01.01.2027 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1 . 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 63.2-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը`
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,» բառերից հետո լրացնել «12.1-ին,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-111-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 ապրիլի 2026 թվական: