մասշտաբը
1:25 000 1:10 000 1:5 000 1:2 000
1. I 6/2,4 25/9 50/25 200/100
2. II 9/3 30/11 70/35 350/175
3. III 12/4 40/16 100/50 500/250

 

248. Ինժեներաերկրաբանական փորվածքների մի մասը թույլատրվում է փոխարինել երկրաֆիզիկական դիտարկումներով` ծրագրում համապատասխան հիմնավորման դեպքում (բայց ոչ ավելի, քան 25%):

249. Այն տարածքում, որտեղ նախկինում կատարվել է բավարար քանակությամբ փորվածքների հորատանցում (աղյուսակ 21-ում նշվածից ոչ պակաս), ինժեներաերկրաբանական կտրվածքը հաստատելու համար պետք է լրացուցիչ իրականացվեն ստուգիչ փորվածքներ (նախկինում կատարված փորվածքների 5%-ից ոչ պակաս:)

250. Փորվածքներն ու դիտարկման կետերը պետք է խտացվեն ինժեներաերկրաբանական բարդ պայմաններ ունեցող տեղամասերում և տարբեր երկրամորֆոլոգիական տարրերի ու լանդշաֆտների տիպերի միացման տեղերում:

251. Ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցման խորությունն ինժեներաերկրաբանական հանույթի ժամանակ պետք է ապահովի ինժեներաերկրաբանական կտրվածքի ուսումնասիրությունը և ջրաերկրաբանական պայմանների գնահատումը` երկրաբանական միջավայրի հետ նախագծվող օբյեկտների  փոխազդեցության ենթադրվող  ոլորտի սահմաններում:

252. Գծային ենթակառուցվածքների ծրագծերի հիմնային հատվածներում դիտարկման կետերը, այդ թվում ինժեներաերկրաբանական փորվածքները պետք է տեղադրել  ծրագծի երկայնքով և լայնադրակներով:

253. Բարդ ինժեներաերկրաբանական պայմաններ ունեցող, այդ թվում` երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգածման, յուրահատուկ գրունտների տարածման  տեղամասերում,  անհրաժեշտ է տեղադրել լայնադրակներ` 3-ից մինչև 5 փորվածքներով և մեծացնել ինժեներաերկրաբանական հանույթի գոտու լայնությունը :

254. Ծրագծի երկայնքով ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև  հեռավորությունը պետք է ընդունել` ելնելով ծրագծի նշանակությունից (տեսակից), երկարությունից, ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից` 500մ-ից մինչև 1000մ միջակայքում, իսկ հորատանցքերի խորությունը` նախագծվող օբյեկտի նախնական տեխնիկական  բնութագրերին  համապատասխան:

255. Բնական և արհեստական խոչընդոտներով գծային ենթակառուցվածքների ծրագծի հորատանցման  տեղամասերում անհրաժեշտ է իրականացնել մեկից մինչև երեք ինժեներաերկրաբանական հորատանցքեր` 5-ից մինչև 10 մ խորությամբ:

256. Ինժեներաերկրաֆիզիկական հետազննությունները կատարվում են հետևյալ խնդիրների լուծման համար.

1)  լեռնային փորվածքների միջև երկրաբանական կառուցվածքի պարզաբանում (այդ թվում հիմնական ապարային առաստաղի դիրքի, չորրորդական նստվածքների հզորության և հողմահարման կեղևի որոշում),

2) ժայռային և դիսպերսային գրունտների կտրվածքի մասնատում տարբեր քարաբանական կազմի և վիճակի շերտերի,

3) ջրաերկրաբանական  պայմանների նախնական գնահատում,

4) վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների սահմանների որոշում,

5) բարձր ճաքավորության գոտիների, տեկտոնական խախտումների, երկրադինամիկական գոտիների և ակտիվ ճեղքման կառուցվածքների հայտնաբերում և եզրագծում:

257. Երկրաֆիզիկական դիտարկումների կետերի և պրոֆիլների քանակը որոշվում է ինժեներաերկրաբանական հանույթների  մասշտաբից (21-րդ աղյուսակ)` հաշվի առնելով 7-րդ աղյուսակի առաջարկությունները: Նշված անոմալային տարածքներում դիտարկման ցանցը  խտացվում է:

258. Գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի նախնական գնահատման համար կարող են օգտագործվել նմանատիպ գրունտների համար ընդունված  հարաբերակցական կախվածությունները:

259. Գրունտների դաշտային հետազոտությունները կատարվում են`

1) զանգվածի մեջ գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների գնահատման համար,

2) գրունտների հատկությունների տարածական փոփոխականության բնույթը պարզելու համար,

3) քարաբանական մարմինների (շերտերի, ենթաշերտերի, ոսպնյակների) սահմանները ճշտելոււ և դրանց հնարավոր փոփոխությունները վերահսկելու համար,

4) այլ նպատակների համար:

260. Գրունտների դաշտային հետազոտություններ կատարելու անհրաժեշտությունը, դրանց մեթոդները և ծավալները պետք է սահմանվեն ծրագրով` հաշվի առնելով հետազոտվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունը: Հետազննության այս փուլում առաջարկվում է  օգտագործել զոնդավորում (9-15-րդ աղյուսակներ):

261. Հիդրոերկրաբանական հետազոտությունները պետք է իրականացվեն 78-րդ կետի համաձայն` ջրատար հորիզոնների տեղադրման պայմանների ուսումնասիրության համար, վերգետնյա և ստորգետնյա ջրերի տեղադրման խորության գնահատման, ստորգետնյա ջրերի քիմիական կազմի ուսումնասիրության համար:

262. Ջրատար հորիզոնների տեղադրման պայմանների ուսումնասիրությունը, վերգետնյա և ստորգետնյա ջրերի տեղադրման խորության գնահատումը, ստորգետնյա ջրերի քիմիական կազմի ուսումնասիրությունն իրականացնում են` օգտագործելով ֆոնդային նյութերի հավաքագրման և անալիզի, տարածքի տեղադիտական հետազոտության, ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման, երկրաֆիզիկական և լաբորատոր հետազոտությունների կատարման արդյունքները:

263. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատանցման խորության վրա գտնվող յուրաքանչյուր ջրատար հորիզոնից  պետք է վերցնել ոչ պակաս, քան երեք ջրի նմուշ քիմիական անալիզի համար:

264. Ջրատար հորիզոնի ջրաերկրաբանական հարաչափերը բնութագրվում են նմանատիպ օբյեկտներով, տեղեկատվական, ֆոնդային և հրապարակված նյութերով:

265. Գրունտների հատկությունների ցուցանիշների լաբորատոր որոշումը պետք է իրականացնել յուրաքանչյուր ընտրված շերտի գրունտների դասակարգման համար` համաձայն ԳՕՍՏ 25100-2020 ստանդարտի, գրունտների կազմի ու ֆիզիկական բնութագրերի գնահատման համար` համաձայն ԳՕՍՏ 5180-2015 ստանդարտի:

266. Գրունտների ֆիզիկական բնութագրերի որոշման քանակը պետք է բավարար լինի ընտրված շերտերի ստատիկորեն ապահովված բնութագրեր ստանալու համար` ԳՕՍՏ 20522-2012 ստանդարտի պահանջներին համապատասխան:

267. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ գրունտների հատկությունների լաբորատոր որոշման տեսակները որոշվում են համաձայն 18-րդ աղյուսակի:

268. Շինարարական օբյեկտների, ինչպես նաև գծային ենթակառուցվածքների համար գրունտների  ամրության և ձևախախտման հատկությունների բնութագրերի գնահատումը պետք է իրականացնել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի:

269. Խոշորաբեկոր և ժայռային գրունտների կազմի ու վիճակի բնութագրերը պետք է տրվեն դրանց ակնադիտական նկարագրության արդյունքների (ապարագիտական կազմ, բեկորների չափ, դրանց տոկոսային պարունակություն, լցանյութի կազմ և վիճակ, ճաքավորություն, հողմահարման աստիճան և այլն) հիման վրա` օգտագործելով տեղեկատվական աղյուսակային տվյալները, ինչպես նաև ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները:

270. Գրունտների հատկությունները գնահատելիս թույլատրվում է օգտագործել ինժեներաերկրաբանական անալոգիայի մեթոդը (որպես օժանդակ մեթոդ):

271. Ստորգետնյա ջրերի քիմիական կազմը որոշելիս կատարվում է ստանդարտ քիմիական անալիզ: Ջրի ստանդարտ քիմիական անալիզի ցուցանիշների կազմը պետք է որոշվի 19-20-րդ աղյուսակների համաձայն:

272. Տարածքի պլանավորման փաստաթղթղերի պատրաստման համար կատարվող հետազննությունների ժամանակ ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսումը պետք է իրականացնել (ճշտել) 228-րդ կետի համաձայն` նախորդ տարիների  հետազննության նյութերի, օդային և տիեզերական նյութերի (հանույթների) և հետազոտվող տարածքի ինժեներաերկրաբանական քարտեզագրական տվյալների ընդհանրացման հիման վրա` հաշվի առնելով տեղադիտական հետազոտություններն արդյունքները:

273. Տարածքի պլանավորման փաստաթղթղերի պատրաստման համար իրականացվող ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքների վերաբերյալ տեխնիկական հաշվետվության կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին: Տեխնիկական հաշվետվության եզրակացության մեջ պետք է ձևակերպված լինեն հետագա ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման վերաբերյալ առաջարկությունները:

274. Շինարարական հրապարակների (ծրագծերի) ընտրության (ներդրումների հիմնավորման)   համար իրականացվող ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է ապահովեն շինարարական հրապարակների (ծրագծերի) տեղակայման հնարավոր տարբերակների (տեխնիկատնտեսապես նպատակահարմար) ինժեներաերկրաբանական պայմանների վերաբերյալ նյութերի ստացումը.

1) շինարարության բազային արժեքի որոշման համար,

2) ծավալահատակագծային և կոնստրուկտիվ սկզբունքային լուծումների, ինչպես նաև շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանության վերաբերյալ որոշումների ընդունման համար,

3)  շինարարական օբյեկտների և գծային ենթակառուցվածքների տեղադրմամբ (ներառյալ գոյություն ունեցող ինժեներական ցանցերին և հաղորդակցուղիներին միացման տեղերը) իրավիճակային հատակագծի (սխեմայի) կազմման համար,

4) հատկացված հողամասի չափի հաշվառմամբ և շինարարական օբյեկտի երկրաբանական միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ օբյեկտի գլխավոր հատակագծի կազմման համար:

275. Օբյեկտի յուրաքանչյուր տեղադրման տարբերակի տարածքում շինարարական հրապարակի (ծրագծի) ընտրության համար ինժեներարկրաբանական հետազննությունների կազմում իրականացվում են աշխատանքներ և համալիր ուսումնասիրություններ 233-րդ կետի պահանջներին համապատասխան, վերլուծում են հրապարակների (ծրագծերի) տեղադրման մրցակցային տարբերակների ինժեներաերկրաբանական պայմանները, հիմնավորում են ինժեներաերկրաբանական պայմանների համաձայն շինհրապարակի տեղակայման կամ գծային ենթակառուցվածքի ծրագծի արդյունավետ տարբերակի ընտրությունը:

276. Շինարարական հրապարակների (ծրագծերի) ընտրության համար իրականացվող ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքների վերաբերյալ տեխնիկական հաշվետվության կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին:

 

7. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

277. Ինժեներաերկրաբանական հետազննություններ շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման համար` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի,  իրականացվում են մեկ կամ երկու փուլով:

278. Ինժեներաերկրաբանական հետազննություններ շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման համար երկու փուլով իրականացվում են հետևյալ դեպքերում.

1) տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների և տեխնածին ազդեցությունների գործոնների անբավարար (բոլոր անհրաժեշտ տվյալները բացակայում են)  ուսումնասիրվածության դեպքում,

2) շենքերի և շինությունների տեղադիրքի վերջնական ընտրության վերաբերյալ (բնական և արհեստական խոչընդոտների միջով ծրագծի անցումների), հիմքերի տեսակների ընտրության վերաբերյալ նախագծային լուծումների ընդունման համար նյութերի և տվյալների բացակայության բեպքում,

3) շինարարական օբյեկտների ինժեներական պաշտպանության վերաբերյալ նախագծային լուծումների ընդունման համար նյութերի և տվյալների բացակայության դեպքում:

279. Ինժեներաերկրաբանական հետազննությունները իրականացնում են մեկ փուլով, եթե տարածքը լավ ուսումնասիրված է ինժեներաերկրաբանական առումով, նյութերն ու տվյալները բավարար են (առկա են բոլոր անհրաժեշտ տվյալները) նախագծվող օբյեկտի վերջնական տեղադիրքի որոշման համար, հիմքերի տեսակի և խորության վերջնական ընտրության, ինչպես նաև ինժեներական պաշտպանության վերաբերյալ նախագծային որոշումների ընդունման համար: Այս դեպքում ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է իրականացվեն  7.2-րդ  բաժնի պահանջներին համապատասխան:

 

7.1. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ` ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

 

280. Նախագծային փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների առաջին փուլում իրականացնում են ընտրված հրապարակի (հատվածի, ծրագծի) ինժեներաերկրաբանական պայմանների համալիր ուսումնասիրություն և կազմում են շինարարության և շահագործման ընթացքւմ դրանց փոփոխությունների կանխատեսում`  մանրամասնությամբ, բավարար շենքերի և շինությունների դասավորության, կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումների, հիմքերի տեսակների նախնական ընտրության, նախագծվող օբյեկտի գլխավոր հատակագծի կազմման, ինժեներական պաշտպանության, երկրաբանական միջավայրի պաշտպանության և բնակչության համար անվտանգ կենսապայմանների ստեղծման միջոցառումների նախնական մշակման հիմնավորման համար:

281. Առաջին փուլում ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում իրականացնում են.

1) նախորդ տարիների հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում, դաշտային և կամերալ աշխատանքների կատարման ժամանակ դրանց օգտագործման հնարավորության գնահատում` 17-րդ կետի պահանջներին համապատասխան),

2) օդային և տիեզերական նյութերի (հանույթների) վերծանում (24-րդ կետի պահանջներին համապատասխան) ,

3) տեղադիտական հետազոտություն (28-րդ կետի պահանջներին համապատասխան) ,

4) ելակետային սեյսմիկության ճշտում և սեյսմիկ միկրոշրջանացում սեյսմիկ շրջանների համար` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի,

5) ինժեներաերկրաբանական հանույթ (129-141-րդ կետերիի պահանջներին համապատասխան):

282. Հատուկ ինժեներական հետազոննւթյունների կազմում կարող է իրականացվել երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգ (209-221-րդ կետեր), եթե դա նախատեսված է առաջադրանքով:

283. Ընտրված շինհրապարակի (ծրագծի) տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները ուսումնասիրելիս աշխատանքի կազմը և ծավալները պետք է բավարար լինեն հատակագծում և ըստ խորության ինժեներաերկրաբանական տարրի ընդգծման համար (համաձայն ԳՕՍՏ 20522-2012 ստանդարտի պահանջների)` լաբորատոր և դաշտային հետազոտությունների միջոցով գրունտների ամրության և ձևախախտման բնութագրերի, դրանց նորմատիվ և հաշվարկային արժեքների որոշմամբ: Ինժեներաերկրաբանական տարրերի համալիրն օգտագործվում է գրունտային զանգվածի ինժեներաերկրաբանական մոդելի ստեղծման համար:

284. Հարթակի ուսումնասիրվող տարածքի ինժեներաերկրաբանական հանույթը, որպես կանոն, կատարում են 1:5000 - 1:2000 մասշտաբներով (22-րդ աղյուսակ), գծային ենթակառուցվածքների մերձծրագծային շերտը` 1:10000 - 1:2000 մասշտաբներով: Մերձծրագծային շերտի լայնությունը որոշվում է 298-րդ կետի պահանջներով:

285. Բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ և եզակի օբյեկտների նախագծման ժամանակ թույլատրվում է կատարել 1:1000 - 1:500 մասշտաբով հանույթներ` ծրագրում համապատասխան հիմնավորման դեպքում:

286. Ինժեներաերկրաբանական հանույթի մասշտաբի ընտրությունը պետք է կատարել` կախված հետազոտվող տարածքի չափից, ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից, նախագծվող շենքերի և շինությունների տեսակից և նշանակությունից:

287. Ինժեներաերկրաբանական հանույթի սահմանները (բնական և արհեստական հիդրոդինամիկ սահմանները), որպես կանոն, սահմանվում են` կախված ուսումնասիրվող տարածքի հիմնական երկրամորֆոլոգիական տարրերի դիրքից, երկրաբանական կառուցվածքից և ջրաերկրաբանական առանձնահատկություններից` հաշվի առնելով հարակից տարածքում բնական գործոնների և տեխնածին ազդեցությունների համալիրի բացահայտման և ուսումնասիրման անհրաժեշտությունը`  պայմանավորւող նախագծվող օբյեկտի տարածքում վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացումը:

288. Ինժեներաերկրաբանական հանույթր կազմում իրականացնում են հետևյալ աշխատանքները և համալիր հետազոտությունները.

1) ինժեներաերկրաբանական փորվածքների hորատանցումը` դրանց փորձարկմամբ,

2) ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ,

3) գրունտների դաշտային հետազոտություններ,

4) ջրաերկրաբանական հետազոտություններ,

5) գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկությունների լաբորատոր հետազոտություններ և ստորգետնյա ջրերի քիմիական անալիզ:

289. Ինժեներաերկրաբանական հանույթի (այդ թվում ինժեներաերկրաբանական հորատանցքերի) կատարման ժամանակ ինժեներաերկրաբանական փորվածքների քանակը պետք է սահմանել ծրագրում` կախված հանույթի ընդունված մասշտաբից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից` համաձայն 22-րդ աղյուսակի, հաշվի առնելով նախկինում հորատված փորվածքները, որոնց վերաբերյալ տվյալները մնում են արդիական ինժեներաերկրաբանական հանույթի կատարման ժամանակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի:

 

Աղյուսակ 22

 

Ինժեներաերկրաբանական փորվածքների քանակը ինժեներաերկրաբանական հանույթի ժամանակ` կախված դրա մասշտաբից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից

 

N Ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգը Ինժեներաերկրաբանական փորվածքների քանակը ինժեներաերկրաբանական հանույթի 1 կմ2-ի համար  (համարիչում) և դրանց միջև հեռավորությունը (հայտարարում)
Ինժեներաերկրաբանական հանույթի մասշտաբը
1:5 000 1:2 000 1:1 000 1:500
1. I 25/200 100/100 300/60 -
2. II 35/170 175/75 575/45 -
3. III 50/150 250/65 750/35 1600/25
4. Ինժեներաերկրաբանական փորվածքների մինչև 1/3-ը թույլատրվում է փոխարինել ստատիկ (դինամիկ) զոնդավորման կետերով:
5. Ինժեներաերկրաբանական հանույթը 1:500 մասշտաբով իրականացնում են բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում` ծրագրում հիմնավորման դեպքում:

 

290. Ինժեներաերկրաբանական փորվածքների տեղադրումը հանույթի տարածքի սահմաններում պետք է իրականացնել տեղերում` ընտրված տեղադիտական հետազոտության ժամանակ ծրագծի դիտարկումների գործընթացում (համաձայն 30-38-րդ կետերի), նախատեսելով փորվածքների առավելագույն քանակը առանձին երկրամորֆոլոգիական տարրերի և վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների դրսևորումների միացման տեղերում:

291. Ինժեներաերկրաբանական փորվածքների խորությունը պետք է սահմանել` ելնելով երկրաբանական միջավայրի հետ նախատեսվող շինարարական օբյեկտների փոխազդեցության ենթադրվող ոլորտից, հաշվի առնելով նախագծվող շենքերի և շինությունների տեսակը և նշանակումը:

292. Փորվածքների խորությունը պետք է լինի առնվազն 2 մ-ով մեծ հիմքի  ենթադրվող խորության և սեղմվող հաստաշերտի նվազագույն խորության գումարից: Սեղմվող հաստաշերտի նվազագույն խորությունը պետք է ընդունվի համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի: Ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման ժամանակ հիմքի տարբեր լայնություններով շենքերի և շինությունների դասավորության հիմնավորման համար, ամբողջ տեղամասում հորատանցքերի խորությունը պետք է համապատասխանի սահմանված առավելագույնին:

293. Տվյալների բացակայության դեպքում սեղմվող հաստաշերտի նվազագույն խորության որոշման համար հետազոտության տվյալ փուլում փորվածքների խորությունը պետք է լինի 10 մ-ից ոչ պակաս (շինհրապարակի օբյեկտների համար):

294. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման եղանակի և տեսակի ընտրությունը պետք է սահմանել համաձայն Հավաքծուի 41-42-րդ կետերի:

295. Ինժեներաերկրաբանական փորվածքների մինչև 30% յուրահատուկ գրունտների տարածման հողամասերում պետք է հորատել յուրահատուկ գրունտների ամբողջ խորության կամ այն խորությամբ, որտեղ դրանց առկայությունը չի ազդի նախագծվող շենքերի և շինությունների կայունության վրա (համաձայն 357-րդ կետի):

296. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման տարածքներում փորվածքները պետք է հորատել պրոցեսի ակտիվ զարգացման գոտուց 3-5 մ ներքև:

297. Եթե հորատանցքի ենթադրվող խորության սահմաններում տեղադրված են ժայռային գրունտներ, դրանք պետք է հորատել թույլ ճաքավորված (թույլ հողմահարված) գրունտների առաստաղից 1-2 մ ներքև: Ժայռային գրունտների ճաքավորվածության աստիճանի գնահատումը լեռնային փորվածքների հորատման և հորատանցման ընթացքում խորհուրդ է տրվում կատարել համաձայն 23–րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 23

 

Կեռնում, մերկացումներում և լեռնային փորվածքներում ճաքերի նկարագրության համաձայն ժայռային գրունտների ճաքավորվածության աստիճանի գնահատում

 

 

N

Ժայռային գրունտների ճաքավորվածության աստիճան

Կեռնի վիճակի նկարագրություն

Մերկացումներում, լեռնային փորվածքներում ճաքերի նկարագրություն

Ճաքավորվածության մոդուլ

Ճաքավորվածության գործակից

Ճաքերի բնույթը

1.

Գործնականո-րեն չճաքավորված (միաձույլ)

Ճաքերը գործնականորեն բացակայում են

0,5-ից պակաս

1-2

1 մմ-ից պակաս լայնությամբ միակի մազաթելային և բարակ ճաքեր

2.

Թույլ ճաքավորված

Միջինը 1-1,5 մ մեկ թուլացման հարթություններով կեռն

0,5-1,5

2-5

1 մմ-ից պակաս լայնությամբ մազաթելային և բարակ ճաքեր` 2մմ լայնությամբ միակի ճաքերով

3.

Միջին ճաքավորված

Միջինը 0,5-1 մ մեկ թուլացման հարթություններով կեռն

5-10

5-10

1 մմ-ից պակաս լայնությամբ բարակ ճաքերի հետ (մինչև 50%) հանդիպում են մանր ճաքեր 2 -5 մմ լայնությամբ և միջին` 5-20 մմ լայնությամբ

4.

Ուժեղ ճաքավորված

Միջինը 0,1-0,5 մ մեկ թուլացման հարթություններով կտորներով կեռնի ելք

10-30

 

Մանր ճաքերի հետ հանդիպում են խոշոր ճաքեր 20-100 մմ լայնությամբ (10-20%)

5.

Շատ ուժեղ ճաքավորված

Ոչ ավել, քան 0,1 մ մեկ թուլացման հարթություններով մանր բեկորներով կեռնի ելք

30-ից ավել

10-ից ավել

Մանր և խոշոր ճաքերի հետ հանդիպում են 100 մմ-ից ավել լայնությամբ ճաքեր

6.

Թուլացման հարթություններ` սահքի մակերևույթներ, ճաքեր, կավային շերտեր և այլ առանց շաղկապման մակերևույթներ:

7.

Ապարների ճաքավորվածության մոդուլ` ճաքերի գլխավոր համակարգին ուղղահայաց չափման գծի 1 գծմ վրա ճաքերի քանակը:

8.

Ապարների ճաքավորվածության գործակից` լեռնային ապարների ճաքավորվածության մեծություն` արտահայտված ճաքերի ծավալի հարաբերությամբ ճաքերը պարունակող ապարների ամբողջ ծավալին:

 

298. Գծային շինության մերձծրագծային շերտի լայնությունը, ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև միջին հեռավորությունը և դրանց խորությունը պետք է ընդունել համաձայն 24-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 24

 

Գծային շինության մերձծրագծային շերտի լայնությունը, ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև միջին հեռավորությունը և դրանց խորությունը

 

N

Գծային շինության տեսակը

Ծրագծի շերտի լայնություն մ

Ինժեներաերկ

րաբանական հորատանցքերի միջև միջին հեռավորությունը մ

Ինժեներաերկրաբանական փորվածքի խորությունը (գետնի մակերևույթից), մ

1.

Երկաթուղի

200-500

250-500

Մինչև 5

Բայց ոչ պակաս, քան 2 մ ցածր գրունտի սառեցման նորմատիվ խորությունից

2.

Ավտոմոբիլային ճանապարհ

 200-500

350-500

3-5

3.

Մայրուղային

խողովակաշար

100-500

300-500

Խողովակաշարի տեղադրաման ենթադրվող խորությունից 1-2 մ ցածր

4.

Էստակադ վերգետնյա հաղորդակցուղի-ների համար

100

100-200

3-7

5.

Կապի և էլեկ-տրահաղորդման օդային գծեր լարումով, կՎ.

1) մինչև 35

2) 35-ից բարձր

100-300

100-300

1000-3000

500-1000

3-5

5-7

6.

Կապի և էլեկ-տրահաղորդման մալուխային գծեր

50-100

300-500

Խողովակաշարի տեղադրաման ենթադրվող խորությունից 2մ ցածր (ագույցի, ցցի ծայրի, ջրհորի)

Բայց ոչ պակաս, քան 1-2 մ ցածր գրունտի սառեցման նորմատիվ խորությունից

7.

Ջրմուղ, կոյուղի, ջերմային ցանց և գազատար

100-200

100-300

8.

Ստորգետնյա հավաքիչներ` ջրհոս և հաղոր-դակցուղային

100-200

100-200

Խողովակաշարի տեղադրաման ենթադրվող խորությունից 2մ ցածր (ագույցի, ցցի ծայրի)

9.

Յուրահատուկ գրունտների տարածման, վտանգավոր երկրաբանական պրոցեսների զարգացման, բնական և արհեստական խոչընդոտների վրայով անցումների տարածքներումպետք է փոքրացնել հեռավորությունը փորվածքների միջև և ավելացնել դրանց խորությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախատեսել առանձին լայնադրակներ` 3-ից մինչև 5 փորվածքներով:

10.

Ցցային հիմքերի վրա օդային էլեկտրահաղորդման գծերի կամ այլ շինությունների նախագծման ժամանակ փորվածքների խորությունըպետք է ընդունել` հաշվի առնելով 378-րդ կետը:

11.

Մեկ միջանցքում գծային ենթակառուցվածքների մի քանի ծրագծերի տեղադրման դեպքում փորվածքների քանակը և խորությունը պետք է սահմանել ծրագրում` ելնելով գծային ենթակառուցվածքների համապատասխան տեսակների համար առավելագույն խորություններից և փորվածքների միջև նվազագույն հեռավորություններից:

 12.

 Մերձծրագծային գոտու լայնությունը (եթե առաջադրանքում նշված չէ) որոշվում է` կախված տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից: Մերձծրագծային գոտու լայնության ավելի մեծ արժեքները պետք է կիրառել բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում: Քաղաքային կառուցապատման պայմաններում մերձծրագծային գոտու լայնությունը կարող է փոքրացվել` ծրագրում համապատասխան հիմնավորման դեպքում:

 

299. Քիչ ուսումնասիրված տարածքներում հետազոտվող տարածքի երկրաբանական կառուցվածքի և ջրաերկրաբանական պայմանների ընդհանուր օրինաչափությունների բացահայտման համար պետք է նախատեսել 292-րդ կետում նշված խորությունը գերազանցող խորությամբ ինժեներաերկրաբանական հիմնային հորատանցքերի հորատում: Հիմնային հորատանցքերի խորությունը հիմնավորվում է ծրագրում:

300. Հիմնային հորատանցքերի տեղադիրքը և քանակը պետք է սահմանել ծրագծային դիտարկումների ընթացքում, բայց մեկից ոչ պակաս ուսումնասիրվող տարածքի յուրաքանչյուր հիմնական երկրամորֆոլոգիական տարրի սահմաններում:

301. Ինժեներաերկրաբանական հետազննությունների առաջին փուլում նախագծային փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունները պետք է իրականացնել 53-րդ կետի համաձայն` ուսումնասիրվող տարածքում գրունտների զանգվածի կառուցվածքի անհամասեռությունների բացահայտման և վերահսկման, գրունտների հատկությունների գնահատման, կայուն ապարների բլոկների ընդգծմամբ կառուցվածքա-դինամիկ քարտեզագրման (ելակետային սեյսմիկության ճշտման ժամանակ), գրունտների սեյսմիկ և սեյսմոակուստիկ հատկությունների որոշման համար (տարածքում սեյսմիկ միկրոշրջանացում իրականացման և այլ խնդիրների լուծման ժամանակ): Գրունտների հատկությունների բնութագրերի արժեքները պետք է անպայման ճշտվեն ուղղակի լաբորատոր և դաշտային մեթոդներով:

302. Նշված խնդիրները լուծվում են ինչպես առանձին երկրաֆիզիկական մեթոդներով, այնպես էլ երկրաֆիզիկական մեթոդների համալիրով համաձայն 6-րդ աղյուսակի:

303. Տեղամասերում հետազոտությունների կատարման ժամանակ  երկրաֆիզիկական պրոֆիլների և դիտարկման կետերի ցանցը նշանակում են ինժեներաերկրաբանական հանույթի մասշտաբին  համապատասխան 22-րդ և 7-րդ աղյուսակների համաձայն: Երկրաֆիզիկական պրոֆիլների և դիտարկման կետերի քանակը պետք է սահմանել` հաշվի առնելով նախկինում կատարված աշխատանքների արդյունքները և դրանց արդիականությունը:

304. Գծային շինության ծրագծի շերտում ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ կատարելիս մերձծրագծային շերտի լայնությունը պետք է ընդունել 24-րդ աղյուսակի համաձայն: Հետազոտությունները պետք է իրականացել ծրագծի առանցքի երկայնքով և ծրագծի առանցքին ուղղահայաց լայնադրակներով-պրոֆիլներով: Լայնադրակների երկարությունը պետք է լինի մերձծրագծային շերտի լայնությունից ոչ պակաս: Դիտարկման կետերի տեղադրումը ծրագծի առանցքի երկայնքով և լայնադրակների վրա որոշվում է  համաձայն 7-րդ և 24-րդ աղյուսակների:

305. Ինժեներաերկրաբանական հետազննությունների առաջին փուլում ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների կազմում իրականացնում են անընդհատ էլեկտրամագնիսական և սեյսմոակուստիկ պրոֆիլավորում և զոնդավորում: Պրոֆիլավորման ժամանակ դիտարկման քայլը չպետք է գերազանցի ընդունող գծի երկարությունը (2-ից մինչև 10 մ): Պրոֆիլով զոնդավորման ժամանակ դիտարկման քայլը կարող է փոփոխվել` մեծանալով համասեռ հատվածների սահմաններում մինչև առաջին հարյուր մետրը և նվազելով հպման գոտիներում և տեղային անհամասեռություններում` մինչև առաջին մետրերը: Առանձին տարրերի (անհամասեռությունների) զոնդավորման ժամանակ կետերի միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն այդ տարրերի գծային չափերի 1/3-ը:

306. Տարբեր նշանակության մետաղական խողովակաշարերի ծրագծերի երկայնքով` պաշտպանիչ շինությունների նախագծման նպատակով, պետք է իրականացնել էլեկտրահետախուզական աշխատանքներ թափառող հոսանքները որոշելու և գրունտի կոռոզիոն ագրեսիվությունը գնահատելու համար` համաձայն ԳՕՍՏ 9.602-2015 ստանդարտի: Թափառող հոսանքների չափումները ծրագծի երկայնքով իրականացնում 1 կմ-ի վրա են մեկ կետ քայլով: Գրունտի կոռոզիոն ագրեսիվության գնահատման համար էլեկտրահետախուզական աշխատանքները կատարում են 50-100 մ քայլով` խողովակի տեղադրման խորությունների վրա (դրա վերին և ստորին մասերում):

307. Վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների և երևույթների զարգացման տարածքներում հետազոտությունները պետք է իրականացնել պրոֆիլներով կամ վտանգավոր երկրաբանական պրոցեսի մարմնի առանցքի երկայնքով տեղադրված զուգահեռ պրոֆիլների ցանցով: Պրոֆիլների քանակը որոշվում պրոցեսի զարգացման տարածքի գծային չափերով: Պրոֆիլները պետք է տեղադրել ամբողջ տարածքով, իմչպես նաև դրա սահմաններից դուրս:

308. Սողանքային պրոցեսների տարածքներում (պրոֆիլները տեղադրված են սողանքի մարմնի երկայնքով) և տեկտոնական խախտումների գոտիներում (պրոֆիլները տեղադրված են հնարավոր տարածմանը ուղղահայաց) համալիր հետազոտությունների կատարման ժամանակ օգտագործում են համալիր սեյսմիկ և էլեկտրահետախուզական հետազոտություններ` կետերի միջև 2-ից մինչև 10 մ քայլով` կախված մարմինների չափերից:

309. Հատուկ խնդիրների լուծման ժամանակ հնարավոր է միկրոմագնիսական և ծանրաչափական հանույթների կատարումը:

310. Հետազոտվող տարածքի յուրաքանչյուր երկրամորֆոլոգիական տարրի սահմաններում պետք է իրականացվի մեկից ոչ պակաս հարաչափական չափում:

311. Գրունտների դաշտային հետազոտությունները պետք է իրականացնել 59 կետի պահանջներին համապատասխան:

312. Զանգվածում գրունտների  հաստաշերտն առանձին շերտերի բաժանման, գրունտների հատկությունների տարածական փոփոխականության գնահատման, դրանց ամրության և ձևախախտման բնութագրերի նախնական գնահատման համար, ինչպես նաև 0.75 դ. միլիմետրից բարձր հոսունության ցուցանիշով կավային գրունտների, փխրուն ավազների, յուրահատուկ գրունտների տարածման տարածքների եզրագծման համար, ժայռային գրունտների մակերևույթի ռելիեֆի պարզաբանման, ողողաբեր և լցովի գրունտների խտացման և ամրացման աստիճանի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների որոշման, ջրահագեցած գրունտների համար օգտագործում են ստատիկ և դինամիկ զոնդավորում (9-15-րդ աղյուսակներ):

313. Ավազային գրունտների խտության, դրանց ամրության և ձևախախտման բնութագրերի որոշման համար կիրառում են նաև ստատիկ և դինամիկ զոնդավորում համաձայն 65-70-րդ կետերի:

314. Այն դեպքերում, երբ շինությունների և երկրաբանական միջավայրի փոխազդեցության ոլորտում տեղադրված անհամասեռ, բարակաշերտ, հոսուն կավային, ջրահագեցած ավազային, արհեստական, խոշորաբեկոր և այլ գրունտներ, որոնցից դժվար է ընտրել մենաքարեր` բարձր և նորմալ պատասխանատվության մակարդակների, անհավասար նստվածքների նկատմամբ զգայուն շենքերի և շինությունների նախագծման ժամանակ, գրունտային զանգվածի ամրության և ձևախախտման բնութագրերի որոշման համար կատարում են նաև այլ դաշտային մեթոդներ` նշված  8-րդ աղյուսակում: Այս դեպքում, որպես կանոն, կատարում են դրոշմոցով,  բնամասի կտրվածքով, պտտական կտրվածքով փորձարկումներ:

315. Ցցային հիմքերով շինությունների նախագծման ժամանակ կամ այն  դեպքում, երբ հիմքի տեսակը որոշված չէ գրունտային զանգվածի ամրության և ձևախախտման բնութագրերի որոշման համար իրականացնում են նաև ստատիկ զոնդավորում: Զոնդավորման կետերը (վեցից ոչ պակաս) որպես կանոն, տեղադրում են ինժեներա-երկրաբանական փորվածքների մոտ` ամբողջ մակերեսով, 100 մ-ից ոչ ավելի կողմով ցանցի վրա:

316. Ցցային հիմքերով գծային ենթակառուցվածքների համար ստատիկ զոնդավորումը պետք է կատարվի յուրաքանչյուր հորատանցքի մոտ:

317. Գրունտային զանգվածի ամրության և ձևախախտման բնութագրերի զանգվածի ամրության և դեֆորմացիոն բնութագրերը որոշելու համար հետլիցքով խրամուղներում գծային ենթակառուցվածքների նախագծման ժամանակ թույլատրվում է դաշտային մեթոդներ չօգտագործել:

318. Խոշորաբեկոր գրունտների և կոպճախառն ավազների հատիկաչափական կազմի որոշման համար դաշտային պայմաններում իրականացվում են նմուշների քարմաղում և ցրում ըստ ֆրակցիաների: Այդպիսի գրունտների բնական խոնավության և խտության որոշումը իրականացնում են համապատասխան ԳՕՍՏ 33028-2014, ԳՕՍՏ 28514-90 ստանդարտների, ինչպես նաև չափագրման և կշռման եղանակներով (մասնավորապես` չափման փոսիկի, չափման խորանարդի և այլն):

319. Խոշորաբեկոր գրունտների ամրության բնութագրերը որոշում են 72-րդ կետի համաձայն:

320. Խոշորաբեկոր գրունտների դասակարգման համար առաջարկվում է նաև կատարել գրունտների ապարագիտական տեսակավորում ըստ կոպճի և ճալաքարի ֆրակցիաների (ցրելուց հետո) և որոշել տարբեր ապարագիտական տարատեսակների տոկոսային պարունակություն:

321. Տարածքի սեյսմաբանական պայմանները հետազոտության տվյալ փուլում որոշում են ջրահագեցած ավազների նոսրացման հնարավորությունը դինամիկ զոնդավորման միջոցով:

322. Ջրաերկրաբանական հետազոտությունները պետք է իրականացնել ջրատար հորիզոնների տեղադրման պայմանները, կառուցվածքը և հզորությունը, ստորգետնյա ջրերի քիմիական կազմը, դրանց ագրեսիվությունը ստորգետնյա կոմունալ հաղորդակցուղիների և հիմքերի նյութերի նկատմամբ ուսումնասիրելու համար, ինչպես նաև նախագծվող շենքերի և շինությունների վրա ստորգետնյա ջրերի հնարավոր ազդեցության որակական գնահատման, այդ ազդեցությունները կանխելու նպատակով նախնական առաջարկությունների մշակման համար:

323. Յուրաքանչյուր ջրատար հորիզոն մինչև հորատանցքերի հորատման խորությունը պետք է բնութագրվի ջրի նմուշների առնվազն երեք ստանդարտ քիմիական անալիզներով:

324. Թերջրածածկումը գնահատելու համար կազմում են ստորգետնյա ջրերի տեղադրման խորության քարտեզ:

325. Գծային ենթակառուցվածքների ծրագծերի երկայնքով ինժեներաերկրաբանական կտրվածքների վրա պետք է ցույց տալ ստորգետնյա ջրերի մակերևույթը, հորատանցքերում  ջրի հայտնվելու և հաստատվելու մակարդակները:

326. Ջրաերկրաբանական հետազոտությունների կատարման ընթացքում ստացված տվյալների հիման վրա  105-րդ կետում նշված շինությունների համար կազմում են հիդրոիզոհիպսների քարտեզ:

327. Գրունտների նմուշների լաբորատոր հետազոտությունները և ստորգետնյա ջրերի քիմիական կազմի և գրունտներից ջրային լուծամզուկների որոշումը պետք է իրականացնել  109-րդ կետի պահանջներին համապատասխան:

328. Լաբորատոր հետազոտությունների տեսակները և գրունտների հատկությունների բնութագրերի որոշումների քանակը պետք է սահմանել ծրագրում` կախված գրունտների հատկությունների որոշման պահանջվող ճշտությունից, անհամասեռության աստիճանից և նախագծվող օբյեկտի պատասխանատվության մակարդակից (հաշվի առնելով տվյալ շրջնում նախկինում կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները): Գրունտների հատկությունների բնութագրերի քանակը պետք է բավարար լինի ինժեներաերկրաբանական տարրի անջատումը հիմնավորելու համար` համաձայն ԳՕՍՏ -2012 ստանդարտի:

329. Լաբորատոր պայմաններում դիսպերս գրունտներում ամրության և ձևախախտման բնութագրերի որոշումը պետք է իրականացնել կոմպրեսիոն սեղմման, մեկ հարթության կտրվածքի և եռառանցք սեղմման մեթոդներով համաձայն ԳՕՍՏ 12248-2010 ստանդարտի:

330. Եռառանցք սեղմման մեթոդով ստացված արդյունքները օգտագործում են նորմալ պատասխանատվության մակարդակի շինությունների համար կոմպրեսիոն սեղմման մեթոդներով ստացված փորձարկման արդյունքների ուղղման համար:

331. Թույլատրվում է որոշել գրունտների հատկությունների ամրության և ձևախախտման բնութագրերի նորմատիվ արժեքները համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի` կախված դրանց ֆիզիկական բնութագրերից` օդային էլեկտրահաղորդման գծերի (մինչև 35 կՎ), ստորգետնյա տեղադրման կապի և էլեկտրահաղորդման մալուխային գծերի, ցածր պատասխանատվության մակարդակի շինությունների, ինչպես նաև նորմալ պատասխանատվության մակարդակի շինությունների համար` նշված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերում:

332. Խոշորաբեկոր գրունտների ամրության հատկությունները թույլատրվում է որոշել հաշվարկով հատուկ մեթոդներով` ֆիզիկական հատկությունների լաբորատոր որոշման հիման վրա:

333. Հենարանային հորատանցքերից վերցված գրունտների նմուշներով որոշում են գրունտների բնութագրերի համալիրը, ներառյալ ամրության և ձևախախտման բնութագրերը:

334. Յուրահատուկ (ուռչող և նստումային), ինչպես նաև ժայռային գրունտների առկայության դեպքում կատարում են դրանց հանքային և (կամ) պետրոգրաֆիկ կազմի որոշում:

335. Ջրատար հորիզոններից վերցված ջրի նմուշների (մեկ ջրատար հորիզոններից երեքից ոչ պակաս) և գրունտներից վերցված ջրային լուծամզուկների (ստորգետնյա ջրերի մակարդակից վերև գտնվող յուրաքնչյուր ինժեներաերկրաբանական տարրի համար երեքից ոչ պակաս) քիմիական կազմը գնահատվում է ստանդարտ քիմիական վերլուծության անալիզի հիման վրա, ծրագրում հիմնավորման դեպքում` լիարժեք քիմիական անալիզի (20-րդ աղյուսակ):

336. Ջրի (միջավայրի) ագրեսիվության յուրաքանչյուր տեսակ պետք է հաստատվի ստորգետնյա ջրերի մակարդակի վերևից վերցված ջրի քիմիական կազմի և գրունտներից վերցված ջրային լուծամզուկների երեքից ոչ պակաս անալիզներով:

337. Ընդգծված ինժեներաերկրաբանական տարրի գրունտների ամրության և ձևախախտման հատկությունների ցուցանիշների նորմատիվ և հաշվարկային արժեքների որոշման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել նախկինում կատարված դաշտային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները` հաշվի առնելով վաղեմության ժամկետը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջները բավարարող, հետազոտության տարածքի (տեղամասի) սահմաններում և հարակից գոտում:

338. Հարակից գոտու լայնությունը պետք է ընդունել համապատասխան մասշտաբի ինժեներաերկրաբանական հանույթի փորվածքների միջև միջին հեռավորությանը հավասար` հաշվի առնելով ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգը և օբյեկտի տեղադիրքը երկրամորֆոլոգիական տարրերի սահմաններում: Ծրագրում հիմնավորելիս թույլատրվում է մեծացնել հարակից գոտին մեկ երկրամորֆոլոգիական տարրի սահմաններում:

339. Հարակից գոտուց դուրս իրականացված ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները պետք է օգտագործել գրունտների հատկությունների փոփոխությունների կանխատեսումները կազմելու և յուրացված (կառուցապատված) տարածքներում դրանց փոփոխությունները սահմանելու համար:

340. Նախագծային փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման առաջին փուլում ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսումը պետք է իրականացնել որակական կանխատեսման տեսքով:

341. Եթե որակական կանխատեսումը մշակվում է քաղաքաշինական գործունեության նախորդ փուլերում, ապա ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման առաջին փուլում.

1) ճշտում են հետազոտվող տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների կանխատեսումը (գրունտների կազմի, վիճակի և հատկությունների, ռելիեֆի, ստորգետնյա ջրերի, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների) շենքերի և շինությունների կառուցման և շահագործման ընթացքում,

2) սահմանում են քանակական ցուցանիշներ, որոնք օգտագործվում են երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների վտանգավորության կարգերի գնահատման ժամանակ` հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի  N 24-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-03-2024 «Վտանգավոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա» և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի  N 09-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» շինարարական նորմերի պահանջները:

342.  Շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման համար առաջին փուլում ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման արդյունքների հիման վրա տեխնիկական հաշվետվության կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին:

 

7.2. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ` ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

 

343. Շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների երկրորդ փուլում իրականացնում են նախագծվող շենքերի և շինությունների որոշակի տեղամասերի ինժեներաերկրաբանական պայմանների ճշտման,  շինարարության և շահագործման ընթացքում դրանց փոփոխությունների կանխատեսման` մանրամասնեցմամբ անհրաժեշտ և բավարար վերջնական ծավալա-հատակագծային լուծումների մշակման համար, նախագծվող շենքերի և շինությունների հիմնատակերի, հիմքերի և կոնստրուկցիաների հաշվարկման, շինարարության կազմակերպման նախագծի մշակման, ինժեներական պաշտպանության և հողային աշխատանքների կատարման մեթոդների հիմնավորման համար:

344. Ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է իրականացնել շենքերի և շինությունների տեղադրման տեղամասերում` համաձայն գլխավոր հատակագծի:

345. Գծային շինությունների նախագծման համար հետազննությունները կատարում են հետևյալ տեղամասերում.

1) որտեղ նախատեսվում է արհեստական շինությունների, փոսորակների, լիրքերի և այլնի կառուցումը,

2) ջրահոսքերի վրայով անցումներ,

3) տրանսպորտային և ինժեներական հաղորդակցուղիների հետ փոխհատումներ,

4) վտանգավոր երկրաբանական և ինժեներականերկրաբանական պրոցեսների զարգացման կամ սակավակայուն գրունտների տարածման:

346. Ինժեներաերկրաբանական աշխատանքների կազմը և ծավալները պետք է սահմանվեն ծրագրում` հաշվի առնելով շենքերի և շինությունների (ծրագծերի) տեսակը (նշանակությունը), դրանց պատասխանատվության մակարդակը, ինժեներա-երկրաբանական պայմանների բարդությունը, նախկինում կատարված հետազննությունների տվյալների առկայությունը, ինչպես նաև քանակական կանխատեսման կատարման համար անհրաժեշտ աշխատանքներն ու հետազոտությունները:

347. Ինժեներաերկրաբանական աշխատանքների կազմը և ծավալը պետք է սահմանվեն` հաշվի առնելով ինժեներաերկրաբանական տարրի վերջնական ընդգծման  [և (կամ) հաշվարկային գրունտային տարրի] ապահովման անհրաժեշտությունը, դրանց համար նորմատիվ և նախագծային ցուցանիշներ սահմանումը` հիմնվելով գրունտների ֆիզիկական, ամրության, ձևախախտման, ծծանցման և այլ հատկությունների բնութագրերի լաբորատոր և (կամ) դաշտային մեթոդներով որոշմաների վրա, ջրատար հորիզոնների ջրաերկրաբանական հարաչափերի, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների դինամիկայի քանակական բնութագրերի որոշման և շենքերի և շինությունների հիմնատակերի, հիմքերի և կոնստրուկցիաների հաշվարկման համար, դրանց ինժեներական պաշտպանության հիմնավորման, ինչպես նաև օբյեկտի գլխավոր հատակագծի մշակման և համաձայնեցման ժամանակ առաջացած առանձին խնդիրների լուծման համար այլ տվյալների ստացումը:

348. Ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում երկրորդ փուլում, որպես կանոն, կատարում են.

1) նախորի տարիների հետազննությունների և հետազոտությունների նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն և համակարգում, դաշտային և կամերալ աշխատանքների կատարման ժամանակ դրանց օգտագործման հնարավորության գնահատում համաձայն  17-րդ կետի,

2)   տեղադիտական հետազոտություն համաձայն  28-րդ կետի,

3)  սեյսմիկ շրջանների համար ելակետային սեյսմիկության ճշտում և սեյսմիկ միկրոշրջանացում` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջների, եթե դա չի կատարվել հետազննությունների առաջին փուլում,

4)  ինժեներաերկրաբանական փորվածքների հորատանցում և նմուշառում,

5)  ինժեներաերկրաֆիզիկական հետազոտություններ,

6)  գրունտերի դաշտային հետազոտություններ,

7)  հիդրոերկրաբանական հետազոտություններ,

8)  գրունտերի ֆիզիկամեխանիկական հատկությունների լաբորատոր հետազոտություններ, ստորգետնյա և գրունտներից ջրային լուծամզուկների քիմիական անալիզ:

349. Հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ և եզակի օբյեկտների նախագծման ժամանակ, բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմում, որպես կանոն, կատարում են երկրատեխնիկական հետազոտություններ (154-161-րդ կետեր) և երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգ (209-221-րդ կետեր):

350. Ինժեներաերկրաբանական հորատանցքերը պետք է տեղադրել նախագծվող շենքերի և շինությունների ուրվագծերի և (կամ) առանցքների երկայնքով` հիմքերի վրա բեռնվածքների և դրանց տեղադրման խորության կտրուկ փոփոխությունների տեղերում, երկրամորֆոլոգիական տարրերի սահմաններին:

351. Շենքերի և շինությունների երկրաբանական միջավայրի հետ փոխազդեցության ոլորտում ինժեներաերկրաբանական պայմանները ուսումնասիրելու համար` վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների առկայության դեպքում, անհրաժեշտության դեպքում, պետք է տեղադրել լրացուցիչ հորատանցքեր նախագծվող շենքերի և շինությունների ուրվագծերից դուրս, այդ թվում` հարակից տարածքում:

352. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև հեռավորությունները պետք է սահմանել 25-րդ աղյուսակի համաձայն` հաշվի առնելով նախկինում հորատված հորատանցքերը, որոնց տվյալների օգտագործման հնարավորությունը սահմանվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի` կախված ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից և նախագծվող շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակից:

 

Աղյուսակ 25

 

Ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև հեռավորությունները

 

N Իինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգը Ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև հեռավորությունները, մ, շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակների համար
բարձր նորմալ
1. I (պարզ) 75-50 100-75
2. II (միջին) 40-30 50-40
3. III (բարդ) 25-20 30-25
4. Ավելի մեծ հեռավորությունները պետք է ընդունել անհավասարաչափ նստվածքների նկատմամբ դյուրազգայուն շենքերի և շինությունների համար, ավելի փոքրերը` անհավասարաչափ նստվածքների նկատմամբ զգայունների համար` հաշվի առնելով տարածաշրջնային փորձը և նախագծման պահանջները:

 

353. Շենքերի և շինությունների հիմնատակերի անհամասեռ կազմով և վիճակով, փոփոխական հաստությամբ բնութագրվող գրունտների, ինչպես նաև վտանգավոր երկրաբանական պրոցեսների և նախագծվող օբյեկտների կայունության վրա ազդող այլ գործոնների առկայության դեպքում հորատանցքերի միջև հեռավորությունը թույլատրվում է ընդունել 20 մ-ից պակաս, և դրանք կարող են նաև հորատվել առանձին հիմքերի հենարանների տակ` ծրագրում համապատասխան հիմնավորման դեպքում:

354. Նորմալ պատասխանատվության մակարդակի շենքի և շինության ուրվագծի սահմաններում ինժեներաերկրաբանական հորատանցքերի ընդհանուր քանակը պետք է լինի երեքից ոչ պակաս, ներառյալ նախկինում հորատված հորատանցքերը, իսկ բարձր պատասխանատվության մակարդակի շենքերի և շինությունների համար` չորսից-հինգից ոչ պակաս (կախված շինությունների տեսակից և նշանակությունից):

355. Ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման ժամանակ նորմալ և բարձր պատասխանատվության մակարդակի շինարարական օբյեկտների նախագծման համար, որոնց լայնությունը և երկարությունը չեն գերազանցում 12 մ-ը, թույլատրվում է հորատել մեկ հորատանցք պարզ (I) և միջին (II) բարդության կարգերի ինժեներաերկրաբանական պայմաններ ունեցող տարածքներում և երկու հորատանցք` բարդ (III) կարգի տարածքներում:

356. Նորմալ պատասխանատվության մակարդակի շենքերի և շինությունների խմբի տեղադրման ժամանակ, որոնց շինարարությունը նախատեսվում է կրկնակի օգտագրծման նախագծային փաստաթղթերով, I (պարզ) և II (միջին) բարդության կարգերի ինժեներաերկրաբանական պայմաններ ունեցող տարածքներում թույլատրվում է սահմանափակվել հինգ հորատանցքերով` տեղադրված տեղամասի անկյուններում և կենտրոնում (եթե հորատանցքերի միջև հեռավորությունները չեն գերազանցում առավելագույն թույլատրելի սահմանները 25-րդ աղյուսակի  համաձայն), իսկ յուրաքանչյուր շենքի և շինության ուրվագծի սահմաններում ինժեներաերկրաբանական հորատանցքեր թույլատրվում է չնախատեսել:

357. Բնական հիմնատակի վրա նախագծված շենքերի և շինությունների  ինժեներա-երկրաբանական հորատանցքերի խորությունը պետք է լինի առնվազն 2 մ-ով մեծ, քան հիմքի նախատեսվող խորության և սեղմվող հաստաշերտի խորության գումարը: Շենքերի և շինությունների երկրաբանական միջավայրի հետ փոխազդեցության ոլորտում սեղմվող հաստաշերտի խորությունը հաշվարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի համաձայն և պատվիրատուի (նախագծային փաստաթղթերը պատրաստող անձի)  կողմից նշվում է առաջադրանքում:

358. Եթե հորատանցքի ենթադրվող խորության սահմաններում գտնվում են ժայռային գրունտներ, ապա լեռնային փորվածքները պետք է հորատել` հաշվի առնելով 295-րդ կետի պահանջները կամ հիմքի ներբանից 1-2 մ ցածր` ժայռային գրունտում դրա տեղադրման դեպքում:

359. Շենքերի և շինությունների փոխազդեցության ոլորտում յուրահատուկ գրունտների և վտանգավոր ինժեներաերկրաբանական պրոցեսների առկայության դեպքում հորատանցքերի խորությունը որոշվում է` հաշվի առնելով 295-րդ կետի պահանջները, բայց ոչ պակաս, քան նշված է  357-րդ կետում:

360. Սալային տիպի հիմքի դեպքում ինժեներականերկրաբանական հորատանցքերի խորությունը պետք է որոշվի 357-րդ կետի պահանջներին համապատասխան: Փորվածքների միջև հեռավորությունը որոշվում է  352-րդ կետի պահանջներով, բայց պետք է լինի 50 մ-ից ոչ ավելի, իսկ մեկ հիմքի տակ հորատանցքերի քանակը պետք է լինի երեքից ոչ պակաս:

361. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ, բարձր և նորմալ պատասխանատվության մակարդակների շինությունների ստորգետնյա մասերի նախագծման համար 5 մ-ից ավելի խորությամբ պատող կոնստրուկցիաներով փոսորակներում ինժեներաերկրաբանական հորատանցքերը տեղադրվում են փոսորակի պարագծով` առնվազն 20 մ քայլով: Նշված ձևով հորատանցքերի տեղադրման  հնարավորության փաստացի բացակայության դեպքում, հորատանցքերը հորատվում են 20x20 մ-ից ոչ ավելի ցանցով: Հորատանցքերի քանակը պետք է կախված լինի ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից և լինի առնվազն հինգը:

362. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունը պետք է լինի 5 մ ցածր պատող կոնստրուկցիաի ներբանի տեղադրման խորության մեկուկեսից, բայց 10 մ-ից ոչ պակաս պատող կոնստրուկցիաի ներբանից: Հորատանցքերի առնվազն 30%-ը, բայց երեքից ոչ պակաս, պետք է հորատվեն նշված խորությամբ:

363. Շինությունների ստորգետնյա մասերի համար առանց պատող կոնստրուկցիաների փոսորակներում ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունը պետք է լինի 5 մ ցածր փոսորակի խորության մեկուկեսից:

364. Դիսպերս գրունտներում ցցային հիմքերի ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունը պետք է ընդունել ՍՆիՊ 2.02.03-85 «Ցցային հիմքեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` ցցերի ստորին ծայրի տեղադրման նախագծվող խորությունից ցածր` սեղմվող հաստաշերտի խորությամբ, բայց ոչ պակաս, քան 5 մ:

365. Կախովի ցցերի խմբի վրա 3 ՄՆ-ից ավելի բեռնվածքի դեպքում, ինչպես նաև ամբողջ շինության տակ ցցային դաշտի առկայության դեպքում, դիսպերս գրունտներում հորատանցքերի 50%-ի խորությունը պետք է ընդունել ցցերի ստորին ծայրի նախագծվող խորությունից ցածր` 10 մ-ից ոչ պակաս:

366. 10×10 մ-ից մեծ չափերով ցցային դաշտերի և սալիկացցային հիմքերի օգտագործման դեպքում, հորատանցքերի 50%-ի խորությունը պետք է գերազանցի ցցերի նախատեսվող խորացումը սեղմվող հաստաշերտի խորությունից ոչ պակաս, ցցային դաշտի կամ սալիկի լայնության կեսից ոչ պակաս, բայց ոչ պակաս, քան 15 մ:

367. Ժայռային գրունտների մեջ ցցերի հենման կամ խորացման դեպքում ինժեներա-երկրաբանական հորատանցքերի խորությունը պետք է ընդունվի ցցերի ստորին ծայրի նախագծվող խորությունից 2 մ-ով ներքև, բայց ոչ պակաս, քան 1-2 մ թույլ ժայռային գրունտների առաստաղից ցածր (ուժեղ ճաքավորված և շատ ուժեղ ճաքավորված` համաձայն  23-րդ աղյուսակի):

368. Միայն դուրս քաշման աշխատող ցցերի համար հորատանցքերի խորությունը պետք է սահմանվի ցցերի ստորին ծայրի նախագծվող խորությունից 1 մ ցածր:

369. Ջրահոսքերի և արդյունաբերական թափոնների ու կեղտաջրերի կուտակիչների (պոչամբարների և շլամամբարների, ջրամոխրակույտերի և այլն) մինչև 25 մ բարձրությամբ պատող և ջրակարգավորող ամբարտակների (պատվարների) տարածքներում ինժեներաերկրաբանական հորատանցքերը պետք է տեղադրվեն ամբարտակների (պատվարների) առանցքների երկայնքով յուրաքանչյուր 50-150 մետր մեկ` կախված ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից:

370. Բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում ամբարտակի (պատվարների) 12 մ-ից ավելի բարձրության դեպքում պետք է նախատեսել լայնադրակներ յուրաքանչյուր 100-300 մետր մեկ` առնվազն երեք հորատանցքերով:

371. Ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունները պետք է ընդունել` հաշվի առնվեն ամբարտակի (պատվարի) և երկրաբանական միջավայրի փոխազդեցության ոլորտի չափերը (սեղմվող հաստաշերտի և ծծանցման գոտու), բայց ամբարտակների (պատվարների) մեկուկես բարձրությունից ոչ պակաս:

372. Արդյունաբերական թափոնների և կեղտաջրերի կուտակիչների թասի սահմաններում լրացուցիչ ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատում պետք է նախատեսել ինժեներաերկրաբանական հանույթի արդյունքները ճշտման, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հնարավոր աղտոտվածության գնահատման անհրաժեշտության դեպքում:

373. Կուտակիչների թասում լայնադրակների քանակը պետք է սահմանվի` կախված տարածքի երկրաբանա-ջրաերկրաբանական պայմաններից, հաշվի առնելով ստորերկրյա ջրերի ռեժիմի դիտարկման հորատանցքերի ուղղահատվածքների տեղակայումը: Լայնադրակների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 200-400 մ-ը, իսկ ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև առաջարկվում է կրճատել հեղեղատների և ձորակների կողերին գտնվող հորատանցքերի միջև հեռավորությունները` հեղուկ թափոնների և կեղտաջրերի կուտակիչների ձևավորման ժամանակ դրանց կայունությունը գնահատելու համար: Եթե կուտակիչների թասերի կողերը կազմված են ժայռային գրունտներից, հեղուկ թափոնների արտահոսքի հնարավորությունը պարզելու համար անհրաժեշտ է անցկացնել ժայռային գրունտների ճաքավորության  և թափանցելիության, ինչպես նաև ճեղքման խախտումների առկայության և բնույթի հետազոտություններ:

374. Կուտակիչների թասերի ուրվագծերից դուրս ինժեներաերկրաբանական հորատանցքերը պետք է տեղադրել լայնադրակների երկայնքով, որոնք կողմնորոշված են արդյունաբերական կեղտաջրերի կանխատեսվող տարածման և շարժման ուղղություններով, ինչպես նաև մոտակա ջրահոսքերի, ջրամբարների, ստորգետնյա ջրերի ջրառների, բնակավայրերի, արժեքավոր գյուղատնտեսական և անտառային հանդավարերի ուղղությամբ, որոնք կգտնվեն կուտակիչների ազդեցության գոտում:

375. Լայնադրակների վրա ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև հեռավորությունները կուտակիչի ուրվագծից մինչև դրանց ազդեցության գոտում գտնվող օբյեկտները պետք է ընդունել 300-ից մինչև 2000 մ` կախված ջրաերկրաբանական պայմանների բարդությունից և լայնադրակի երկարությունից (նվազագույն հեռավորությունները` բարդ պայմաններում կամ մինչև 1 կմ լայնադրակի երկարության դեպքում, իսկ առավելագույնը` պարզ պայմաններում կամ 10 կմ-ից ավելի լայնադրակի երկարության դեպքում):

376. Հորատանցքերի խորությունները, որպես կանոն, առնվազն 3 մ-ով ցածր է ստորգետնյա ջրերի մակարդակից: Հորատանցքերի մի մասը (մոտավորապես 30%) պետք է հորատվի միջև հասունացած ջրահեստ:

377. Մակերեսային ջրերից նախագծվող ջրառ շինությունների տարածքներում (ջրածածկված ջրընդունիչների, շիթաուղղորդիչ և ալիքապաշտպան պավարների և այլն) ինժեներաերկրաբանական հորատանցքերը պետք է տեղադրել  ուղղահատվածքների երկայնքով, որոնք կողմնորոշված են ջրահոսքին (ջրամբարին)  ուղղահայաց ուղղությամբ` ուղղահատվածքների միջև 100-200 մ հեռավորություններով և դրանց վրա 50-100մ քայլով հորատանցքերով` հաշվի առնելով հովտի հիմնական երկրամորֆոլոգիական տարրերը (հունում, ողողադաշտում, դարավանդներում): Ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունը որոշվում է  357-րդ կետի պահանջներին համապատասխան:

378. Ծծանցման դաշտերում ինժեներաերկրաբանական հորատանցքերի քանակը պետք է ընդունել հետազոտվող տարածքի 1 հա-ի համար երկու կամ երեք հորատանցքի հաշվարկով:

379. Հորատանցքերի խորությունը, որպես կանոն, սահմանում են մինչև 5 մ, ստորգետնյա ջրերի մոտիկ տեղադրման դեպքում` դրանց մակարդակից 1-2 մ ցածր: Ջրատար հորիզոնի հնարավոր աղտոտման գնահատման համար հորատանցքերի մի մասը պետք է հորատել ջրահեստ կամ թույլ թափանցելիությամբ շերտերից 1-2 մ ցածր:

380. Հավաքածուի 345-րդ կետում նշված գծային ենթակառուցվածքների ծրագծերի հատվածներում ինժեներաերկրաբանական հորատանցքերի տեղադրումը և խորությունը պետք է ընդունել 26-րդ աղյուսակի համաձայն:

 

Աղյուսակ 26

 

Ինժեներաերկրաբանական հորատանցքերի տեղադրումը և խորությունը գծային ենթակառուցվածքների ծրագծերի հատվածներում

 

N Շինություններ Ինժեներաերկրաբանական հորատանցքերի տեղադրումը Ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորությունը
Հեռավորությ ունը ծրագծի առանցքով, մ Հեռավորությունը լայնադրակների վրա, մ Հեռավորու թյունը լայնադրակների միջև, մ
1. Լիրքեր (բարձրությամբ) և փոսորակներ (խորությամբ)
 1) Մինչև 12 մ 100-300 և փոսորակները լիրքեր անցման տեղերում 25-50 100-300 Լիրքերի համար` 3-5 մ` թույլձևախախտվող գրունտների վրա. 10-15 մ` միջին, ուժեղ, շատ ուժեղ ձևախախտվող գրունտների վրա: Փոսորակների համար` սեզոնային սառեցման խորությունից և փոսորակի հատակի նախագծային նիշից 1-3 մ ցածր:
2) 12 մ-ից ավել 50-100 և փոսորակները լիրքեր անցման տեղերում 10-25 50-100 Լիրքերի համար` 5-8 մ` թույլձևախախտվող գրունտների կամ ամբողջ հաստության վրա. ժայռային կամ թույլձևախախտվող գրունտների մեջ 1-3 մ խորացմամբ միջին, ուժեղ, շատ ուժեղ ձևախախտվող գրունտների վրա, իսկ միջին, ուժեղ, շատ ուժեղ ձևախախտվող գրունտների մեծ հաստության դեպքում` լիրքի բարձրության 1,5 անգամից ոչ պակաս: Փոսորակների համար` սեզոնային սառեցման խորությունից և փոսորակի հատակի նախագծային նիշից 1-3 մ ցածր:
2. Արհեստական շինություններ ջրահոսքերի, գոգահովիտների, հեղեղատների վրայով ծրագծերի անցման դեպքում
1) Կամուրջներ, ուղեկա մուրջներ, էստակադներ և այլ Հենարանների տեղադրման վայրերում մեկ-երկու հորատանցքեր - - Կախված շինությունների հիմքերի տեսակներից` համաձայն 357-րդ կամ 361-րդ կետերի
2) Ջրթող խողովակներ Խողովակի առանցքի հետ հատման կետերում 10-25 - 3-5 մ, բայց առնվազն 2 մ ցածր գրունտի սառեցման նորմատիվ խորությունից` նախագծային նիշերի դիրքը
3. Խողովակաշարեր և մալուխներ վերգետնյա և ստորգետնյա անցման դեպքում
1) Ջրհոսքերի (ստորջրյա անցումների) վրայով անցման տարածքներ Ոչ պակաս, քան երեք հորատանցք (հունում և ափերին), բայց ոչ պակաս, քան 50-100 մետր մեկ և մեկից ոչ պակաս` ջրհոսքի մինչև 30 մ լայնության դեպքում - - Գետերի վրա` խողովակաշարի (մալուխի) տեղադրման նախագծվող խորությունից 3-5 մ ցածր: Լճերի և ջրամբարների վրա` խողովակաշարի (մալուխի) տեղադրման նախագծվող խորությունից 1-2 մ ցածր:
2) Տրանսպորտային և ին ժեներական հաղորդակցուղիների հետ հատման տարածքներ Հենարանների տեղադրման վայրերում մեկ հորատանցք - - 7-10 մ
4. Բոլոր տեսակի շինությունների համար
1) Վտանգավոր երկրաբա նական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման կամ սակա վակայուն գրունտների տարածման 25-50 25-50, բայց երեք հորատանցքից ոչ պակաս 50-100 Համաձայն 295-րդ կամ 297-րդ կետերի
5. Բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում պետք է ընդունել նվազագույն հեռավորություններ, իսկ պարզ ինժեներաերկրաբանական պայմաններում` առավելագույն հեռավորություններ:
6. Անկայուն թեքություններով բնական խոչընդոտների (ջրահոսքերի, գոգահովիտների, հեղեղատների և այլն) վրայով ծրագծերի անցման դեպքում ինժեներաերկրաբանական հորատանցքերի քանակը և խորությունը պետք է ճշտել` կախված նախագծված շինությունների տեսակից և նախատեսվող ինժեներական պաշտպանության միջոցառումների բնույթից:
7. Գծային ենթակառուցվածքների ծրագծերի փոսորակների գրունտները հետազոտում են, որպես կանոն, դրանք հողային պաստառի մեջ տեղադրման համար կամ որպես գրունտային շինանյութ օգտագործելու հնարավորության գնահատման նպատակով:
8.  Տվյալ դեպքում սակավակայուն գրունտները` դրանք փխրուն ավազներն են, յուրահատուկ գրունտները, ուժեղ ձևախախտված և շատ ուժեղ ձևախախտված գրունտները:

 

381. Գծային ենթակառուցվածքների ծրագծերի երկայնքով (բացառությամբ 345-րդ կետում նշված տեղամասերի) ինժեներաերկրաբանական հետազննությունների կատարման երկրորդ փուլում պետք է օգտագործել առաջին փուլում կամ տարածքի հատակագծման փաստաթղթերի պատրաստման փուլում ստացված հետազննության նյութերը, և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հորատել ստուգիչ ինժեներաերկրաբանական հորատանցքեր ծրագծի առանցքի երկայնքով` ինժեներաերկրաբանական պայմանների պարզաբանման համար:

382. Հավաքածուի 345-րդ կետում չնշված տեղամասերի գծային ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի պատրաստման համար հետազննությունների մեկփուլանի կատարման դեպքում գծային ենթակառուցվածքի   մերձծրագծային շերտի լայնությունը պետք է ընդունել 298-րդ կետի համաձայն, ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև միջին հեռավորությունը և դրանց խորությունը` 7.2-րդ բաժնի  դրույթների համաձայն, իսկ դրանց բացակայության դեպքում` 298-րդ կետի համաձայն:

383. 35 կՎ և ավելի լարման էլեկտրահաղորդման օդային գծերի ծրագծերի նախագծման ժամանակ ինժեներաերկրաբանական հորատանցքերը պետք է տեղադրել հենարանների տեղադրման կետերում` տեղամասի կենտրոնում գտնվող մեկ հորատանցքից` պարզ ինժեներաերկրաբանական պայմաններում մինչև չորս-հինգ հորատանցքեր` բարդ պայմաններում:

384. 35 կՎ-ից պակաս լարման էլեկտրահաղորդման օդային գծերի ծրագծերի նախագծման ժամանակ ինժեներաերկրաբանական հորատանցքերը, որպես կանոն, տեղադրում են անկյունային հենարանների տեղադրման կետերում, բայց պարզ ինժեներաերկրաբանական պայմաններում իրարից ոչ ավելի, քան 300 մետր մեկ և բարդ պայմաններում` 100 մետր մեկ: Ջրահոսքերի, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների վրայով անցումների տեղամասերում ինժեներաերկրաբանական հորատանցքերը պետք է տեղադրել առնվազն 100 մետր մեկ:

385. Հորատանցքերի խորությունը սահմանվում է.

1) մինչև 8 մ` բնական հիմնատակի վրա հենարանների համար (կախված դրանց տեսակից),

2) 2 մ ցածր ցցերի ծայրի ընկղմման ամենամեծ խորությունից` միջանկյալ հենարանների ցցային հիմքերի համար,

3) 4 մ-ից ոչ պակաս ցածր ցցերի ծայրի ընկղմման ամենամեծ խորությունից`  անկյունային հենարանների ցցային հիմքերի համար:

386. Ստորգետնյա հաղորդակցուղիների (խողովակաշարերի, մալուխային գծերի և հավաքիչների) նախագծման ժամանակ, ստորգետնյա ենթակառուցվածքների ծրագծերի երկայնքով ինժեներաերկրաբանական հորատանցքերի և ստատիկ (դինամիկ) զոնդավորման կետերի խորությունը որոշվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի համաձայն: Ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև հեռավորությունը պետք է ընդունել 380-րդ և 381-րդ կետերի համաձայն: Եթե ստորգետնյա հաղորդակցուղիների նախապես որոշված  ազդեցության գոտու սահմաններում գտնվում են գոյություն ունեցող շենքերն ու շինությունները` հորատանցքերի միջև հեռավորությունը պետք է ընդունել 25 մ-ից ոչ ավելի: 

387. Բարձր պատասխանատվության մակարդակի ուղղաձիգ ռեզերվուարներ նախագծելու ժամանակ ինժեներաերկրաբանական հորատանցքերի քանակը որոշվում է ռեզերվուարի մակերեսով և պետք է լինի չորսից ոչ պակաս. մեկը` կենտրոնում և երեքը` պատի շրջանում (ռեզերվուարի շառավղի 0,9–1,2-ը), միաժամանակ հորատանցքերի միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 25-րդ աղյուսակում նշված հեռավորությունները:

388. Ռեզերվուարի կենտրոնում գտնվող հորատանցքի խորությունը որոշվում է  357-րդ կետի համաձայն: Ռեզերվուարի պատի շրջանում հորատանցքերի խորությունները պետք է լինեն հիմքի խորության և սեղմվող հաստաշերտի խորության 0,7-ի գումարից 2 մ ցածր:

389. Նորմալ պատասխանատվության մակարդակի ուղղաձիգ ռեզերվուարներ նախագծելու ժամանակ հորատանցքերի քանակը և խորությունը որոշվում են համապատասխանաբար 352-րդ և 357-րդ կետերի պահանջներով:

390. Շենքերի և շինությունների տեղադրման տարածքներում, ինչպես նաև 345-րդ կետում նշված գծային ենթակառուցվածքների ծրագծերի տեղամասերում ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունները կատարվում են 53-րդ կետի համաձայն` օգտագործելով հիմնականում հորատանցքային մեթոդները:

391. Բարձր պատասխանատվության շինությունների համար առաջարկվում է կատարել հորատանցքերի կամ լեռնային փորվածքների միջև գտնվող զանգվածի սեյսմաակուստիկ կամ ռադիոալիքային լուսարկում:

392. Նախագծվող շենքերի և շինությունների տեղամասերում երկրաֆիզիկական կետերի դիրքը ընտրում են` ելնելով շինությունների ուրվագծերով և դրանց առանցքների երկայնքով երկրաբանական կառուցվածքը ճշտելու անհրաժեշտությունից, հիմքերի վրա բեռնվածքների կտրուկ փոփոխությունների վայրերում, տարբեր երկրամորֆոլոգիական տարրերի սահմաններում:

393. Նախագծվող շինությունների ուրվագծի սահմաններում երկրաֆիզիկական դիտարկման կետերի ընդհանուր թիվը որոշվում է` հաշվի առնելով շինությունների պատասխանատվության մակարդակը և տարածքի ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունը: Երկրաֆիզիկական դիտարկման կետերի միջև հեռավորությունները պետք է լինեն համաչափ ինժեներաերկրաբանական հորատանցքերի միջև հեռավորությունների հետ (համաձայն 352-րդ կետի): Բարձր պատասխանատվության մակարդակի շենքերի և շինությունների համար պետք է լինեն առնվազն չորս-հինգ երկրաֆիզիկական դիտարկման կետեր, իսկ նորմալ պատասխանատվության մակարդակի շենքերի և շինությունների համար` երեք կետից ոչ պակաս: Ցածր պատասխանատվության մակարդակի շենքերի և շինությունների համար երկրաֆիզիկական հետազոտություններ չեն կատարվում:

394. Ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունների խորությունը պետք է հասնի սեղմվող հաստաշերտի հաստության մեկուկես անգամին (կամ ինժեներաերկրաբանական հորատանցքերի խորության մեկուկես անգամին): Երկրաֆիզիկական հետազոտությունների ավելի մեծ խորությունը  հիմնավորվում է ծրագրում:

395. Հավաքածուի 345-րդ կետում նշված գծային ենթակառուցվածքների ծրագծերի տեղամասերում պրոֆիլավորման ժամանակ ծրագծի առանցքի երկայնքով երկրաֆիզիկական պրոֆիլների և յուրաքանչյուր 50-100 մետր մեկ նախատեսված լայնադրակնեիր վրա դիտարկման քայլը պետք է լինի 5-ից մինչև 10 մ. զոնդավորման ժամանակ դիտարկման քայլը պետք է լինի 50-ից մինչև 150 մ ծրագծի առանցքի երկայնքով և 20-ից մինչև 50 մ յուրաքանչյուր 100-500 մետր մեկ նախատեսված լայնադրակնեիր վրա: Հիմնավորման դեպքում ծրագրում թույլատրվում է անընդհատ զոնդավորման (էլեկտրատոմոգրաֆիայի մեթոդով) կիրառումը:

396. Գրունտի կոռոզիոն ագրեսիվությունը պողպատի նկատմամբ գնահատման որոշման համար էլեկտրահետախուզական աշխատանքները կատարվում են 306-րդ կետի համաձայն: Թափառող հոսանքի չափումները կատարում են տարածքում մեկ կամ երկու կետում:

397. Ոչ մետաղական խողովակաշարերի նախագծման ժամանակ տեսակարար էլեկտրական դիմադրության որոշման աշխատանքներ չեն իրականացվում (ԳՕՍՏ 9.602-2016 ստանդարտ):

398. Էլեկտրահաղորդման օդային գծերի ծրագծերի նախագծման ժամանակ երկրաֆիզիկական հետազոտությունները կատարում են 345-րդ կետում նշված հատվածներում, հիմնականում հենարանների տեղադրման կետերում: Յուրաքանչյուր հենարանի տակ` կախված ինժեներաերկրաբանական պայմանների բարդությունից, նշանակում են մեկից երեք դիտարկման կետեր:

399. Նախագծային փաստաթղթերի պատրաստման համար հետազննությունների մեկփուլանի կատարման դեպքում  345-րդ կետում չնշված գծային ենթակառուցվածքների ծրագծերի հատվածների վրա ինժեներաերկրաֆիզիկական հետազոտությունները կատարում են 304-310 կետերի պահանջներին համապատասխան:

400. Էլեկտրական ենթակայանների հատվածներում և հարակից տարածքներում էլեկտրահետախուզական աշխատանքները պետք է իրականացվեն ուղղահայաց էլեկտրական զոնդավորման մեթոդով` երկրաէլեկտրական կտրվածքի և գրունտի տեսակարար էլեկտրական դիմադրության որոշման նպատակով, հողանցման սարքերի և անոդային պաշտպանության կայանների նախագծման համար: Հողանցման սարքերի տեղադրման տարածքներում հետազոտությունների խորությունը պետք է լինի 50-ից մինչև 200 մ` կախված հողանցման սարքի խորությունից (համաձայն առաջադրանքի):

401. Գրունտների դաշտային հետազոտությունները պետք է իրականացնել շենքերի և շինությունների նախագծված տեղակայման տարածքների ուրվագծերի մեջ:

402. Դաշտային հետազոտությունների դեպքում գրունտների բնութագրերի որոշման մեթոդների ընտրությունը պետք է որոշել 59-64-րդ կետերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև կախված շենքերի և շինությունների տեսակից և նշանակումից` հաշվի առնելով դրանց պատասխանատվության մակարդակը, հիմքերի խորությունը և տեսակները, դրանց հաշվարկման մեթոդները, հիմքերի վրա նախագծային բեռնվածքները, շենքերի և շինությունների հիմնատակերի շահագործման պայմանները:

403. Գրունտների զանգվածում ձևախախտման ցուցանիշներ ստանալու հիմնական մեթոդներն են` հետազոտություն դրոշմոցով, հետազոտություն մամլիչաչափով և դրանց հետ համատեղ ստատիկ զոնդավորում:

404. Բարձր և նորմալ պատասխանատվության մակարդակով շենքերի և շինությունների համար, որոնք նախագծվում են բնական հիմնատակերի վրա, ստատիկ բեռնվածքով գրունտների հետազոտությունները պետք է իրականացվեն 600սմ2, 2500սմ2 և 5000սմ2 մակերեսով դրոշմոցներով` հիմքի տեղադրման նախագծային խորության (նիշի) վրա, իսկ շենքերի և շինությունների հիմնատակի հետ փոխազդեցության սեղմվող հաստաշերտի սահմաններում` հորատանցքերում 600 սմ2 մակերեսով դրոշմոցներով (հարթ կամ պտուտակային):

405. Հիմքի հիմնատակի նախագծային նիշից ցածր յուրաքանչյուր ընդգծված ինժեներաերկրաբանական տարրի դրոշմանիշով գրունտների հետազոտությունների քանակը պետք է սահմանվի երեքից ոչ պակաս (կամ երկուսից, եթե որոշվող ցուցանիշները շեղվում են միջինից ոչ ավելի, քան 25%), իսկ մամլիչաչափով հետազոտությունները` վեցից ոչ պակաս:

406. Գրունտների հետազոտությունները դրոշմոցով նախատեսվում են նաև կոմպրեսիոն հետազոտությունների արդյունքներից ստացված գրունտների դեֆորմացիայի մոդուլների ճշգրտման համար, երբ դրանք օգտագործվում են բարձր և նորմալ պատասխանատվության մակարդակների շենքերի և շինությունների հիմնատակերի հաշվարկման համար (0.15 ՄՊա-ից մեծ բեռնվածքների դեպքում):

407. Եթե 0.15 ՄՊա-ից փոքր բեռնվածքների դեպքում շինությունների հիմնատակերում տեղադրված են նախաքառորդական կամ յուրահատուկ գրունտներ, որոնց համար բացակայում է բարձրացնող գործակից moed, կոմպրեսիոն հետազոտությունների արդյունքում ստացված գրունտների դեֆորմացիայի մոդուլների ճշգրտումը նույնպես կատարվում է դրոշմոցով հետազոտությունների արդյունքներով:

408. Գրունտների հետազոտությունները դրոշմոցով նախատեսվում են շառավղայի մամլիչաչափով գրունտների փորձարկումների արդյունքում ստացված գրունտների դեֆորմացիայի մոդուլների ճշգրտման համար` ԳՕՍՏ 20276–2012 ստանդարտում (կետ 6.5.3) նշված դեպքերում:

409. Գրունտների ձևախախտման բնութագրերի որոշման և դրանց ճշգրտման ժամանակ որպես չափանմուշային մեթոդ պետք է ընդունել հետազոտությունները 2500-5000 սմ2 մակերեսով դրոշմոցով, ինչպես նաև 600 սմ2 (հարթ կամ պտուտակային) հորատանցքերում:

410. Անուղղակի մեթոդներով գրունտների բնութագրերի որոշման քանակը առաջարկվում է որոշել` կախված շենքերի և շինությունների պատասխանատվության մակարդակից` դաշտային հետազոտությունների ընդհանուր թվի 30%-ից ոչ ավելի` պատասխանատվության բարձր մակարդակի համար և 50%-ից ոչ ավելի` պատասխանատվության նորմալ մակարդակի համար:

411. Կապի գծերի (այդ թվում գծա-մալուխային շինությունների), խողովակաշարերի (հետլիցքով խրամուղներում տեղադրման դեպքում) ստորգետնյա տեղադրման դեպքում, ինչպես նաև ցածր պատասխանատվության մակարդակի շինությունների կառուցման դեպքում թույլատրվում է գրունտների ամրության և ձևախախտման բնութագրերը որոշել ստատիկ և դինամիկ զոնդավորումով (համաձայն 9 –15-րդ աղյուսակների) կամ լաբորատոր մեթոդներով:

412. Շինությունների (այդ թվում գծային) հիմնատակերի հաշվարկման համար ամրության և (կամ) ձևախախտման բնութագրերի օգտագործման անհրաժեշտության բացակայության դեպքում գրունտների դաշտային հետազոտություններ չեն կատարվում:

413. Ցցային հիմքերի վրա նախագծվող շենքի և շինության յուրաքանչյուր ուրվագծի սահմաններում պետք է իրականացնել ստատիկ զոնդավորում` ինժեներաերկրաբանական կտրվածքի ճշգրտման և ցցի կրողունակության որոշման համար:

414. Ստատիկ զոնդավորման հետազոտությունների քանակը պետք է լինի հորատանցքերի ընդհանուր քանակի 50%-ից ոչ պակաս, բայց վեցից ոչ պակաս, իսկ 25 մ և պակաս շենքի լայնության և երկարության դեպքում` երեքից ոչ պակաս: Կտրվածքում ջրավորված ավազային գրունտների առկայության դեպքում, որոնք վճռորոշ դեր են խաղում նախագծային լուծումների ընդունման գործում, ստատիկ զոնդավորման հետազոտությունների քանակը կարող է ավելանալ մինչև հորատանցքերի քանակի 100%-ը: Զոնդավորման խորությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս ցածր ցցի ստորին ծայրի նախագծային նիշից:

415. Ցցային հիմքերի վրա գծային ենթակառուցվածքների (կամուրջների, ուղեկամուրջներ, էստակադներ և այլն) նախագծման տարածքներում ստատիկ զոնդավորումը կատարում է յուրաքանչյուր հենարանի տակ: 12 մ և ավելի հենարանի լայնության դեպքում զոնդավորման կետերի քանակը մեծանում է, և դրանց միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 12 մ-ը:

416. Ստատիկ և դինամիկ զոնդավորումը պետք է կիրառել նաև հատուկ խնդիրների համար` ողողաբեր և լցովի գրունտների ժամանակի ընթացքում խտացման և ամրացման աստիճանի, ջրավորվման, ցամաքեցման և այլնի ժամանակ ավազային և կավային գրունտների ամրության և խտության փոփոխությունների որոշման համար:

417. Չափանմուշային ցցերով և զոնդ-ցցերով գրունտների հետազոտությունների կատարման  անհրաժեշտությունը, ինչպես նաև բնական ցցերի փորձարկումները որոշվում են ՍՆիՊ 2.02.03–85 «Ցցային հիմքեր» շինարարական նորմերի պահանջներով և պետք է նշվեն առաջադրանքում:

418. Հետազոտությունները կատարում են նորմալ և բարձր պատասխանատվության մակարդակների շինությունների համար ցանկացած բարդության կարգի ինժեներաերկրաբանական պայմանների դեպքում: Կատարում են վեցից ոչ պակաս գրունտների  փորձարումներ չափանմուշային ցցերով և զոնդ-ցցերով յուրաքանչյուր նշված խորության վրա և երկուսից ոչ պակաս բնական ցցերի փորձարկում յուրաքանչյուր նշված խորության վրա` 100 ավել ցցերի առկայության դեպքում: Բնական ցցերի հետազոտությունները կատարվում են մասնագիտացված կամ շինարարական կազմակերպությունների կողմից ցցերի կոնստրուկցիաների վերաբերյալ նախագծային որոշումների ընդունելուց հետո:

419. Գրունտների նորմատիվ բնութագրերի որոշման ժամանակ լանջերի կայունության կամ խոշորաբեկոր կամ անհամասեռ գրունտներից կազմված զանգվածի ամրության հատկությունների հաշվարկման համար, մեկ հարթության կտրվածքի մեթոդով յուրաքանչյուր ինժեներաերկրաբանական տարրի համար ամրության ցուցանիշների որոշման քանակը պետք է սահմանել երեքից ոչ պակաս (կամ երկուսից, եթե դրանք շեղվում են միջինից ոչ ավելի, քան 25%):

420. Այս դեպքում, գրունտների հաշվարկային բնութագրերը որոշելիս թույլատրվում է օգտագործել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերում նշված հուսալիության գործակիցները ըստ գրունտների:

421. Գրունտների դաշտային հետազոտությունների քանակը պետք է հիմնավորել ծրագրում` հաշվի առնելով նախորդ ինժեներաերկրաբանական աշխատանքների արդյունքները:

422. Ջրաերկրաբանական հետազոտությունները պետք է իրականացնել ջրատար հորիզոնների բնութագրերի և դրանց քիմիական կազմի որոշման (ճշգրտման) համար:

423. Ջրի նմուշները պետք է վերցնել երեքից ոչ պակաս յուրաքանչյուր ջրատար հորիզոնից ինժեներաերկրաբանական հորատանցքերից (մղումից հետո): Նմուշների քանակը պետք է ավելացնել ստորգետնյա ջրերի քիմիական կազմի ցուցանիշների զգալի փոփոխականության կամ նախագծվող շենքերի և շինությունների տարածքների արդյունաբերական թափոններով և աղտոտման այլ աղբյուրներով թերջրածածկումի դեպքում:

424. Նախագծային լուծումների վրա ջրաերկրաբանական պայմանների որոշիչ ազդեցության դեպքում և Հավաքծուի 105-րդ կետում նշված օբյեկտների համար ջրաերկրաբանական հետազոտությունները պետք է ներառեն.

1) փորձնական փնջային պոմպահանում կամ լցում,

2) ստորգետնյա ջրերի մակարդակի ռեժիմային դիտարկումներ,

3)  հիդրոիզոհիպսների (հիդրոիզոպիեզների) և ստորգետնյա ջրերի տեղադիրքի խորությունների քարտեզների կազմում  98-101-րդ կետերի համաձայն (ֆոնդային նյութերի առկայության տեպքում, քարտեզների վրա արտացոլված տարածքի գծային չափերը պետք է գերազանցեն շինհրապարակի չափերը երեքից չորս անգամ. դրանց բացակայության դեպքում քարտեզները կազմվում են ինժեներաերկրաբանական և ջրաերկրաբանական հորատանցքերում սահմանված մակարդակների չափումների տվյալների հիման վրա հատկացված շինհրապարակի սահմաններում),

4)  հատուկ ջրաերկրաբանական հետազոտություններ (համաձայն  102-րդ կետի).

5) ջրաերկրաբանական պայմանների փոփոխությունների քանակական կանխատեսում:

425. Այս դեպքում առաջնահերթ աշխատանք է` դիտարկման ջրաերկրաբանական հորատանցքերի սարքավորումը շինհրապարակի ուրվագծով, դրա հակառակ կողմերում: Մակերևույթից առաջին ջրատար հորիզոնի նկատմամբ դիտարկումների համար սարքավորված ջրաերկրաբանական հորատանցքերի նվազագույն քանակը չորսն է: Հորատանցքերում ստորգետնյա ջրերի մակարդակի դիտարկումները կատարվում են հետազննության ամբողջ ընթացքում:

426. Գրունտների ֆիզիկա-մեխանիկական բնութագրերի լաբորատոր որոշումը պետք է կատարել յուրաքանչյուր նախագծվող շենքի (շինության) կամ դրանց խմբի (352-356-րդ կետեր) սահմաններում հորատված հորատանցքերից վերցված նմուշներով` համաձայն   109-րդ կետի պահանջների:

427. Գրունտների ֆիզիկամեխանիկական (ամրություն և ձևախախտման) և քիմիական բնութագրերի, և դրանց առանձնահատկությունների լաբորատոր որոշման կազմը և մեթոդները պետք է հիմնավորել ծրագրում` համաձայն 18-րդ աղյուսակի` հաշվի առնելով շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների հատկությունների հնարավոր փոփոխությունները օբյեկտի կառուցման և շահագործման ընթացքում:

428. Բարձր և նորմալ պատասխանատվության մակարդակների շինությունների համար (0.15 ՄՊա-ից մեծ բեռնվածքների դեպքում) գրունտների ձևախախտման հատկությունները որոշվում են կոմպրեսիոն սեղմման մեթոդներով` ճշգրտող գործակիցներ օգտագործմամբ: Բարձր պատասխանատվության մակարդակի շինությունների համար ճշգրտող գործակիցները որոշվում են` դրոշմոցով հետազոտությունների արդյունքների հետ համեմատության արդյունքում, իսկ նորմալ պատասխանատվության մակարդակների շինությունների համար` դրոշմոցով հետազոտությունների կամ եռառանցք սեղմման արդյունքների հետ համեմատության արդյունքում:

429. Բարձր պատասխանատվության մակարդակների շենքերի և շինությունների համար` նախագծվող բնական հիմնատակի վրա, դրոշմոցի օգտագործումը սահմանափակող հետազոտությունների խորության դեպքում, գրունտների հետազոտությունները կատարում են եռառանցք սեղմման լաբորատոր մեթոդով:

430. Գրունտների ամրության և ձևախախտման բնութագրերի նորմատիվ արժեքների որոշումը դրանց ֆիզիկական բնութագրերով, թույլատրվում է 333-րդ կետի պահանջներին համապատասխան:

431. տարածքի սեյսմաբանական պայմանների, համաձայն սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզի), դինամիկ հետազոտությունները իրականացնում են ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56353-2026 ստանդարտի համաձայն` գրունտների սեյսմիկ նոսրացման, ամրության կորուստի և ձևախախտելիության որոշման համար.

1)  ավազների` դասակարգված որպես նոսրացվող և հեշտությամբ նոսրացվող (ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56353-2026 ստանդարտ),

2) կապակցված  գրունտների IL > 0,25 թանձրությն ցուցանիշով, 

3) խոշորաբեկոր գրունտների ջրահագեցած դիսպերսային լցանյութի,  գրունտում 30%-ից ավելի դրա պարունակության դեպքում:

432. Տրանսպորտից կամ արդյունաբերական սարքավորումներից, ինչպես նաև շահագործման ընթացքում դինամիկ բեռնվածքների աղբյուր հանդիսացող շինություններից առաջացած դինամիկ բեռնվածքների արտաքին աղբյուրների մոտ շենքերի և շինությունների նախագծման ժամանակ իրականացնում են դինամիկ հետազոտություններ ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56353-2026 ստանդարտի համաձայն` հիմնատակի գրունտների թրթռասողանքային բնութագրերի որոշման համար.

1) ցանկացած խոնավության փխրուն ավազների,

2) ավազների միջին խտության ջրահագեցած,

3) կապակցված  գրունտների IL > 0,5 թանձրությն ցուցանիշով:

433. Գրունտների դինամիկ հետազոտություններ թույլատրվում է չկատարել, եթե շինության հիմքի սահմանը գտնվում է երկաթգծի հողային պաստառի եզրից ավելի քան 100 մ հեռավորության վրա, I կարգի ավտոմոբիլային ճանապարհի, տրամվայի գծի, մետրոպոլիտենի գծի (հաշվի առնելով տեղադրման խորությունը)  առանցքային մասից, ինչպես նաև դինամիկ բեռնվածքերով մեքենաների հիմքերի սահմաններից  50 մ հեռավորության վրա:

434. Հետազոտությունների արդյունքների վիճակագրական մշակման հիման վրա նորմատիվ և հաշվարկային արժեքների ստացման համար անհրաժեշտ գրունտների համանուն բնութագրերի որոշումների քանակը պետք է սահմանվի` կախված հիմնատակի գրունտների անհամասեռության աստիճանից, բնութագրերի հաշվարկման պահանջվող ճշտությունից (տրված վստահելի հավանականության դեպքում):

435. Գրունտների բնութագրերի որոշումների քանակը պետք է ապահովել յուրաքանչյուր շենքի (շինության) կամ դրանց խմբի (352-356-րդ կետեր)  տեղամասում` յուրաքանչյուր ընդգծված ինժեներաերկրաբանական տարրի համար գրունտների ֆիզիկական հատկությունների առնվազն տասը բնութագրերի և գրունտների մեխանիկական (ամրության և ձևախախտման) հատկությունների առնվազն վեց բնութագրերի համար` հաշվի առնելով  337-339-րդ կետերի պահանջները:

436. Գրունտների բնութագրերի հաշվարկային ցուցանիշները որոշվում են գրունտների հաշվարկային բնութագրերի վստահելի հավանականության համաձայն, որը սահմանվում է հաշվի առնելով շինությունների հուսալիությունը շահագործման ժամանակ, որոշվում է ըստ շինության պատասխանատվության մակարդակի և պետք է նշված լինի առաջադրանքում:

437. Ստորգետնյա ջրերի և գրունտներից ջրային լուծամզուկների քիմիական կազմի որոշումը, հիմքերի կոնստրուկցիաների նկատմամբ դրանց ագրեսիվության գնահատումը պետք է իրականացնել  114-117-րդ և 333-րդ  կետերի համաձայն:

438. Նախագծային փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների երկրորդ փուլում ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների կանխատեսումը պետք է իրականացնել քանակական կանխատեսման տեսքով` գրունտների կազմի և հատկությունների կանխատեսվող բնութագրերի թվային արժեքների, երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների առաջացման և զարգացման ինտենսիվության (արագության) օրինաչափությունների սահմանմամբ:

439. Հետազննությունների տեղամասի (հատվածի, ծրագծի) ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների քանակական կանխատեսումը պետք է իրականացնել գրունտների կազմի, վիճակի և հատկությունների լաբորատոր և դաշտային մեթոդներով ուսումնասիրության արդյունքների, վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման դինամիկայի տեղային մոնիթորինգի տվյալների (եթե դա իրականացվել է) հիման վրա` օգտագործելով վերլուծական (հաշվարկային) մեթոդներ և ֆիզիկական մոդելավորման մեթոդներ: Ֆիզիկական մոդելավորումն օգտագործվում է վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացումը կանխատեսելու համար, որոնց հետազոտությունը բնական պայմաններում դժվար է:

440. Ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների քանակական կանխատեսումը հիմնավորելու համար, պատվիրատուի հետ համաձայնեցնելով, հնարավոր է կատարել լրացուցիչ ծավալի դաշտային և լաբորատոր աշխատանքներ և հետազոտություններ (նախագծվող շենքերի և շինությունների ուրվագծերից դուրս):

441. Բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ և եզակի օբյեկտների նախագծվող շինարարության տարածքում ինժեներաերկրաբանական պայմանների հնարավոր փոփոխությունների քանակական կանխատեսում կազմելու համար առաջարկվում է ներգրավել մասնագիտացված և (կամ) գիտահետազոտական կազմակերպություններ:

442. Նախագծային փաստաթղթերի պատրաստման համար ինժեներաերկրաբանական հետազննությունների երկրորդ փուլի արդյունքների հիման վրա կազմված տեխնիկական հաշվետվության կազմը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին:

443. Նախկինում ուսումնասիրված ինժեներաերկրաբանական պայմաններով տարածքում շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի պատրաստման ժամանակ հետազննությունների երկրորդ փուլում առանձին շենքերի և շինությունների տակ կարող են իրականացվել ինժեներաերկրատեխնիկական հետազոտություններ, որոնց աշխատանքների հիմնական տեսակ են ինժեներա-երկրաբանական փորվածքների հորատումը, գրունտների դաշտային հետազոտությունները, գրունտների լաբորատոր հետազոտությունները:

444. Ինժեներաերկրաբանական փորվածքների հորատումը կատարվում է նախագծվող շենքերի և շինությունների տեղադրման ուրվագծերում` նմուշառմամբ 41-52-րդ կետերի համաձայն, փորվածքների տեղադիրքը, դրանց քանակը և խորությունը որոշվում են 350-389-րդ կետերի պահանջներով:

445. Գրունտների դաշտային հետազոտությունները կատարում են 59-77-րդ և 401-421-րդ կետերի պահանջներին համապատասխան:

446. Գրունտների լաբորատոր հետազոտությունները` հիմքերի հիմնատակերի մեխանիկական հատկությունների և բնութագրերի որոշմամբ, հաշվարկման որոշակի սխեմաների համար իրականացնում են 109-118-րդ և 426-437-րդ կետերի պահանջներին համապատասխան:

447. Ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ պետք է իրականացվեն անհրաժեշտ և բավարար ծավալի դաշտային և լաբորատոր հետազոտություններ` ինժեներաերկրաբանական տարրի վիճակագրորեն ապահովված ֆիզիկամեխանիկական ցուցանիշներ ստանալու համար (ԳՕՍՏ 20522-2012), որոնք անհրաժեշտ են հաշվարկային գրունտային տարրի ընդգծման և հետազոտվող գրունտային զանգվածի օբյեկտային երկրամեխանիկական մոդելների կառուցման և հիմքի կրող տարրերի հաշվարկման համար:

 

8. ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

448. Շինարարության ընթացքում ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է կատարել հետևյալ դեպքերում.

1) բարձր մակարդակի պատասխանատվության շենքերի և շինությունների կառուցման,

2) բարդ ինժեներաերկրաբանական պայմաններում նորմալ մակարդակի պատասխանատվության շենքերի և շինությունների կառուցման,

3) քաղաքային նեղ կառուցապատման պայմաններում շենքերի և շինությունների կառուցման,

4) հիմնատակերի գրունտների տեխնիկական մելիորացիայի միջոցառումների իրականացման և շենքերի և շինությունների արհեստական հիմնատակերի կառուցման,

5) ստորգետնյա ջրերի ռեժիմի և վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացման դինամիկայի տեղային մոնիթորինգի շարունակման (կամ կազմակերպման) անհրաժեշտության, ինչպես նաև դրանց առաջացման և ակտիվացման հնարավորության կանխատեսման,

6) շինարարական օբյեկտի տեղակապման` գոյություն ունեցող շենքերի և շինությունների մոտ, որոնք կարող են վնասվել շինարարական աշխատանքների կատարման հետևանքով,

7) երկրաբանական միջավայրի էական փոփոխությունների` կապված կառուցվող օբյեկտի ազդեցության հետ (հիդրոտեխնիկական շինարարություն, չորացում, գյուղատնտեսական հողերի ոռոգում և այլն),

8) շինարարական օբյեկտի կառուցման ժամանակ չնախատեսված բարդությունների (դժվարություններ` կապված ցցերը նախագծային խորության մղելու հետ, ստորգետնյա ջրերի ճեղքում փոսորակներ և փորվածքներ, դրանց շեպերի փլուզում և այլն),

9) նախագծային փաստաթղթերում հայտնաբերված և ընդունված ինժեներաերկրաբանական պայմանների տվյալների միջև անհամապատասխանությունների,

10) օբյեկտների գլխավոր հատակագծերի փոփոխությունների, այդ թվում` շենքերի և շինությունների ուրվագծերի տեղաշարժով այն ուրվագծերի նկատմամբ, որոնց սահմաններում կատարվում են հետազննություններ:

449. Ինժեներաերկրաբանական աշխատանքները պետք է իրականացնել շինարարության համար նախապատրաստված փոսորակներում, խրամուղներում, արհեստական փորվածքներում, ողողաբեր և լցովի գրունտներից հողային շինությունների տարածքների վրա դրանց կառուցման ընթացքում, գրունտային զանգվածներում դրանց ամրացումից, մելիորացումից հետո և այլն, հաշվի առնելով համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի պահանջները:

450. Շինարարության ընթացքում ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ պետք է իրականացնել.

1) շենքերի, շինությունների և հարակից տարածքների շինարարության երկրատեխնիկական վերահսկողություն,

2) աշխատանքներ երկրատեխնիկական մոնիթորինգի կազմում:

451. Երկրատեխնիկական վերահսկողությունը ներառում է.

1) հողային աշխատանքների կատարման վերահսկողություն (շինարարական փոսորակներում շինությունների հիմնատակերի և շինարարական փորվածքների երկրաբանական փաստաթղթերի վարում),

2)  երկրաբանական միջավայրի առանձին բաղադրիչների վիճակի և փոփոխությունների վերահսկողություն,

3)  հիմնատակերի պատրաստման, հողային շինությունների կառուցման որակի և օգտագործվող գրունտային շինարարական նյութերի որակի վերահսկողություն,

4)  գրունտային հիմնատակերի վրա դինամիկ բեռնվածքների (դրանց առկայության դեպքում) ազդեցության վերահսկողություն, ներառյալ գրունտների թրթռասողանքային և թրթռադիմացկունության հարաչափերի որոշում:

452.  Հողային աշխատանքների կատարման վերահսկողության ժամանակ պետք է որոշել նախագծային փաստաթղթերում ընդունված ինժեներաերկրաբանական պայմանների համապատասխանությունը փաստացի պայմաններին` հիմնվելով փորվածքների (փոսորակների, խրամուղների), թունելների և այլնի հետազոտության վրա:

453. Հետազոտության ժամանակ պետք է.

1) նկարագրել փոսորակների և այլ փորվածքների պատերի և հատակի գրունտները (շերտավորման բնույթը, կազմը, վիճակը և հատկությունները),

2) հանութագրել և լուսանկարել,

3) անհրաժեշտության դեպքում իրականացնել գրունտների և ստորգետնյա ջրերի վերահսկիչ նմուշառում,

4) գրանցել ստորգետնյա ջրերի մակարդակի, գրունտների մազանոթային հագեցվածության գոտու հայտնվելը և հաստատվելը,

5) որոշել փորվածքներ ջրի մուտքի բնութագրական առանձնահատկությունները, ջրահանման չափերը:

454. Հետազոտության արդյունքում կազմվում են ինժեներաերկրաբանական մանրամասն կտրվածքներ և ինժեներաերկրաբանական պայմանների քարտեզներ` 1:500–1:50 մասշտաբով (համապատասխան հիմնավորման դեպքում` 1:10):

455. Պատող և ջրակարգավորող ամբարտակների (պատվարների),  ջրահոսքերի և արդյունաբերական հոսքերի կուտակիչների, բարձր լիրքերի կառուցման և գծային ենթակառուցվածքների ծրագծերի (այդ թվում ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների) համար խորը փորվածքների ստեղծման տարածքներում ինժեներա-երկրաբանական փաստաթղթերի վարումը և շինարարական փոսորակներում և խրամուղներում դիտարկումները պետք է իրականացվեն` հաշվի առնելով տարբեր տեսակի շինությունների կառուցման համար ինժեներական հետաննությունների կատարումը կանոնակարգող կանոնների հավաքածուների պահանջները:

456. Նախագծային փաստաթղթերում ընդունված ինժեներաերկրաբանական տվյալների հետ էական անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել ընդունված նախագծային լուծումների փոփոխության, պետք է իրականացնել լրացուցիչ ինժեներաերկրաբանական աշխատանքներ ծավալներով` բավարար նախագծային փաստաթղթերում ուղղումներ կատարելու համար:

457. Հողային շինությունների կառուցման (գրունտների տեղադրման, խտացում և ողողալցման) և լցովի և ջրաբերուկ գրունտների հիմնատակերի, այդ թվում ապարների և պոչամբարների պլանաչափ կառուցվող հողակույտերի ինժեներական նախապատրաստման որակի վերահսկողության ժամանակ պետք է դրանց որակը գնահատել չոր գրունտի խտության փաստացի ստացված արժեքների և նախագծային փաստաթղթերով նախատեսված արժեքների համեմատության հիման վրա, ինչպես նաև լցված (խտացված) գրունտի  խոնավության փաստացի արժեքների և օպտիմալ խոնավության արժեքների համեմատության հիման վրա: Անհրաժեշտության դեպքում պետք է որոշել ավազային և խոշորաբեկոր գրունտների հատիկաչափական կազմը:

458. Գրունտների խտությունը որոշելու համար պետք է օգտագործել դաշտային արագընթաց մեթոդներ` թրթռազոնդավորում, փոքրաչափ զոնդեր (խփովի, սեղմվող և այլն), երկրաֆիզիկական (այդ թվում գրունտների խտության և խոնավության որոշման միջուկային մեթոդներ) և գրունտների խտության և խոնավության որոշման մեթոդ` կտրող գլանով կամ հետախուզահորով (ներառուկների զգալի պարունակությամբ խոշորաբեկոր և ավազային գրունտների համար):

459. Հողային շինությունների գրունտների որակը պետք է որոշել  ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

460. Հիմնատակերի գրունտների տեխնիկական մելիորացիայի (դրանց ամրացման) աշխատանքների վերահսկողության ժամանակ պետք է իրականացնել հորատանցքերից (այդ նպատակով փորված) ընտրված ամրացված գրունտների նմուշների լաբորատոր հետազոտություններ կամ փոսորակների (փորվածքների) հատակի գրունտների դաշտային փորձարկումներ: Գրունտների ալկալիացումով ամրացման ժամանակ նպատակահարմար է օգտագործել ստատիկ զոնդավորում: 

461. Խորացված և ստորգետնյա շինությունների շինհրապարակներում շինարարական ջրիջեցման միջոցառումների արդյունավետության վերահսկողության և փոսորակների հորատանցման ժամանակ, ցամաքուրդային և այլ շինությունների կառուցման համար անհրաժեշտ է իրականացնել դիտարկումներ հատուկ կահավորված հիդրոերկրաբանական հորատանցքերում:

462. Հատուկ ինժեներաերկրաբանական հետազոտություններ շինարարական օբյեկտի կառուցման ընթացքում պետք է իրականացնել հետևյալ խնդիրները լուծելու համար.

1) փոսորակների (փորվածքների) շեպերի գրունտների հողմահարման արագության և դրանց կայունության որոշում` հիմք ընդունելով ժամանակի ընթացքում դրանց քանդման ինտենսիվության համակարգված դիտարկումները,

2) տեխնածին ազդեցությունից գրունտների զանգվածի հարաչափերի փոփոխությունների որոշում` հիմք ընդունելով թունելներում և փոսորակներում իրականացվող երկրաֆիզիկական հետազոտությունները,

3)  լանջային և սուֆուզիոն պրոցեսների զարգացման, փոսորակների շեպերի գրունտների արտաճզման և հեղեղափլման գնահատում,

4) գրունտների հատկությունների որոշում հողային շինության փորձարարական ողողաբեր հատվածի վրա, եթե գրունտները ոչ ամբողջովին են համապատասխանում սահմանված պահանջներին,

5) շենքերի և շինությունների հիմնատակերի ինժեներական նախապատրաստման ժամանակ գրունտների հատկությունների որոշում` խորը խտացման, գրունտների ամրացման և այլ մեթոդներով:

463. Շինարարության ընթացքում ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները պետք է ներկայացնել տեխնիկական հաշվետվության տեսքով` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի  պահանջների,  որը` կախված լուծվող խնդիրներից և կատարված աշխատանքի կազմից, պետք է ներառի շինարարության կամ ողողաբերման համար տարածքի ինժեներական նախապատրաստումից հետո հիմնատակերի ընդունման ակտեր, հիմնատակերի գրունտների տեխնիկական մելիորացիայի որակի վերաբերյալ եզրակացություն, իսկ գրունտների ողողաբերման և լցման դեպքում` հանքերում գրունտների մշակման եզրակացություն, առանձին հատվածների ողողաբերման և ընդունման շերտային վերահսկողության նյութեր և ակտեր կամ ողողաբերման քարտեզներ, կառուցվող այլ շինությունների ընդունման ակտերի, ինչպես նաև շինարարական աշխատանքների կազմակերպման և կատարման մեթոդների պարզաբանման առաջարկություններ, այդ թվում գրունտների արհեստական ամրացման տեխնոլոգիայի, պրոֆիլակտիկ  և պաշտպանիչ միջոցառումների մշակման և այլն:

464. Փաստացի ինժեներաերկրաբանական պայմանների և նախագծային փաստաթղթերում ընդունվածների միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում` ինժեներաերկրաբանական հետազննությունների արդյունքները պետք է ներառեն համապատասխան նախագծային լուծումների պարզաբանման առաջարկություններ:

465. Շենքերի և շինությունների վերակառուցման համար նախատեսված ինժեներաերկրաբանական հետազննությունները պետք է ապահովեն վերակառուցման իրականացման համար նախագծային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ նյութերի և տվյալների ստացումը, այդ թվում շինարարության օբյեկտի ինժեներական պաշտպանության միջոցառումները:

466. Շենքերի կամ շինությունների վերակառուցման համար նախատեսված ինժեներաերկրաբանական հետազննությունների ժամանակ անհրաժեշտ է որոշել շենքերի և շինությունների շինարարության և շահագործման ընթացքում ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունները, ներառյալ ռելիեֆի, երկրաբանական կառուցվածքի, հիդրոերկրաբանական պայմանների, գրունտների կազմի, վիճակի և հատկությունների, ինժեներաերկրաբանական պրոցեսների ակտիվության փոփոխությունները:

467. Ինժեներաերկրաբանական հետազննությունների կազմը, ծավալները և մեթոդները որոշվում են` կախված վերակառուցման նպատակներից, ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից և շենքի կամ շինության պատասխանատվության մակարդակից, դրա վիճակից:

468. Ինժեներաերկրաբանական հորատանցքերը և գրունտների դաշտային փորձարկումները տեղադրում են շենքի պարագծով` դրանից 5 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Հորատանցքերի և գրունտների դաշտային փորձարկումների քանակը ընդունում են` կախված շենքի չափսերից և ինժեներաերկրաբանական պայմանների բարդության կարգից, բայց ոչ պակաս, երեք հորատանցքերից և գրունտների երեք փորձարկումներից:

469. Հետախուզահորերը տեղադրում են շենքի դրսից, հիմքերի կողքին (անհրաժեշտության դեպքում` դրա նկուղում կամ առաջին հարկի հատակին): Հետախուզահորերի խորությունը պետք է լինի հիմքի ներբանի նիշից 0.5–1.0 մ ցածր:

470. Շենքերի և շինությունների վերակառուցման ժամանակ հատուկ ինժեներական հետազննությունների կազմում կարող են իրականացվել հետևյալ տեսակի ինժեներաերկրաբանական հետազոտություններ.

1) գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների վիճակի ուսումնասիրություն (163 – 208-րդ կետեր);

2) երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգ (209–221-րդ կետեր):

471. Շենքերի կամ շինությունների վերակառուցման համար ինժեներաերկրաբանական հետազոտությունների ժամանակ պետք է ստուգել և ճշտել նախագծային փաստաթղթերի նախապատրաստման համար հետազննությունների ժամանակ կազմված ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների քանակական կանխատեսման հավաստիությունը:

472. Շենքերի և շինությունների վերակառուցման համար ինժեներաերկրաբանական արդյունքները պետք է ներկայացնել ինժեներաերկրաբանական հետազննությունների վերաբերյալ տեխնիկական հաշվետվության տեսքով` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի:

473. Շենքերի և շինությունների շահագործման ժամանակ ինժեներաերկրաբանական աշխատանքները պետք է ապահովեն նյութերի և տվյալների ստացումը.

1)   շենքերի և շինությունների երկրաբանական միջավայրի հետ փոխազդեցության որորտում գրունտների վիճակի և հատկությունների փոփոխությունների բացահայտման համար, այդ թվում` շենքերի ու շինությունների տեղակայման` ձևախախտումներով և զգալի նստվածքներով տարածքներում, որոնք խախտում են դրանց կայունությունը և նորմալ շահագործման ռեժիմը,

2)  վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների զարգացումը, հողային աշխատանքների վիճակի որոշման համար,

3)  շենքերի և շինությունների շահագործման ընթացքում նախագծում ընդունվածներին ճշտված ինժեներաերկրաբանական պայմանների,  նախապես կազմված կանխատեսումներին ինժեներաերկրաբանական պայմանների փաստացի փոփոխությունների համապատասխանության որոշման համար,

4)  շենքերի և շինությունների շահագործման ընթացքում ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների, դրանց հետագա փոփոխությունների միտումների` նշելով դրանց առաջացրած պատճառները և գործոնները, գնահատման համար:

474. Շենքերի և շինությունների շահագործման ժամանակ կարող են իրականացվել ինժեներաերկրաբանական աշխատանքների և հետազոտությունների հետևյալ տեսակները.

1) գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների հետազոտություն` 163–208-րդ կետերի պահանջներին համապատասխան խնդիրները լուծելու համար,

2) աշխատանքներ երկրատեխնիկական մոնիթորինգի կազմում (համաձայն  ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմեր),

3) երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգ` համաձայն 209– 221-րդ կետերի պահանջների:

475.  Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում երկրաբանական միջավայրի առանձին բաղադրիչների տեղային մոնիթորինգը պետք է իրականացվի` օգտագործելով նախագծային փաստաթղթերի պատրաստման կամ շինարարության համար ինժեներաերկրաբանական հետազննությունների իրականացման ժամանակ ստեղծված դիտարկման կետերի ցանցը (հորատանցքերը, կետերը), իսկ դրա բացակայության դեպքում` վտանգավոր երկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսների, շենքերի և շինությունների ձևախախտումների ու շենքերի և շինությունների շահագործման կայունության վրա բացասական ազդեցություն ունենող այլ գործոնների զարգացման դիտարկման համար կազմակերպվող ցանցի միջոցով:

476. Աշխատանքների արդյունքները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին և ներառվեն տեխնիկական հաշվետվության մեջ:

477. Շենքերի և շինությունների քանդման (ապամոնտաժման) ժամանակ իրականացվող աշխատանքները պետք է ապահովեն նյութերի և տվյալների ստացումը.

1) օբյեկտի քանդման (ապամոնտաժման) ժամանակ ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունների գնահատման համար,

2) օբյեկտի վերացման ժամանակ վտանգին և ռիսկի գնահատման համար,

3) տարածքի տնտեսական օգտագործման և ինժեներական նախապատրաստման, հողերի վերականգնման վերաբերյալ որոշումների ընդունում, այդ թվում տարածքի առանձին հատվածներում բնահողերի և գրունտների փոխարինում, դրա չորացում և երկրաբանական միջավայրի պաշտպանություն:

478. Շենքերի և շինությունների քանդման (ապամոնտաժման) ժամանակ կատարում են հետևյալ տեսակի ինժեներաերկրաբանական աշխատանքներ և հետազոտություններ.

1) նյութերի, այդ թվում երկրաբանական միջավայրի բաղադրիչների տեղային մոնիթորինգի արդյունքների, շենքերի և շինությունների հիմնատակերի գրունտների հետազոտության, շահագործման ժամանակ երկրատեխնիկական մոնիթորինգի հավաքագրում և անալիզ :

2) տարածքի տեղադիտական հետազոտություն:

479. Գրունտային շինանյութերի և (կամ) օբյեկտի վերացումից հետո հողերի վերականգնման համար նյութերի (գրունտների) հետազննությունները պետք է կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

480. Աշխատանքների արդյունքները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 11.01-2026 «Ինժեներական հետազննություններ շինարարությունում. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին և ներառվեն տեխնիկական հաշվետվության մեջ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2026 թվական:

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
03.04.2026
N 13-Ն
Հրաման