Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը «ձմեռային ժամանակահատվածներում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետով նախատեսված արտոնությունից կարող են օգտվել նաև օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք մեկնում են այն ավիաընկերությունների միջոցով, որոնք իրենց կոդով թռիչքներ չեն իրականացրել սույն կետում նշված օդանավակայաններ, սակայն իրենց թռիչքները կազմակերպել և իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերով, և այդ օդանավակայանները չվերթերը մեկնարկելու օրվա դրությամբ սույն կետի իմաստով համարվել են չսպասարկված:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նախատեսված արտոնությունը տրամադրվում է 36 ամսով (մինչև երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով` սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնության ժամկետի կիրառման, այդ թվում` ժամկետի երկարաձգման կարգը, ինչպես նաև չսպասարկվող ուղղությանը և ավիափոխադրողի կողմից չվերթերի իրականացման նվազագույն հաճախականություններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հոդված 4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ սահմանվող պահանջներով սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտոնության ժամկետների պահպանմամբ ֆիզիկական անձանց պետական տուրքի վճարումից ազատվելու իրավունքը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. ապրիլի 30
Երևան
ՀՕ-143-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 16.04.2026
N ՀՕ-143-Ն օրենք