16.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2026 թվականի թիվ 83-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 42-րդ և 47-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
i
1) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.11-րդ կետով.
«2.11. Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ` ՖԳԻԱՍ)` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման:»,
i
2) Կանոնակարգի 12.2-րդ կետում և Հավելված 12-ում «բանկոմատ» և «բանկոմատներ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել համապատասխանաբար «ՖԳԻԱՍ» և «ՖԳԻԱՍ-ներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
i
3) Կանոնակարգի 17.11-րդ կետում «Բանկոմատների» բառը փոխարինել «ՖԳԻԱՍ-ների» բառով, իսկ «բանկոմատներ» բառը «ՖԳԻԱՍ» բառով,
i
4) Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
i
5) Կանոնակարգի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 16-ից:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-13 |
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 7-ի
թիվ 83-Ն որոշման
«Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության
դրամանիշերի վճարունակության,
հնամաշության հատկանիշները:
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող
գործառնությունները» կանոնակարգ 9-ի
1. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՑԱՆՑԻ ՏԻՊՕՐԻՆԱԿ
Թղթադրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցը տպագրվում է թղթի կամ թափանցիկ ժապավենի վրա` տվյալ անվանական արժեքի, տվյալ տարեթվի նմուշի թղթադրամի չափերով: Այն բաղկացած է 200 հավասարաչափ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և թղթի վրա տպագրված ցանցի դեպքում շուրջը գծվում է` կրկնելով թղթադրամի վնասված եզրագիծը, իսկ թափանցիկ ժապավենի վրա տպագրված ցանցի դեպքում ընդհանուր պատկերը լուսածորվում կամ լուսանկարվում է: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:
2. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՎԱՆԴԱԿԱՊԱՏ ՑԱՆՑԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ |
Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ |
|
Անվանական արժեքը |
Չափերը (մմ) |
Անվանական արժեքը |
Չափերը (մմ) |
|
1000 դրամ (2018թ.) |
130 x 72 |
10 դրամ (1993թ.) |
125 x 62 |
|
1000 դրամ (2022թ.) |
130 x 72 |
25 դրամ (1993թ.) |
125 x 62 |
|
2000 դրամ (2018թ.) |
135 x 72 |
50 դրամ (1993թ.) |
125 x 62 |
|
5000 դրամ (2018թ.) |
140 x 72 |
50 դրամ (1998թ.) |
122 x 65 |
|
5000 դրամ (2024թ.) |
140 x 72 |
100 դրամ (1993թ.) |
135 x 65 |
|
10000 դրամ(2018թ.) |
145 x72 |
100 դրամ (1998թ.) |
122 x 65 |
|
10000 դրամ(2024թ.) |
145 x72 |
200 դրամ (1993թ.) |
135 x 65 |
|
20000 դրամ (2018թ.) |
150 x 72 |
500 դրամ (1993թ.) |
135 x 65 |
|
20000 դրամ (2021թ.) |
150 x 72 |
500 դրամ (1999թ.) |
129 x 72 |
|
20000 դրամ (2024թ.) |
150 x 72 |
1000 դրամ (1994թ.) |
145 x 68 |
|
50000 դրամ (2001թ.) |
160 x 79 |
1000 դրամ (1999թ.) |
136 x 72 |
|
50000 դրամ (2018թ.) |
155 x 72 |
1000 դրամ (2001թ.) |
136 x 72 |
|
100000 դրամ (2009թ.) |
160 x 72 |
1000 դրամ (2011թ.) |
136 x 72 |
| |
|
1000 դրամ (2015թ.) |
136 x 72 |
| |
|
5000 դրամ (1995թ.) |
145 x 71 |
| |
|
5000 դրամ (1999թ.) |
143 x 72 |
| |
|
5000 դրամ (2003թ.) |
143 x 72 |
| |
|
5000 դրամ (2009թ.) |
143 x 72 |
| |
|
5000 դրամ (2012թ.) |
143 x 72 |
| |
|
10000 դրամ (2003թ.) |
150 x 72 |
| |
|
10000 դրամ (2006թ.) |
150 x 72 |
| |
|
10000 դրամ (2008թ.) |
150 x 72 |
| |
|
10000 դրամ (2012թ.) |
150 x 72 |
| |
|
20000 դրամ (1999թ) |
150 x 72 |
| |
|
20000 դրամ (2007թ.) |
155 x 72 |
| |
|
20000 դրամ (2009թ.) |
155 x 72 |
| |
|
20000 դրամ (2012թ.) |
155 x 72 |
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2026 թվականի ապրիլի 7-ի
թիվ 83-Ն որոշման
«Հավելված 6
«Հայաստանի Հանրապետության
դրամանիշերի վճարունակության,
հնամաշության հատկանիշները:
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող
գործառնությունները» կանոնակարգ 9-ի
1. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ, ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ ԵՎ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
Դրամանիշերը ըստ անվանական արժեքների |
Վրադիրի և փաթեթաթղթի
գույները |
Լայնությունը
(մմ) |
Երկարությունը
(մմ) |
Մեկ գծի
լայնությունը
(մմ) |
Գծերի
քանակը
(հատ) |
|
10 դ
25 դ
50 դ
100 դ
200 դ
500 դ
1000 դ
2000 դ
5000 դ
10000 դ
20000 դ
50000 դ
100000 դ |
դարչնագույն
կարմիր
կապույտ
դարչնագույն
կարմիր
կանաչ
դարչնագույն
դեղին
սև
կապույտ
նարնջագույն
մանուշակագույն
կանաչ |
45
45
45
45
45
45
50
50
50
57
55
57
57 |
220
220
230
230
240
240
260
260
260
290
260
290
260 |
4
4
4
4
4
4
4
10
4
10
10
10
10 |
1
1
1
2
2
2
3
1
1
2
1
1
1 |
2. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
| Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ |
Շրջանառությունից հետ կանչված թղթադրամներ |
| Անվանական արժեքը |
Չափերը (մմ) |
Անվանական արժեքը |
Չափերը (մմ) |
| 1000 դրամ (2018թ.) |
130 x 72 |
10 դրամ (1993թ.) |
125 x 62 |
| 1000 դրամ (2022թ.) |
130 x 72 |
25 դրամ (1993թ.) |
125 x 62 |
| 2000 դրամ (2018թ.) |
135 x 72 |
50 դրամ (1993թ.) |
125 x 62 |
| 5000 դրամ (2018թ.) |
140 x 72 |
50 դրամ (1998թ.) |
122 x 65 |
| 5000 դրամ (2024թ.) |
140 x 72 |
100 դրամ (1993թ.) |
135 x 65 |
| 10000 դրամ (2018թ.) |
145 x72 |
100 դրամ (1998թ.) |
122 x 65 |
| 10000 դրամ (2024թ.) |
145 x72 |
200 դրամ (1993թ.) |
135 x 65 |
| 20000 դրամ (2018թ.) |
150 x 72 |
500 դրամ (1993թ.) |
135 x 65 |
| 20000 դրամ (2021թ.) |
150 x 72 |
500 դրամ (1999թ.) |
129 x 72 |
| 20000 դրամ (2024թ.) |
150 x 72 |
1000 դրամ (1994թ.) |
145 x 68 |
| 50000 դրամ (2001թ.) |
160 x 79 |
1000 դրամ (1999թ.) |
136 x 72 |
| 50000 դրամ (2018թ.) |
155 x 72 |
1000 դրամ (2001թ.) |
136 x 72 |
| 100000 դրամ (2009թ.) |
160 x 72 |
1000 դրամ (2011թ.) |
136 x 72 |
| |
|
1000 դրամ (2015թ.) |
136 x 72 |
| |
|
5000 դրամ (1995թ.) |
145 x 71 |
| |
|
5000 դրամ (1999թ.) |
143 x 72 |
| |
|
5000 դրամ (2003թ.) |
143 x 72 |
| |
|
5000 դրամ (2009թ.) |
143 x 72 |
| |
|
5000 դրամ (2012թ.) |
143 x 72 |
| |
|
10000 դրամ (2003թ.) |
150 x 72 |
| |
|
10000 դրամ (2006թ.) |
150 x 72 |
| |
|
10000 դրամ (2008թ.) |
150 x 72 |
| |
|
10000 դրամ (2012թ.) |
150 x 72 |
| |
|
20000 դրամ (1999թ) |
150 x 72 |
| |
|
20000 դրամ (2007թ.) |
155 x 72 |
| |
|
20000 դրամ (2009թ.) |
155 x 72 |
| |
|
20000 դրամ (2012թ.) |
155 x 72 |
»:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2026 թվական: