Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒ ...

 

 

041.0120.060302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2002 թվականի N 120

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին և նույն նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ Գարեգին Մելքոնյանին 2002 թվականի մարտի 8-13-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ 2002 թվականի մարտի 14-19-ը` Կատարի Պետություն` Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Պետության հետ Հայաստանի առևտրատնտեսական ու կապիտալ ներդրումների մասին համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման համար:

2. Ա. Պետրոսյանի և Գ. Մելքոնյանի Արաբական Միացյալ Էմիրություններ ու Կատարի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Պետրոսյանի ու Գ. Մելքոնյանի Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատարի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.2002
N 120
Որոշում