30.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԲԴԽ-39-Ո-38
30.04.2026
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ հավելվածի 103.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «19» թիվը փոխարինել «17» թվով,
2) Որոշման 2-րդ հավելվածի "Ընդամենը`" տողի «Հաստիքների քանակը» սյունակի «750» թիվը փոխարինել «748» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյան |
|
2026թ. ապրիլի 30
ք. Երևան |
|