15.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և դիվանագիտական ծառայության պաշտոնում մինչև երեք տարի ժամկետով պաշտոնավարող դիվանագետների վրա:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-187-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական: