Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻ ...

 

13.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի  թիվ 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել վարկային ռիսկի հաշվարկում միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` հիմք ընդունելով միջազգային լավագույն ստանդարտները և Հայաստանի Հանրապետության տնտեսությանը բնորոշ առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետի «Ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի)» բառերով,

i

2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 25.1-25.3-րդ կետերով.

«  

25.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն` միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 200 մլն ՀՀ դրամը,

բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում սույն կետով նշված բոլոր փոխառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարի 0.5%-ը,

գ. փոխառուն նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ չի ունեցել հանրագումարային 30 օր և ավելի ժամկետանց պարտավորություն

50

75

25.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն` միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են 25.1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պայմանները

75

110

25.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» հավելված 5-ի համաձայն` միկրոկազմակերպությունների, փոքր և միջին կազմակերպությունների նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում 25.1-ին և 25.2-րդ կետերով սահմանված պահանջներին

85

125

»:
 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`
Մ. Գալստյան

Երևան

 

2026-04-02

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.04.2026
N 78-Ն
Որոշում