01.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում`
1) «ա» ենթակետը «այն է`» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի,» բառերով.
2) «բ» ենթակետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոն զբաղեցնելու» բառերը:
i
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար պաշտոնավարման երկրորդ տարում` 20 տոկոսի չափով, երրորդ տարում` 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկսած` յուրաքանչյուր հաջորդ տարում` նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:»:
| Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 27 Երևան ՀՕ-138-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2026 թվական: